29 Հունվար, Եշ. Առաջավորաց Պահքի Դ օր
01/12/2023
Ճշմարիտ քրիստոնյայի կարևորագույն ձգտումն է ճանաչել իր Արարչին: Արարիչն Աստված Իր արարչագործությամբ անչափելի է, քանի որ աստվածային բնությունն անծայրածիր է և կատարյալ, իսկ մարդկային բնությունն, ընդհակառակը, սահմանափակ է և մեղքով շղարշված, որպեսզի կարողանա ճանաչել աստվածայինը: Մարդը կարող է Աստծուն ճանաչել միայն իր սահմանափակ մարդկային իմացությամբ: Պողոս առաքյալը գրել է. «Այժմ Աստծուն տեսնում ենք աղոտ կերպով, կարծես հայելու
30/11/2023
Հաճախ, երբ խոսվում է «երանիների» մասին, մարդիկ արագորեն հիշում են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի՝ լեռան քարոզը, որ արձանագրված է Մատթեոսի և Ղուկասի ավետարաններում, սակայն Հին կտակարանում ևս գոյություն ունեն երանիներ: Այս հոդվածի նպատակն է ամփոփ ձևով անդրադառնալ Հին կտակարանում նշված երանիներին: Երանիներ, որոնք առնչված են մարդ-Աստված, մարդ-մարդ և մարդ-սեփական անձ թեմաներին, որպեսզի դրանք միշտ ներկա լինեն մեր մտքում և պատճառ հանդիսանան,
29/11/2023
- Հա՛յր, շատ երիտասարդներ, երբ դեռ չեն որոշել, թե որ ճանապարհը պետք է ընտրեն, դժվարանում են իրենց ուսման մեջ առաջ գնալ: Նրանց շարունակ մտահոգում է ընտրության հարցը և ընթերցանության վրա չեն կարողանում կենտրոնանալ: - Երբ որևէ երիտասարդ այդպիսի խնդիրներ ունի, ես ասում եմ. << Գիտե՞ս որ այսօր կան մեծ սառնարաններ: Ուրեմն այդ հարցը դիր այդպիսի մի սառնարանի մեջ, մինչև որ վերջացնես ուսումդ: Չեմ ասում, որ մի կողմ նետես այն հարցերը, որոնք քեզ մտահոգում
28/11/2023
Աստված հատկապես սիրում է բազմազավակ ընտանիքները: Նրանց մասին Նա յուրահատուկ խնամք է տանում: Մեծ ընտանիքներում երեխաները բազմաթիվ բարենպաստ առիթներ են ունենում նորմալ զարգացման համար, սակայն այն պայմանով միայն, որ ծնողները նրանց ճիշտ են դաստիարակում: Բազմազավակ ընտանիքում մի երեխան մյուսին է օգնում: Ավագ դուստրը մորն է օգնում, միջնեկը զբաղվում է փոքրով և այսպես շարունակ: Այսինքն, այսպիսի երեխաները իրենց նվիրում են մեկը մյուսին և ապրում
27/11/2023
Աստված սեր է: Սա է միակ և ամենակարևոր ճշմարտությունը, որն Աստվածաշունչը փոխանցում է մեզ: Աստված սեր է, և դա է միակ պատճառը, որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը խաչ բարձրացավ. «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն նրան հավատացող չկորչի այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16): Աստված սեր է, և այդ սերն է, որ քրիստոնյաները փորձում են փոխանցել մարդկանց և այդ սիրով գործել այս երկրի վրա: Իսկ ի՞նչ
24/11/2023
Սուրբգրային ոսկե օրենքը հորդորում է բոլորին՝ ասելով, որ ինչ ցանկանում ենք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք պետք է անեք նրանց (Մատթ. 7:12): Այսինքն՝ քրիստոնյան ոչ ոքի ոչ մի բանով պարտական չի մնում, բացի միմյանց սիրելու պարտավորությունից (Հռոմ. 13:8)՝ այն էլ առանց որևէ հատուցում ակնկալելու: Քրիստոս Իր հորդորով օգնում է Իր հետևորդներին կյանքի ճշմարիտ ուղենիշ ունենալ և առաջ ընթանալով՝ ձեռք բերել իրական սեր: Քրիստոնյայի համար խորթ է հետևյալ հարցումը՝
23/11/2023
Եթե մարդ չի զսպում իրեն, ապա (ճարպի) մի ողջ պաշար է իր վրա կրում: Իսկ եթե զսպում է և ուտում այնքան, որքան իրեն անհրաժեշտ է, ապա նրա օրգանիզմը ծախսում է կերածն ու չի հավաքում մարմնում: Ուտեստների բազմազանությունը մեծացնում է ստամոքսը և գրգռում ախորժակը, բայց դրանից բացի մարդուն թուլակամ է դարձնում և բորբոքում մարմնապես: Եթե ճաշին միայն մեկ ուտեստ է առաջարկվում և այն այնքան էլ համեղ չէ, ապա մարդը, միգուցե, նույնիսկ ամբողջությամբ չուտի կամ,
22/11/2023
Աստծու հետ հաղորդակցվելու և փրկության արժանանալու համար անհրաժեշտ է կենդանի՝ բարի գործերով արտահայտված հավատք ունենալ: Քրիստոսահիմն եկեղեցին ուսուցանում և օգնում է իր անդամներին ապրել՝ ճշմարիտ հավատի համաձայն, որ նրանք բոլորը կապված լինեն միմյանց սիրով և այդ սիրո միությամբ էլ միավորվեն եկեղեցու Գլխին՝ Քրիստոսին: Եկեղեցու անդամները, փրկության հասնելու համար, օգնում են միմյանց ՝ աստվածահաճո կյանք ապրելով, քանի որ մարդու համար լավագույն