29 Հունվար, Եշ. Առաջավորաց Պահքի Դ օր
12/12/2023
Ի տարբերություն դպիրների ու փարիսեցիների պատկերացրած Մեսիայի թագավորության, որ երկրային էր, Քրիստոս հռչակեց Երկնքի Արքայությունը՝ մատնանշելով նրա երկնային ծագումն ու նշանակությունը: Այն ստեղծել է Աստված և ընգրկում է երկինքն ու երկիրը՝ ամբողջ տիեզերքը: «Աստված հիմնեց Երկնքի Արքայությունը և ոչ թե մարդը, հիմնեց Աստծու և մարդու, երկնքի և երկրի միասնության համար»,- ասել է սբ. Գրիգոր Աստվածաբանը: Աշխարհի սկզբից ի վեր պատրաստված Արքայությունը
11/12/2023
Յուրաքանչյուր մարդ, հավատում է նա Աստծու գոյությանը թե ոչ, ունի երկու տեսակի կյանք՝ 1. ժամանակավոր երկրավոր կյանք, 2. հավիտենական հետերկրավոր կյանք, որովհետև՝ 1. մարդ արարածը ստեղծագործության գլուխն է, նա ստեղծվեց Աստծու պատկերով ու նմանությամբ. «Եվ Աստված ասաց. մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի և նմանության, և թող իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի կենդանիների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ. 1:26), 2. մարդը ունի
08/12/2023
Աշխարհում այսօր շատացել է դիվահարությունը: Սատանան լրջորեն չափն անցել է, որովհետև այժմյան մարդիկ նրան բազմաթիվ իրավունքներ են տվել: Մարդիկ սարսափելի դիվական ազդեցությունների են ենթարկվում: Մի մարդ դա շատ ճիշտ բացատրեց․ «Առաջ սատանան զբաղվում էր մարդկանցով, իսկ հիմա չի զբաղվում: Նրանց իր ճանապարհի վրա է դուրս բերում ու «հաջողություն» մաղթում: Իսկ մարդիկ իրենք են այդ ճանապարհով գնում»: Սարսափելի է: Տեսեք՝ գերգեսացիների
07/12/2023
Ինչպես հայտնի է, առաջին դարում Հռոմեական կայսրությունում քրիստոնյաները իրենց հավատքի համար բազմաթիվ հալածանքների էին ենթարկվում: Նրանք գաղտնի էին հավաքվում, քարոզում Ավետարանը: Այս պայմաններում հնարավոր չէր ոչ միայն բացահայտ ներկայանալ իբրև քրիստոնյա, այլ նաև խոսել հավատի մասին: Այդ պատճառով նորադարձ քրիստոնյաները սկսեցին օգտագործել ծածկագիր-խորհրդանշաններ, որպեսզի միմյանց գտնեին և ճանաչեին: Եվ որպեսզի իրար հայտնեին այն վայրը, որտեղ
06/12/2023
Ինչո՞ւ է ծխելը դիտվում որպես մեղք: Վնասո՞ւմ է արդյոք այդ սովորությունը հոգուն: Հոգու տարաբնույթ հիվանդությունները բնորոշվում են «կիրք» հասկացությամբ: Հայտնի են կրքերի մի շարք դասակարգումներ: Մարդու մեջ միավորված են մարմնավորն ու հոգևորը, հետևաբար կրքերը նույնպես լինում են և՛ մարմնական, և՛ հոգեկան: Սակայն դրանք զատորոշելը դյուրին գործ չէ, քանի որ բոլոր կրքերի «էպիկենտրոնը» գտնվում է հոգում: Առավել տարածված մարմնական կրքերն
05/12/2023
Մի անգամ ձմռանն ութսուն մարդ եկավ իմ խուց՝ ուսանողներից մինչև թատերական ռեժիսորներ: Այդ մարդիկ, արցունքն աչքերին, հարցնում էին կարո՞ղ են արդյոք… Աստվածաբանություն սովորել: Աշխարհը խենթացել է: Բոլորն ինչ-որ բան են փնտրում, բայց մեծամասնությունը չգիտի, թե ինչ: Ոմանք ճշմարտությունը ժամանցային վայրերում են փնտրում, մյուսները, խելագար երաժշտություն լսելով, ուզում են Քրիստոսին գտնել… - Իսկապես, hա՛յր, ինչպիսի՜ փնտրտուքի մեջ են
04/12/2023
Աստծուց հեռացած մարդիկ երբեք մխիթարություն չեն զգում ու կրկնակի են տանջվում: Նա, ով չի հավատում Աստծուն ու հավիտենական կյանքին, ոչ միայն սփոփանքից է զրկվում, այլև դատապարտում է իրեն հավիտենական տանջանքի: Այն տերը կվճարի մարդուն, որի համար նա աշխատում է: Եթե սև տիրոջ համար ես աշխատում, ապա նա արդեն այստեղ կսևացնի քո կյանքը: Եթե դու մեղքին ես ծառայում, ապա սատանան կվճարի քեզ: Եթե առաքինության վրա ես աշխատում, ապա Քրիստոս կվճարի քեզ: Եվ որքան
02/12/2023
Եվ մեր առաջին Լուսավորիչների՝ Թադեոս ու Բարդուղիմեոս սրբազան առաքյալների և մեր երկրորդ Լուսավորիչ սուրբ Գրիգոր Հայրապետի բարեխոսությամբ․․․ (Մաղթանք, «Քրիստոս Աստված մեր»)։ Քրիստոնեության առաջին դարում աշխարհը տակնուվրա եղավ նախկինում նմանը չունեցող այն գաղափարների հոսքով, որոնք առաջին հայացքից շա՜տ տկար արարածների՝ ձկնորսների շնորհիվ իրենց հետքը թողեցին անգամ ամենահեռավոր անկյուններում։ Երբ այդ հոսքը հայերին հասավ, բուռն