29/08/2022
«Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն» (Ելք 20:8): «Եվ Հիսուս ասաց նրանց. «Շաբաթ օրը մարդո՛ւ համար է, և ոչ թե մարդը՝ շաբաթ օրվա համար. ապա ուրեմն՝ մարդու Որդին տերն է և շաբաթ օրվա» (Մարկ․ 2:27-28): Շաբաթ օրը սուրբ պահելու առաջին հիշատակությանը հանդիպում ենք արարչագործության պատմության մեջ, ուր նկարագրվում է, որ Աստված վեց օրում ողջ տիեզերքը ստեղծելուց հետո յոթներորդ օրը հանգստացավ, այսինքն՝ դադարեց գործելուց։ «Աստված օրհնեց
27/08/2022
- Հա՛յր, ո՞ր օրենքներն են կոչվում հոգևոր: - Հիմա բացատրեմ: Ինչպես գոյություն ունեն բնության օրենքներ, այնպես էլ հոգևոր կյանքում կան հոգևոր օրենքներ: Ենթադրենք՝ մարդ մի ծանր առարկա է նետում վեր: Որքան ուժեղ և որքան վերև այն նետի, այնքան մեծ ուժով այդ առարկան ցած կընկնի ու կկոտրվի: Դա բնության օրենք է: Իսկ հոգևոր կյանքում մարդ իր հպարտությունից որքան վեր բարձրանա, այնքան ուժգին կլինի նրա հոգևոր անկումը և (հոգևոր առումով) կկոտրվի իր
26/08/2022
Կան մայրեր, որ հղիության շրջանում իմանալով, որ երեխան հաշմությամբ կամ մտավոր հետամնացությամբ է ծնվելու՝ աբորտ են անում և սպանում իրենց երեխային: Նրանք չեն մտածում, որ այդ երեխան էլ հոգի ունի: Շատ հայրեր ինձ մոտ են գալիս ու ասում. «Երեխաս թերի՞ պիտի լինի: Աստված ինչո՞ւ է այդպես վարվում: Դա իմ ուժերից վեր է»: Այդպիսի վերաբերմունքն ինչպիսի՜ անամոթություն է կրում իր մեջ Աստծու նկատմամբ, ինչպիսի՜ համառություն, ինչպիսի՜ եսասիրություն:
25/08/2022
Մարդը պետք է մեծ ուշադրություն դարձնի իր խոսվածքին, որպեսզի իր բերանից դուրս չգան Աստծուն ոչ հաճելի մտքեր, արտահայտություններ ու բառեր: Քրիստոս, կարևորելով լեզուն զսպելը, ասում է. «Լսեցե՛ք և իմացե՛ք. ոչ թե` ինչ որ բերանով է մտնում, ա՛յն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից` ա՛յն է պղծում մարդուն» (Մատթ. 15.10-11, Մարկ. 7.15): Նաև մեր Տերն ասում է. «Մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան» (Մատթ. 12.36):
24/08/2022
Աղոթքը քրիստոնյայի կյանքի շնչառությունն է և հավատքի մեջ առաջադիմելու գրավականներից մեծագույնը: Որքան շատ է քրիստոնյայի կյանքում աղոթքը, այնքան նա ավելի մոտ և հարազատ է Աստծուն՝ կյանքի աղբյուրին և, հետևաբար, առավել լիարժեք և բարի կյանքով է ապրում: Ոմանք մոլորվում են՝ կարծելով, թե հարատև աղոթքն անիմաստ է և հաճելի չէ Աստծուն: Քրիստոս մեզ պատվիրում է փորձության մեջ չընկնելու համար ամեն ժամ աղոթել (Մատթեոս 26:41), և Ինքն էլ բազում անգամներ
23/08/2022
Շա՜տ վաղուց Եգիպտական անապատում մի ճգնավոր էր ապրում։ Երբեմն գնում էր Ալեքսանդրիա՝ իր հյուսած կողովները վաճառելու։ Վաճառքից ստացված համարյա ողջ գումարը ճգնավորը բաժանում էր աղքատներին, իսկ իր համար գնում էր միայն խիստ անհրաժեշտը։ Մի անգամ քաղաք գնալիս սկսեց մտորել․ «Եթե Աստված բարի է, արդար ու ամենակարող, ապա ինչո՞ւ է թույլ տալիս, որ մարդկանց կյանքում չարիք պատահի»։ Նրա միտքը խռովվում էր այն բանից, որ այդքան շատ դժբախտություն
22/08/2022
«Եվ Հիսուս ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ» (Ղուկ․ 8։48)։ Մենք չէինք հասկանա Ավետարանի պատմվածքների, մասնավորապես՝ Հիսուսի գործած բժշկությունների ո՛չ գեղեցկությունն ու ո՛չ էլ շահեկանությունը, եթե ուշադրություն չդարձնեինք այն նպատակին, որը նկատի ունեն ավետարանիչները յուրաքանչյուր բժշկության պարագայում։ Առհասարակ կա կարծիք, որ Հիսուսի ձեռամբ գործված նշաններին ու սքանչելիքները Նրա ժամանակակիցների
21/08/2022
«Աղոթի՛ր, և Աստված առաջնորդ ցույց կտա. նվիրվի՛ր առաջնորդին, և Տերը նրան կսովորեցնի առաջնորդության կերպը» (սբ․ Թեոփանոս): Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի առթիվ: Աստծո նախախնամությամբ շուրջ երկու տասնամյակ առաջ Դուք դարձաք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 132-րդ գահակալը, հայության հավատքի առաջնորդը, հոգևորականության ողջախոհ, իմաստուն խորհրդատուն