29 Հունվար, Եշ. Առաջավորաց Պահքի Դ օր
21/11/2023
«Բարեխօսեա վասն մեր, Աստուածածին Մարիամ, որ ծնար զՏեր Աստուած…» (Սբ. Ներսես Շնորհալի) Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հավատարիմ սրբազան ավանդությանը՝ ամեն տարի նոյեմբերի 21-ին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնին տաճարին ընծայելու տոնը: Ամենագովելի Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը սերում է քահանաների ու թագավորների տոհմից, որովհետև Նա, Ով նրանից պիտի ծնվեր, Քահանա է ու Թագավոր: Աստվածամայրը աստվածատուր զավակ է և դեռևս որովայնից
20/11/2023
- Հա՛յր, մեզ մի ամուսնական զույգ է դիմել: Ամուսիններից երկուսն է թալասեմիայի* գաղտնի ախտանիշ ունեն: Նրանք հարցրեցին մեզ արդյո՞ք պետք է երեխա ունենան, թե՝ ոչ: Մենք առաջարկեցինք իրենց հոգևոր հոր հետ խորհրդակցել: - Հոգևոր հայրերը չեն կարող այդպիսի զույգերին արգելել երեխա ունենալ: Հոգևոր ուսուցիչներն այդպիսի ամուսինների մեջ պետք է պատվասիրություն զարգացնեն, որպեսզի նրանք աշխատեն ինքնազսպում դրսևորել: Եվ պետք է նրանց համբերատարությամբ վերաբերվել: -
18/11/2023
Տարիներն արագ են անցնում: Լավ է, որ երիտասարդն անորոշ, երկար ժամանակ խաչմերուկի վրա չմնա: Համապատասխան իր կոչման և պատվախնդրության ընտրի մի խաչ՝ մեր Եկեղեցու կողմից առաջարկվող երկու ճանապարհներից մեկը և Քրիստոսի հանդեպ վստահությամբ առաջ ընթանա: Թող խաչելության ճանապարհին հետևի Քրիստոսին, եթե ուզում է ուրախանալ հարությամբ: Երկու ճանապարհների մեջ էլ թույներ կան, սակայն երբ մեկը Աստծուն մոտ է գտնվում, քաղցր Հիսուս այդ թույնը քաղցրացնում
17/11/2023
Հանուն Աստծու փառքի գործող քրիստոնյան գործում է իր հոգու փրկության, ինչպես նաև այն հասարակության համար, որտեղ ապրում է և գործում: Աստծու և մերձավորի հանդեպ սիրառատ կյանքով է քրիստոնյան ճանաչվում որպես Քրիստոսի հետևորդ: «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհ. 13:35),- ասաց Տերն իր աշակերտներին։ «Ինչպես քերականություն, ճարտասանություն, փիլիսոփայություն, արվեստաբանություն ուսանող աշակերտներն
16/11/2023
- Հա՛յր, եթե ոչ ուղղափառ կինը անպտուղ է, ապա թույլատրելի՞ է արդյոք, որ նա օրհնության համար խնդրի այն գոտին, որ մենք խաչի ձևով դնում ենք Սուրբ Արսեն Կապադովկիացու* մասունքներին: - Իսկ նա հավատո՞ւմ է Սրբի զորությանը, թե ուզում է օգնություն ստանալ կախարդական ճանապարհով: Եթե հավատում է, ապա կարող է այդպիսի գոտի կրել: Որոշ անպտուղ կանայք չեն ամուսնացել այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ էր անել, այդ պատճառով էլ այժմ նրանց դեմ գործում են հոգևոր օրենքները:
16/11/2023
Ամեն մի մարդ ունի իր կոչումը: Բարի Աստված մարդուն ազատ է ստեղծել: Աստված ունի իշխանություն, հարգում է մարդու ազատությունը և յուրաքանչյուրին ազատ է թողնում՝ ընթանալու այն ճանապարհով, որը մարդուն հանգստություն է պատճառում: Բոլոր մարդկանց չի դնում նույն հարթության վրա զինվորական կարգ ու կանոնի նման: Դրա համար երիտասարդները թող իրենց անձը ազատ թողնեն աստվածապարգև ազատության հոգևոր ոլորտից ներս: Երիտասարդները չեն կարողանում կողմնորոշվել,
15/11/2023
Իր մերձավորի բարօրության մասին մտածողը մտածում է նաև իր բարօրության մասին, քանի որ՝ ըստ երանելի Մակար Եգիպտացու. «Անհնար է փրկվել այլ կերպ, քան մերձավորի միջոցով»: Պողոս առաքյալն էլ հորդորում է. «Ոչ ոք թող չմտածի միայն իր մասին, այլ նաև իր ընկերոջ մասին» (Ա Կորնթ. 10:24), չէ՞ որ «Քրիստոսն էլ ինքն իր մասին չմտածեց» (Հռոմ. 15:3): Այնուհետև առաքյալը վկայում է և ասում, որ ինքը մնացել է երկու սրի արանքում. մի կողմից ցանկանում է դուրս գալ
14/11/2023
Հաճախ ինձ դիմող ամուսինները կիսվում են որդեծնության վերաբերյալ իրենց անհանգստությամբ և իմ կարծիքն են հարցնում: Որոշ ամուսնական զույգեր ցանկանում են մեկ-երկու երեխա ունենալ, իսկ մյուսները երազում են բազմազավակ ծնող դառնալու մասին: Սակայն լավ կլինի, որ զավակ ունենալու հարցը նրանք Աստծուն թողնեն: Ամուսինները պետք է իրենց կյանքն Աստվածային նախախնամությանը վստահեն և սեփական ծրագրեր չկազմեն: Նրանք պետք է հավատան, որ Աստված, որ հոգ է տանում