Ճշմարտության ճանապարհով ընթացող քրիստոնյան բազմիցս է իր կյանքի ուղին իմաստավորում ուխտի ճանապարհներով: Նա հաստատակամ է իր ընթացքի մեջ, քանի որ, ինչպես սաղմոսերգուն է ասում, իր ոտքերի համար որպես ճրագ ունի Աստծո խոսքը (Սաղմոս 118:105): Դեպի Աստված տենչող հոգին զորանում է ուխտի ճանապարհներին: Փրկության առաջնորդող աղոթքի ճանապարհներն իրենց ուխտավորներին կոչում են փառաբանության, խոկման և աղոթքի:
Հունիսի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու .....
Մայիսի 28-ը յուրաքանչյուր հայորդու համար նշանավորվում է Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդով: Այդ օրը մոտ մեկ հարյուրամյակ առաջ Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին, մի հանրապետության, որ արդեն ամրացվել էր Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի և Սարդարապատի հերոսամարտերով:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, մայիսի 28-ը նշանավորեց ուխտի ճանապարհով, .....
Մայիսի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, ուխտի ճանապարհ անցավ՝ իր աղոթքը վերառաքելով Տիրոջը Տեղերի վանքի Ս. Աստվածածին և Բյուրականի Ս. Հովհաննես եկեղեցիներում: Ողջ ճանապարհին երիտասարդներին ուղեկցում էր աղոթքն ու սաղմոսերգությունը: Տիրոջից օրհնություն հայցելու և աշխարհում խաղաղության հաստատմանն էր ուղղված երիտասարդների ուխտի .....
Ապրիլի 24-ին՝ Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, մեկնեց Թեղենիքի Սրբոց Նահատակաց, Բջնիի Ս. Աստվածածին և Ս. Սարգիս եկեղեցիներ:
Երիտասարդաց միության անդամները նախորդ օրը, ի հիշատակ սուրբ նահատակների, մասնակցել էին դեպի Ծիծեռնակաբերդ ընթացող ջահերով երթին, իսկ այսօր ուխտավորաբար գտնվելով Սրբոց Նահատակաց .....
Մարտի 26-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, մեկնեց ուխտագնացության Վայոց Ձորի սրբավայրեր: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում միասնական աղոթքից հետո թվով քառասուն ուխտավորներն անցան այս տարվա իրենց առաջին աղոթքի ուղին, որ համահունչ էր օրվա՝ Մեծ պահքի հինգերորդ՝ Դատավորի կիրակիի խորհրդին, թե անհրաժեշտ է հարատև, ամեն ժամ և անձանձրույթ աղոթել:
«Մեծ .....
Դեկտեմբերի 3-ին Հայ Առաքելական Ս. եկեղեցին տոնախմբեց Հայ եկեղեցու առաջին լուսավորիչների և հիմնադիրների՝ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Արդեն երկրորդ տարին է, ինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով առաքյալների տոնը հռչակվել է որպես Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
Ուխտի օրն Արարատյան Հայրապետական թեմը, առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի .....
Հայոց աշխարհի բազմադարյան սրբավայրերը մեր հավատավոր նախնիների արգասաբեր հավատքի և ստեղծագործ հանճարի խոսուն վկաներն են: Սրբավայրերով հարթված ուխտի ճանապարհները հայ ուխտավորի համար դարձել են հույսի, հավատի, նորոգության և օրհնության ճանապարհներ: Նոյեմբերի 20-ին դեպի Վայոց Ձորի մարզ տանող ուխտի օրհնաբեր ճանապարհն անցավ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի գլխավորությամբ: Ուխտավորների աղոթական .....
Շաբաթվա յոթ օրերից Տերունի օրը՝ կիրակին, քրիստոնյան նվիրաբերում է Տիրոջը՝ սրբացնելով այն Սբ. Պատարագի մասնակցությամբ և բարի գործերով: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամները, սպասավոր Վաչագան սրկ. Դոխոլյանի գլխավորությամբ, հերթական Տերունական օրը՝ նոյեմբերի 6-ը, սրբացրին ուխտագնացությամբ, որ նվիրել էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օծման և գահակալության տարեդարձին: «Մեր ուխտի աղոթքն է, որ Տերն Ամենայն Հայոց .....
Հոկտեմբերի 23-ին՝ Գյուտ խաչի տոնին, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, Գևորգ սարկավագ Համբարձումյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց Հայոց Սրբություն Սրբոց Սբ. Էջմիածին: Աղոթքների և շարականների երգեցողության ներքո անցավ երիտասարդ ուխտավորների ճանապարհը:
Դարեր շարունակ և այսօր էլ նվիրական զգացումով է հայ ուխտավորը ոտք դնում Հայոց հոգևոր կենտրոն՝ հագեցնելու համար հոգևոր իր ծարավը:
Սբ. Էջմիածնի դարավոր .....
Հոկտեմբերի 14-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, մեկնեց եռօրյա ուխտագնացության դեպի Վիրահայոց թեմ: Մինչ մեկնելը, վաղ առավոտյան, թվով քսան ուխտավորներ Սբ. Անանիայի մատուռ-դամբարանում միասնաբար աղոթեցին:
Հասնելով Թբիլիսի՝ ուխտավորները Սբ. Էջմիածին եկեղեցում (1805 թ.) մասնակից եղան Երեկոյան ժամերգության: .....
Հոկտեմբերի 1-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց Արթիկի թեմի Լմբատավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցի: Օրը և սրբավայրը պատահաբար ընտրված չէր. արդեն մի քանի տարի է, որ հոկտեմբերի առաջին շաբաթ օրը հռչակվել է որպես Լմբատավանքի ուխտի օր: Համայնքի թվով երեսուն ուխտավորները, աղոթքի ճանապարհ անցնելով, միացան Արթիկի, հարակից գյուղերի և Հայաստանի տարբեր մարզերից ժամանած ուխտավորների .....
«Քրիստոսը հաճեց բնակվել Սուրբ Նշանի մեջ՝ Հայոց աշխարհի պահպանության և փրկության համար». յուրաքանչյուր հայ քրիստոնյա հոգևոր մեծ ուրախություն և մխիթարություն է ապրում այս խոսքերից, որ հնչեց Տիրոջ կողմից 7-րդ դարում Վարագա լեռան մոտ հայտնված խաչանիշ լույսից: Արևմտյան Հայաստանի Վարագա լեռան վրա Սբ. Հռիփսիմեին պատկանող Քրիստոսի Խաչափայտի մասունքի գտնվելու զարմանահրաշ պատմությունն արդեն 1400 տարի է, որ Հայ եկեղեցին հիշատակում է և տոնախմբում: .....
Սեպտեմբերի 21-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, Գևորգ սարկավագ Համբարձումյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց Աբովյանի Սբ. Ստեփանոս, Սբ. Հովհաննես եկեղեցիներ և Ակունք գյուղի Սբ.Պողոս-Պետրոս մատուռ-սրբավայր:
Հայոց աշխարհը՝ երբեմնի երկրային Դրախտը համարվող խորհրդավոր մեր երկիրը, այսօր իր բազմադարյան պատմության էջերին ևս մեկը լրացրեց՝ թևակոխելով անկախության 25-րդ տարին: Եվ երիտասարդաց միության .....
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, սեպտեմբերի 13-ին հերթական ուխտագնացությամբ մեկնեց Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Սիրիահայերից յուրաքանչյուրի համար կարևոր է ուխտի ճանապարհը՝ որպես հոգենորոգ ճանապարհ: Աղոթքով և շարականների երգեցողությամբ նրանք անցան հոգենորոգ այդ ճանապարհը: Հոգևոր .....
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի գլխավորությամբ, օգոստոսի 20-ին մեկնեց երկօրյա ուխտագնացության Տաթևի վանական համալիր: Վաղ առավոտյան Սբ. Անանիայի մատուռ-դամբարանում ուխտավորները՝ թվով քառասուն հոգի, միասնական աղոթքից հետո սկսեցին իրենց ուխտի ճանապարհը՝ իմաստավորելով այն աղոթքով և սաղմոսերգությամբ: Համայնքային կյանքում .....