Նա, ով իր կյանքից բացառում է առաջին և ամենամեծ պատվիրանը, այսինքն՝ Աստծուն ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ մտքով սիրելու պատվիրանը, բացառում է նաև երկրորդ՝ մերձավորին անձի պես սիրելու պատվիրանը (Մատթ. 22:33-37), քանի որ Աստծուն սիրողը սիրում է նաև իր մերձավորին: Իսկ միայն ինքն իրեն սիրողը բացառում է թե՛ Աստծո և թե՛ մերձավորի հանդեպ սերը: Հայր Հովհաննես Կարճահասակն ասել է. «Տունը, օրինակ, չի կարելի շինել վերևից ներքև, այլ հիմքից պետք է սկսել: .....