Թեմատիկ Քարոզներ
Աստվածային և մարդկային իմաստություն
«Որպեսզի ձեր հավատը չլինի մարդկանց իմաստությամբ» (Ա Կորնթ․ 2։5)։ Իմաստուն մի խրատ, որ դարերի խորքից թրթռալից ոգևորությամբ հնչում է մեր ականջներում։ Հաստատուն համոզում ունեցող և ժայռի պես ամուր կանգնած դյուցազունի հրամանն է սա։ Ա՛յն գործչի հրամանը, որն իր իրականացրած աստվածային առաքելության լիուլի գիտակցությունն ունեցավ ու նաև քրիստոնեական գիտակից հավատքի կազմակերպիչը եղավ։ Այդ ուժգին ու հեղինակավոր ձայնը Եփեսոսից է .....
Օրենքի պահպանությունը
«Ով պահում է օրենքը, նա երանելի է» (Առակ․ 19։18): Անուրանալի ճշմարտություն է այն, որ մարդ որքան ապրում ու շնչում է այս աշխարհում, իր համար իբրև առաջնորդ և ուղեցույց պիտի ունենա գերագույն ու վսեմ մի օրենք կամ կանոն, որի առաքելությունը պետք է լինի այդ մարդու կամքին իշխելը։ Այդ օրենքը, որ անձեռնմխելի, անփոփոխ ու տիեզերական է, որևէ փոփոխության կամ այլակերպության ենթակա չէ, քանի որ այն մարդու պարկեշտության և ուղղամտության բնածին սկզբունքն .....
Որպես լույսի որդիներ
«Որովհետև, թեպետև մի ժամանակ խավար էիք, հիմա լույս եք ի Տեր. ընթացե՛ք ինչպես լույսի որդիներ» (Եփես․ 5։8)։ Առաքյալը Եփեսոսի՝ քրիստոնյա դարձած բնակչությանն է ուղղում իր նամակն ու խոսքերը: Անշուշտ նրանք սկզբում հեթանոսներ էին և հետո միայն դարձան քրիստոնյա: Հետևաբար սուրբ առաքյալը, այդ բազմության կյանքին տեղյակ ու շատ մոտից ծանոթ լինելով, կարծես թե այդքան էլ գոհ չէ նրանց բարոյական կենցաղավարությունից: Ահա թե ինչու առաքյալը վերլուծում .....
Անձնադատությունը
«Ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ․ 18։14)։ Սուրբ Ավետարանի այսօրվա ընթերցումը մեզ վերստին հիշեցնում է տիրական այն վճիռը, որի ճշմարտացիությունը շատերն անձնապես են փորձել և համոզվել դրանում: Հիսուս Իր սովորության համաձայն նախ մի առակ պատմեց, ապա բարոյական այս մեծ դասը տվեց Իր ունկնդիրներին, որոնց շարքերում կային նաև իսկապես մեծամտացողներ և ուրիշներին արհամարհողներ: Սեփական .....
Իրական մարգարիտը
«Գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը և այդ մարգարիտը գնեց» (Մատթ․ 13։46)։ «Երանիների» լեռան վրա Հիսուսի առաջին իսկ քարոզությամբ աշխարհի թշվառությունը, քաղցը, սուգը, ծարավն ու որբությունը մոռացած մարդկանց բազմությունն այժմ այլ իրականություն էր տեսնում, այլ ճշմարտություն էր լսում և այնքա՜ն էր խանդավառվում այդ իրական պատկերից, որ փափագում էր անմիջապես ներս մտնել այդ շրջանակից և այնտեղ միայն հագեցնել իր հայրերի դարեր ի վեր սնուցած .....
Խնամքը
«Իսկ եթե մեկը յուրայիններին և մանավանդ ընտանիքին խնամք չի տանում, հավատն ուրացել է և ավելի չար է, քան անհավատը» (Ա Տիմ. 5։8)։ Երեսուն տարի շարունակ նեղություններով ու դժվարություններով ապրած մեկը հավիտենական քաղաքի խորքերից հիշում է իր հավատացյալներին, որոնց հոգիները կրթելու համար մեծ վիշտ էր կրել, և նրանց հանձնում է իր հավատարիմ աշակերտ Տիմոթեոսին, որպեսզի վերջինս խնամի ու իր խոսքերով օգնի նրանց: Հիսուս Քրիստոսի սիրով բռնկված .....
Տիրոջ Հոգին
«Տիրոջ Հոգին Ինձ վրա է, դրա համար իսկ օծեց Ինձ, Ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու» (Ղուկ. 4.18)։ Հիսուս եկավ Նազարեթ, որտեղ Նա մեծացել էր, և ըստ Իր սովորության՝ գնաց ժողովարան: Եվ երբ Նրա ձեռքը տվեցին Եսայի մարգարեի գիրքը, որ կարդա, բացվեց ճիշտ այն գլուխը, որտեղ գրված է. «Տիրոջ Հոգին Ինձ վրա է, և օծեց Ինձ, որ աղքատներին ավետարանեմ» (Եսայի 61.1): Եսայի մարգարեի այս ակնարկությունը խոստացյալ Մեսիայի գալստյան մասին էր, և Հիսուս Իր քարոզությունը .....
Սուրբ Բարսեղ Կեսարացու խոսքը Սուրբ Հաղորդությունից առաջ, որն ընթերցվում է Ավագ Հինգշաբթի
Լսեք ինձ, իմ սիրելի որդիներ, և ես աննախանձաբար Տիրոջ երկյուղը կուսուցանեմ ձեզ` իբրև հարազատ որդիներ. որովհետև պարտականություն է դրված ինձ վրա, և վայ է ինձ, եթե ձեզ հանապազօր չավետարանեմ, որպեսզի թերևս կարողանամ ճանաչել տալ ձեզ, թե ինչ է Աստծո կամքը` բարին, հաճելին ու կատարյալը: Որովհետև Եզեկիել մարգարեն Աստծո խոսքով հանապազ զարհուրեցնում է ինձ` քահանաների վերաբերյալ այսպես ասելով. «Մարդու որդի, քեզ այդ ժողովրդի վրա տեսուչ եմ նշանակել. .....
Դու կարող ես երջանիկ լինել
Ընդունիր, որ դու ես պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է քո կյանքում: Այլ խոսքերով՝ եկեք այլոց վրա չբարդենք պատասխանատվությունն այն բանի համար, թե մենք մեզ ինչպես ենք զգում, դադարենք ասելուց. «Սրա համար երեխաս է մեղավոր, ամուսինս, կինս», և կհասկանանք, որ մեր ընտրությունից և մեր ազատությունից է կախված այն, թե ինչպես ենք մեզ զգում: Մենք ազատ ենք ուրախություն, վրդովմունք զգալու, լաց լինելու, փնթփնթալու, տխրելու կամ երջանիկ լինելու .....
Դատաստանը և տիեզերական փրկությունը
«Մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել և այնուհետև՝ դատաստան» (Եբր. 9:27): «Բայց երբ ես բարձրանամ երկրից, ամենքին դեպի ինձ կձգեմ» (Հովհ. 12:32): Գրեթե միշտ մարդիկ խուսափում են հանդերձյալ կյանքի մասին խոսելուց: Քարոզիչները հաճախ զանց են առնում այդ թեման կամ էլ շատ հարևանցիորեն են անդրադառնում դրան: Անդենական աշխարհի վերաբերյալ այս հարցն այնպիսի խնդիր է, որը բացատրելու համար մեր բանական լույսը բավական չէ: Մարդ դատապարտված կլինի մռայլ .....
Խաչի ու ցավի մասին
Ամեն մեկն էլ ինչ-որ խաչ է կրում: Հիվանդություններ. մեկ դու առողջ էիր, մեկ էլ հանկարծ քաղցկեղով ես հիվանդանում ու սկսում խելագարվել: Ամուսնանում ես, իսկ կես տարի անց հանկարծ կինդ մահանում է: Կամ ամուսինդ: Վեց ամիս տևած ամուսնություն, ես նման դեպք հիշում եմ: Հասկանո՞ւմ ես: Երեխան ծնվում է խնդիրներով, ու դու ծննդաբերության յոթերորդ օրվանից բժիշկների մոտ ես վազում: Ի՞նչ է այս ամենը: Կյանքդ հանկարծ կտրուկ փոխվում է: Կամ մանկական կաթվածով երեխայիդ .....
Սուրբ Բարսեղի նամակը Նազիանզի եպիսկոպոս Գրիգոր Աստվածաբանին կրոնավորական վարքի մասին
Ե՛վ քեզ գրելով, և՛ լուռ լինելով՝ մենք մեր սրտում քո բարեզարդության հիշատակը հաստատուն ենք պահում և աղոթում Տիրոջը, որպեսզի Նա քեզ բարի ընթացքով կենցաղավարելու շնորհն անի, քանի որ դու իսկ ես ընտրել այդ ճանապարհը, որը, ճշմարտաբար ասած, փոքր քայլ չէ, այլ բարի լուր, որի մասին արժե խոսել: Ավետարանում նկարագրված կենցաղավարությունն, առհասարակ, ամենքի համար է, սակայն մինչև իսկ ամենափոքր հարցերում Աստծու խոսքի պահպանությունն ու գրվածներից մի փոքր .....
Երանելի Հովհան Ոսկեբերանի ճառը մեղքի զանազան տեսակների և Աստծու ողորմածության մասին
Փառավորե՛նք ամենակալ Աստծուն, որ ողորմած է, բազմագութ ու մարդասեր, որ համբերատար է մեղավորների հանդեպ, որպեսզի նրանք ապաշխարեն: Տե՛ս, սիրելիս, բարերար Աստծու մեծ ողորմությունը, որ ոչ միայն թողություն է շնորհում մեղքերին, երբ դառնում են դեպի Նա, այլև արդարացնում է, պսակում Իր ողորմությամբ, և, ըստ Իր կամքի, ուրախության ու ցնծության է արժանի դարձնում: Տե՛ս Դավթին, որը մեղանչեց, բայց արտասուքով թողություն գտավ, և ոչ միայն թողություն գտավ, այլև .....
Երանելի Հովհան Ոսկեբերանի ճառը ողորմության մասին
Եղբայրներ, օրհնե՛նք ողորմած Աստծուն, որն Իր ծոցից առաքեց Միածին Որդուն, ով եկավ ու փրկեց մեզ: Բարձունքից ծագեց Արեգակը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս, ով հույսն է բոլոր քրիստոնյաների և հարությունը բոլոր հավատացյալ ննջեցյալների: Միաբանությա՛մբ ասենք՝ «Օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությու՜ն բարձունքներում: Գոհացե՛ք Տիրոջից ամենքդ, քանի որ քաղցր է, քանի որ հավիտյան է նրա ողորմությունը» (Սաղմ. ՂԹ 5): Աստված մարմնացավ և Իր մարմնի .....
Երանելի Հովհան Ոսկեբերանի ճառը Քրիստոսի սուրբ առաքյալներ Պողոսի և Պետրոսի մասին
Արդ, քանի որ եթե Պողոս և Պետրոս առաքյալներն ու նրանց նախանձախնդրությամբ օժտված սրբերը երես թեքեն մեզանից, էլ ուրիշ ոչ ոք չպիտի աղոթի մեզ համար, ուստի ջանա՛նք մեր անձերն արժանի դարձնել երկնային մեծ խորհրդակցությանն ու Քրիստոսի նահատակների հետ տեսությանը, որպեսզի այստեղ՝ երկրի վրա, գեթ նրանց ձայները լսողներ չլինենք, այլ կարողանանք այնտեղ՝ Երկնքում, նաև նրանց տեսնել։ Չէ՞ որ, թեպետ այժմ չենք կարող մարմնապես նրանց կողքին լինել, սակայն կարող .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․