.jpg)
Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:
Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):
Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):
Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):
Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:
Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծուն, ինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:
Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:
Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):
Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):
Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:
Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:
Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:
Ծառայողը օգնում է նախ իրեն
Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:
Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:
Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:
Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:
Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:
Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:
«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):
Կարինե Սուգիկյան







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սեպտեմբերի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, կազմակերպեցին, որ Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը Դաունի համախտանիշ ունեցող քսանինը երեխաներ անցնեն էնդոկրինոլոգի խորհրդատվություն:
Նշենք, որ օգոստոսի 8-ին .....
Օգոստոսի 29-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Մարտիրոսյան ընտանիքին: Մարտիրոսյան ընտանիքում մեծանում է Դաունի համախտանիշ ունեցող արև աղջնակը՝ երկուսուկեսամյա Ռոզին: Փոքրիկը սրտի արատով է ծնվել և մեկ տարի առաջ սրտի վիրահատություն է տարել: Ռոզիի մայրիկը՝ Շահվալադյան Անահիտն (40 տ.), ասաց, որ երեխան սրտի վիրահատությունից հետո մինչ օրս բժիշկների հսկողության ներքո վերականգնողական բուժում է .....
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին շարունակում է իրագործել իր սոցիալական ծրագրերը՝ այցելելով կարիքավոր ընտանիքների: Օգոստոսի 25-ին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Նուբարաշեն Բ-5 թաղ. 31 հողակտորում բնակվող Խաչատրյան ընտանիքին: Տնակը, որտեղ բնակվում է բազմանդամ ընտանիքը, բաղկացած է մեկ սենյակից և զուրկ է կենցաղավարության տարրական պայմաններից: .....
Օգոստոսի 24-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Նուբարաշեն Բ-6 թաղ. 14-ի առաջին հողակտորում բնակվող Խաչատրյան ընտանիքին: Բազմաթիվ դժվարություններ տեսած, բայց լավատեսությամբ լեցուն տիկին Ռիման (73 տ.) պատմեց, որ տասներեք տարի է, ինչ ինքն իր տղայի, հարսի և չորս թոռների հետ բնակվում է ինը մետրանոց տնակում, որի տանիքը վերանորոգման կարիք ունի: «Բնակարանի հարցով շատ անգամներ եմ դիմել պետությանը, .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակներում, օգոստոսի 23-ին այցելեց Նուբարաշենի Դ-1 թաղ. 7-րդ հողակտորում բնակվող Մարտիրոսյան ընտանիքին: Հինգ զավակներով հարուստ երիտասարդ ընտանիքը բնակվում է երկու սենյականոց տնակում, ուր հազիվ երեք մահճակալ և մեկ օրորոց է տեղավորվում: Տնակում տարվա մեծ մասը խոնավ է, քանի որ տանիքը կաթում է:
Բազմազավակ ընտանիքը ֆինանսական մեծ խնդիրներ .....
Օգոստոսի 22-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Նուբարաշեն Բ-3 թաղ. 7-րդ հողակտորում վարձակալությամբ բնակվող Բաբայան ընտանիքին: Հինգ հոգուց բաղկացած կարիքավոր ընտանիքը չորս տարի է, ինչ բնակվում է երկու սենյականոց վթարային տնակում, որի տանիքը կաթում է: «Տանիքը նորոգելու ամուսնուս բազմաթիվ փորձերը անարդյունք են անցել, քանի որ այն մի քանի կտորից է բաղկացած: Կաթոցների պատճառով տնակում .....
Օգոստոսի 8-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Գյումրու «Երեխաների տուն» մանկատուն: Այցի ընթացքում կազմակերպվեց մանկատան Դաունի համախտանիշ ունեցող քսանյոթ երեխաների բուժհետազոտություն: Երեխաները Գյումրու .....
Հուլիսի 27-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց վիրավոր ազատամարտիկ Նելսոն Ղոջիկյանին (65 տ.), ով տասը օրից ավել է, ինչ ստացիոնար բուժում է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Արցախյան հերոսամարտի մասնակից ազատամարտիկը վիրավորվել է գլխից և ոտքից: Ազատամարտիկի որդին՝ Սերգեյ Ղոջիկյանը (38 տ.), նշեց, որ հայրը բուժում է ստացել նաև Մոսկվայում, ոտքն ամպուտացիա է արված, անկողնային .....
Հուլիսի 18-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Իգիթյան Էլինարին (32 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր եկեղեցու սոցծրագրերին մշտապես աջակից ամերիկաբնակ Վարդանյան ընտանիքը: Տեր Հայրը Իգիթյան ընտանիքի զավակներին փոխանցեց նաև քաղցրավենիքի փաթեթ, որը մեծ սիրով պատրաստել էր աջակից ընտանիքի զավակ վեցամյա Միքայելը:
Էլինարն իր երկու տղաների հետ բնակվում է Նորքի 1-ին նրբ. 46/2 .....
Ողորմածությունը մի առաքինություն է, որ զերծ է սահմաններից: Քրիստոնեությունն իր հետևորդներին կոչում է առանց սահմանափակումների սիրել Աստծուն, մերձավորին և ինքն իրեն՝ որպես Աստծո պատկերը կրող արարածի: Հայր Պաիսիոս Աթոսացին ասում է, որ Աստծո կամքի կատարումը ոչ թե Աստծուն, այլ մեզ է հարկավոր. «Մեզ հարկավոր է Աստծո կամքը կատարել, որպեսզի ազատագրվենք մեր հին մարդուց: Հավատավոր մարդու բոլոր ուժերը պետք է ուղղված լինեն նրան, որ նա հավատարմորեն .....
Հուլիսի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և եկեղեցու սոցծրագրերին մշտապես աջակից ամերիկաբնակ Կարեն Վարդանյանն իր ընտանիքի հետ այցելեցին Նիկողոսյան կարիքավոր ընտանիքին, որ վարձակալությամբ բնակվում է Էրեբունի 42 փ. 90 տուն հասցեում:
Նիկողոսյան ընտանիքում մեծանում են երեք որդիներ, որոնցից երկուսը հաշմանդամ են: Կրտսեր որդին՝ Դավիթը (5 տ.), վահանաձև գեղձի հետ կապված խնդիր ունի, որի պատճառով նրա մոտ .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ իրականացնում է սոցիալական ծրագրերի շարք, որոնց իրենց աջակությունն են բերում ինչպես համայնքի անդամները, այնպես էլ Հայաստանում և սփյուռքում բնակվող հավատավոր մեր հայրենակիցները:
Հուլիսի 9-ին Տեր Գրիգորը և եկեղեցու սոցծրագրերին մշտապես աջակցող ամերիկաբնակ Կարեն .....
Մարդն իր ազատ ընտրությամբ կարող է իր սիրտը դարձնել Սիրո բնակարան, իսկ Սիրով լի սիրտը «միայն ինքն իր մասին չի մտածում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը» (Ա Կորնթ. 13:5-6): «Մի փնտրիր քոնը,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը,- որպեսզի կարողանաս քոնը գտնել: Յուրաքանչյուրի օգուտը կայանում է մերձավորի օգուտով: Նա, ով չի ցանկանում մերձավորի օգուտի մեջ իր օգուտը փնտրել, .....
Հուլիսի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց 2-րդ խմբի հաշմանդամ Արսենյան Մարտիկին (62 տ.), ով սուր սրտային անբավարարության պատճառով գտնվում էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Տեր Հայրը բժշկության աղոթք կարդաց և Մարտիկին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել է ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը:
Մարտիկն իր կնոջ հետ վարձակալությամբ բնակվում է Մասիս քաղաք 2-րդ .....