
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ամոնի աշակերտ Հովհան Կրտսերի մասին ասում էին, թե տասներկու տարի սպասավորություն արեց ծերին և նրա մոտ էր ապրում` ծերպերում, իսկ ծերի տկարության ժամանակ շատ նեղություններ կրեց նրա համար, բայց երբեք ծերից չլսեց, թե` կեցցե՛ս: Իսկ երբ մոտ էր վախճանին, և նրա մոտ այլ ծերեր էլ էին նստած, բռնեց ծերը Հովհանի ձեռքը և ասաց նրան. «Կեցցե՛ս, կեցցե՛ս, կեցցե՛ս»: Եվ նրան հանձնելով ծերերին` ասաց. «Սա հրեշտակ է, ոչ թե մարդ»:
«Սուրբ հայրերի .....
Ոմն եղբայր հարցրեց իր ծերին և ասաց. «Հավանություն տալի՞ս ես, հա՛յր, որ ինձ համար մի երկու դահեկան պահեմ մարմնական տկարությանս համար»: Ծերը նրան ասաց. «Հարկավոր եղածից ավելին պահելը բարի չէ, քանզի եթե պահես այդ երկու դահեկանը, քո հույսը դրա վրա կլինի, և Տերն այլևս չի հոգա քո մասին, այլ մեր ամբողջ հույսը Տիրո՛ջ վրա դնենք, և նա կկերակրի մեզ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Ոմն եղբայր ընկավ պոռնկության պատերազմի մեջ: Երբ անցնում էր եգիպտական մի գյուղով, տեսնելով հեթանոսների մի քուրմի աղջկա` սիրահարվեց նրան և նրա հորն ասաց. «Քո դստերը կնության տո՛ւր ինձ»: Քուրմն ասաց. «Չեմ կարող նրան քեզ տալ, մինչև չհարցնեմ իմ աստվածներին»: Գնալով դևի մոտ` նրան ասաց. «Ահա մի մենակյաց իմ դստերն ուզում է կնության առնել»: Դևն ասաց. «Քննի՛ր նրան, տես՝ կուրանա՞ իր Աստծուն, մկրտությունը և մենակեցության .....
Գինի բերեցին Սկյութիա, և եղբայրները հավաքվեցին` փոքր ինչ ճաշակելու: Երբ այս տեսավ մի եղբայր, փախավ և բարձրացավ մի կտուրի վրա, բայց այդ կտուրը փլվեց, ու նա սալջարդ ստացավ: Տես նելով այդ՝ մյուսներն սկսեցին հանդիմանել նրան, իսկ առաջնորդը, նրան իր գիրկը առնելով, գովեց և ասաց. «Կենդանի՛ է Տերը, որ այս կտուրն այլևս չի շինվի, որպեսզի բոլորը իմանան, որ անձը գինուց պահելու համար է փլվել սա»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Ոմն եղբայր գնաց մի ծերի մոտ, որ Սինա լեռանն էր բնակվում, աղաչեց նրան` ասելով. «Հա՛յր, ասա՛ ինձ, ինչպե՞ս պետք է աղոթել»: Ծերը նրան ասաց. «Ես, որդյա՛կ, երբ աղոթում եմ, այսպես եմ ասում. «Տե՛ր, արժանի՛ արա ինձ ծառայելու Քեզ այնպես, ինչպես սատանային ծառայեցի: Արժանի՛ արա ինձ սիրել Քեզ այնպես, ինչպես մեղքը սիրեցի»»: Ծերը նորից ասաց. «Բարի է ձեռքերը վեր բարձրացնել և աղաչել Աստծուն, որ հոգին մարմնից ելնելիս անխաթար անցկացնի նրանց .....
Ոմն եղբայր մեկուսացել էր Թեբայիդա անապատում, և խորհուրդները նրան ասացին. «Ի՞նչ ես այստեղ անպտուղ նստել, արի՛ գնա մարդկանց մեջ, որպեսզի այնտեղ գոնե պտուղ տաս»: Ելավ և գնաց հայր Պափնոտիի մոտ և հայտնեց նրան իր խորհուրդները: Ծերը նրան ասաց. «Գնա՛, նստի՛ր քո սենյակում և առավոտյան աղոթք մի՛ արա, մեկ` երեկոյան, մեկ էլ կեսգիշերին արա: Երբ քաղցես, կե՛ր, երբ ծարավես, խմի՛ր, երբ նիրհես, ննջի՛ր, բայց մնա՛ քո սենյակում, մի՛ անսա քո խորհուրդներին»: .....
Հայրերից մեկը հարցրեց մի իմաստուն բժշկի և ասաց. «Բոլոր ցավերին դեղ գիտե՞ս, ո՜վ իմաստուն»: Բժիշկն ասաց. «Գիտեմ, եթե ինձ լսես: Վերցրո՛ւ ապաշխարության շաքարը, եղբայրասիրության ծաղիկը, աղքատասիրության տերևը, խոնարհության պտուղը և լցրո՛ւ ողորմության խնկաղացի մեջ ու ծնրադրած աղա՛ այն: Քամի՛ր տվայտանքի դաստառակի մեջ և արտասվախառն ըմպի՛ր ամեն գիշեր: Այս է ցավերի դեղը, որը ոչ միայն մարդու ներսն է բժշկում, այլև արտաքինն է սրբում, նորոգում .....
Մի հպարտ մարդ Աստծուն շատ է խնդրում, որ մահից հետո հրեշտակներն իրեն դրախտ տանեն: Եվ երբ մահանում է, Աստծո հրեշտակները գալիս են և նրան առաջնորդում են դեպի դրախտ: Քիչ անց այս մարդը ետ է դառնում ու մտամոլոր կանգնում մի անդունդի եզրին, որը լայն դարպասի էր նմանվում: Նրան հետապնդող եղբայրը, որը նախանձով էր լցված, և ավելի շուտ էր հասել այդ վայրը, հարցնում է.
-Ինչո՞ւ ներս չմտար դրախտի դռներից:
Հպարտ մարդը պատասխանում է.
-Ես շատ էի ուզում դրախտ մտնել, .....
Հայրերից մեկը մեզ պատմեց, թե երկու ամմիացի վաճառական ընկերներ կային, որ միասին շրջում էին և օտար երկրներում վաճառականությամբ էին զբաղվում: Նրանցից մեկը անթիվ ունեցվածք ուներ, իսկ մյուսը` չափավոր, և մեծահարուստն ուներ շատ գեղեցիկ և սրբասեր մի կին, ինչը և կհաստատվի մեր պատմության շարունակությունից, քանի որ մեռավ այս գեղեցիկ կնոջ ամուսինը, և սիրեց նրա գեղեցկությունը այն երկրորդ վաճառականը, որ նրա ամուսնու ընկերն էր, սիրեց և նրա իմաստությունն .....
Մի սուրբ հայր Սաբայի աշակերտը` աբբա Պետրոս քահանան, մեզ պատմեց սուրբ հոր մասին և ասաց. «Երբ աբբան սուրբ Մակարիոսի և Գերասիմի միաբանությունում էր, այնտեղ մի եղբայր վախճանվեց. և չլսեց ծերը՝ մինչև որ եկեղեցու սպասավորը հնչեցրեց զանգերը, որպեսզի բոլորը հավաքվեն` տանելու մեռելին: Եկավ ծերը և տեսավ եղբոր դին` դրված եկեղեցում, տրտմեց՝ «քանզի»,– ասաց,– «չողջունեցի նրան՝ նախքան այս կյանքից դուրս գալը»: Մոտեցավ մեռելի մահճին .....
Գնացին մի անգամ սարակինոսները հայր Սիսոյի խուցը և կո ղոպտեցին նրան և նրա եղբորը, իսկ ծերերը երկուսով դուրս եկան անապատ, որպեսզի ուտելու մի բան գտնեն: Եվ մինչ գնում էին` գտավ ծերը ուղտի չորացած թրիք, փշրեց այն և նրա մեջ գտավ գա րու երկու հատիկ, որից մեկը կերավ, մյուսը բռան մեջ պահեց: Եկավ եղբայրը և տեսնելով նրան ծամելիս` ասաց. «Ա՞յս է քո սերը, եղբա՛յր, որ ուտելու բան գտար, մենակ ճաշակեցիր և ինձ չկանչեցիր»: «Ես չար բան չեմ արել, ահա .....
Ծերերն ասացին. «Մի անգամ մեկը մեզ մի քիչ թուզ տվեց, և քանի որ քիչ էր և անպիտան, չուղարկեցինք հայր Արսենին, որպեսզի անարգած չլինենք նրան: Իսկ ծերը լսելով` ժողովի չեկավ` ասելով. «Զրկեցիք ինձ և չտվիք այն օրհնությունից, որ Աստված ուղարկեց եղբայրներիդ, որն ընդունելու արժանի չեղա»: Եվ ամենքը լսելով` շահեցին ծերի խոնարհությունից, և երեցը տարավ նրան այդ թզից և մեծ ուրախությամբ ժողովի բերեց նրան»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Ծերն ասաց. «Ոմն եղբայր բազմաթիվ փորձությունների պատճառով կամեցավ հեռանալ իր տեղից: Երբ հագավ իր հողաթափերը, տեսավ` այն եղբայրը, ումից գալիս էին իր փորձությունները, նույն պես հագավ իր հողաթափերը և սրան ասաց. «Իմ պատճառով ես չէ՞ գնում այստեղից. ահա ես քեզանից առաջ եմ գնում այն տեղը, ուր դու ես գնում»: Արդ, ուր չկա մտքի արթնություն, անձն ինքն իրեն փորձության է մատնում, որը և հետևում է նրան:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Եկան ոմանք հայր Փիլիկիոսի մոտ, որոնց հետ կային նաև աշխարհականներ, և խնդրեցին ծերին, որ խոսք ասի իրենց, իսկ ծերը լուռ էր: Եվ երբ շատ երկար աղաչեցին նրան, ասաց. «Խո՞սք եք ուզում լսել»: Ասացին նրան. «Այո՛, հա՛յր»: Ծերն ասաց. «Արդ այլևս խոսք չկա: Նախկինում, երբ եղբայրները հարցնում էին ծերերին, անում էին` ինչ նրանք ասում էին, և Աստված էր առաջնորդում նրանց, թե ինչ խոսեն: Իսկ հիմա, որ հարցնում են և չեն անում` ինչ որ լսում են, Աստված .....
Ասաց դարձյալ ծերը. «Ինչո՞ւ ես դու դատում մարդասպանին կամ շնացողին, գողին կամ որևէ այլ չարագործի, քանզի նրանք իրենց անաչառ դատավորն ունեն: Ինչո՞ւ նրանց մեղքը քննես և դատես, իսկ նրանց գլխին կուտակված չարիքը քո գլխին կուտակես: Եթե հաճախ իմաստությամբ քննելու լինենք, կտեսնենք, որ մեր մեղքերը ավելի չար են, քան նրանցը. անառակ աչքով նայում ենք, դրանով իսկ շնանում ենք, բազում անգամ անարգում ենք եղբորը և պարտական ենք դառնում գեհենի կրակին, որովհետև .....