
Դեռևս Հին Կտակարանում ծիսական արարողությունների ժամանակ, Աստծո պատգամի համաձայն, գործածվել են ծիսական սպասքներ և անոթներ: Վաղ քրիստոնեության շրջանից սկսած աստիճանաբար ձևավորվել է եկեղեցու աստվածապաշտությունը, որ իր համապատասխան ձևերով ու շարժումներով, հագուստներով և առարկաներով կոչվել է ծես կամ ծիսակատարություն: Ծիսական սպասքը, զգեստները, արարողության եղանակները բխել է աստվածապաշտության էությունից նրա ներքին թելադրանքով:
Սբ. Պատարագին, ժամերգությանը կամ եկեղեցական այլ արարողություններին մասնակիցների համար տեսանելի և ճանաչելի են դառնում որոշ սպասքներ, ինչպիսիք են՝ խաչը, սկիհը, խաչվառը, քշոցը, բուրվառը, աշտանակները, գրակալը և այլն:
Ծեսի միջոցով հավատացյալն առավել անմիջական է ապրում կատարվող խորհուրդը: Սկսած եկեղեցու զանգերի ղողանջումից, վերջացրած քահանայի վերջին օրհնությամբ և արձակմամբ՝ հավատացյալը գտնվում է բազմաթիվ հոգևոր խորհրդանիշների միջավայրում, որոնց ազդեցությամբ առավել խորն է ապրում իր աղոթքն ու պաշտամունքը:
Ողջ ծիսական սպասքն ու անոթները ունեն որոշակի իմաստ և խորհուրդ: Նրանցից յուրաքանչյուրը օրհնվում է հատուկ արարողությամբ և, իբրև սրբություն, երբեք չի գործածվում որևէ այլ նպատակով:







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Կերոնը մոտավորապես մեկ մետր երկարությամբ փայտի վրա հարմարեցված և որոշակի հաստություն ունեցող մոմեր են: Օգտագործվում են եկեղեցում Ավետարանի ընթերցման, ինչպես նաև եկեղեցական թափորների և հանդիսությունների ժամանակ: Կոչվում են նաև յուղաբերից մոմեր, որովհետև օգտագործվում են Յուղաբերից Ավետարանն ընթերցելիս:
Պատրաստվում են նաև կերոններ, որոնց վերևի մասը տաճարանման է, գմբեթով, չորս կողմից ապակեպատ, մեկ կողմից բացվող դռնակով: Մեջտեղում ամրացվում .....
Կոնքը լվացվելու համար գործածվող մետաղյա աման է: Այն գործածվում է եկեղեցում Սբ. Պատարագի ժամանակ: Կոնքը բռնում են պատարագիչ քահանայի ձեռքերի ներքևում՝ ձեռքերը լվանալու ժամանակ, ինչպես նաև Սբ. Պատարագի վերջում սկիհը լվանալիս, լվացված ջուրը թափելու համար:
Փարչը կամ ջրամանը ձեռք կամ սկիհ լվանալու համար ջուր մատուցելու աման է, որ կոնքի հետ միասին Սբ. Պատարագի ժամանակ մատուցում են ժամարարին՝ լվացվելու կամ լվանալու համար:
Ե՛վ կոնքը, և՛ փարչը .....
Ամպհովանին մեծ, քառանկյուն, կենտրոնից մի փոքր գմբեթաձև, գեղեցիկ գործված, ծայրերը ծոպերով հովանոց է: Չորս անկյուններից ամրացված ունի կլոր ձողեր, որոնցից բռնում են չորս պատվավոր մարդիկ և տանում կաթողիկոսի, պատրիարքի, առաջնորդի գլխավերևում թափորի ժամանակ: Այն կարող են բռնել և՛ աշխարհականները, և՛ հոգևորականները:
Ամպհովանին այսօր օգտագործվում է Մայր Աթոռում միայն կաթողիկոսական մեծահանդես թափորների ժամանակ:
.....
Քրիստոնեական եկեղեցիներում պատկերների օգտագործելը սկսել է շատ վաղ ժամանակներից: Դեռևս քրիստոնեության ծագման արշալույսին հավատացյալները սովորություն դարձրին եկեղեցու պատերը զարդարել Տիրոջ, Աստվածամոր և սրբերի պատկերներով, որպեսզի ներշնչվեն և օրինակ վերցնեն նրանց կյանքից ու հավատքից: Հայ եկեղեցին ոչ միայն ընդունել է պատկերների օգտագործումը, այլև նրանց մատուցում է պատշաճ հարգանք: Այդ հարգանքն ու մեծարանքը, որ ընծայում ենք պատկերներին, .....
Բոժոժը փոքր, կաղնիի չափով, կլորավուն զանգակ է: Միացված է շրթունքների փոքր-ինչ բացվածքով, իսկ մեջը՝ մետաղի մի կտոր: Բոժոժները օգտագործում են քշոցի շուրջը և բուրվառի շղթաների վրա 12 թվաքանակով: Ըստ Տաթևացու՝ 12 թիվը խորհրդանշում է Քրիստոսի 12 առաքյալներին:
.....
Գորփուրան լատիներեն corporalis բառն է, որ նշանակում է «մարմնական»: Այն քառակուսի, սպիտակ կտավ է, որ լատինածես եկեղեցում ժամարարը փռում է սկիհի տակ և վրան դնում նույնիսկ նշխարը:
«Գորփուրա» բառը մեր եկեղեցում կիրառություն չունի: Այս բառին համազոր ունենք «մարմնակալ» բառը:
Մարմնակալը զարդարուն, գեղեցիկ ասեղնագործված կտավ է, կլոր կամ քառակուսի, որ Սուրբ Պատարագի ժամանակ փռում են սկիհի տակ՝ որպես պատիվ և հարգանք սրբության: Հայ .....
Նշխարը Սուրբ Հաղորդության կամ Պատարագի համար հատուկ պատրաստված շրջանաձև հաց է՝ վրան պատկերված Քրիստոսի խաչելության կամ հարության նկար: Այն տափակ, բոլորակ, բաղարջ հաց է, որը եփում են սաճի վրա, Պատարագին սրբագործում և որպես Փրկչի Մարմին հաղորդում հավատացյալներին: Նշխարի չափը կախում ունի սկիհի մեծությունից: Քանի որ Պատարագին օգտագործվում է մեկ հատ նշխար, նկատի ունենալով հաղորդվողների քանակը պատրաստում են մեծ չափի նշխար: Պատարագի նշխարը, .....
Ծածկոցը Սուրբ Պատարագի ժամանակ սկիհի և մաղզմայի վրա գցվող դաստառակն է: Այն ծառայում է միայն այդ նպատակին և պահպանվում է խիստ զգուշությամբ ու սրբությամբ, քանի որ հպվում է սրբագործված նշխարին:
Ծածկոցը սովորաբար պատրաստվում է մետաքսից՝ ոսկեթել ասեղնագործությամբ: Նրա վրա պատկերվում են բազմաթիվ հրեշտակներ Աստծո Գառի շուրջբոլորը՝ խորհրդանշելով Սուրբ Պատարագի խորհրդի սրբությունը և անպատմելի վեհությունը:
.....
Այսպես է կոչվում Սուրբ Սեղանի առջևի մասը զարդարող ծածկոցը: Այն կախվում է սեղանի եզրից՝ ծածկելով նրա ստորին մասը: Լինում են արծաթե զարդերով և քանդակներով կարված ընտիր գոգնոցներ: Գոգնոցների վրա սովորաբար պատկերվում են առաքյալները և մարգարեները Քրիստոսի շուրջ, քանի որ նրանք երկնքում ևս անբաժան են Աստծո Գառից և մասնակից են երկնային սեղանին:
Եթե Սուրբ Սեղանի ճակատը քանդակազարդ է, գոգնոց չի գործածվում:
.....
Շուշփա, բռնիչ կամ բշխուն կոչվում են այն կտավները, որոնցով եկեղեցում բռնում են Ավետարան, սկիհ, խաչ և այլն: Լինում են ասեղնագործված, գեղեցիկ զարդարված:
Շուշփա ասելով հաճախ հասկանում ենք նաև այն բոլոր կտավները (ծածկոցները), որոնցով ծածկում են Սուրբ Սեղանը, գրակալները և այլն:
.....
Քանի որ անցյալում եկեղեցիներում չկային աթոռներ կամ նստարաններ, ուստի և՛ հավատացյալները, և՛ հոգևորականները նստում կամ ծնրադրում էին բարձերի վրա: Այսօր այս նպատակով եկեղեցիներում բարձերի կիրառությունը չի գործածվում, սակայն օգտագործվում է բարձրաստիճան հոգևորականների՝ կաթողիկոս, պատրիարք, եպիսկոպոս, առաջնորդ, ծնրադրության համար: Բարձ են դնում նաև ժամարարի ոտքերի տակ, երբ նա Սուրբ Հաղորդություն է տալիս հավատացյալներին:
.....
Եկեղեցին արծվի խորհրդանիշը, իբրև սրատես և բարձրաթռիչ թռչունի, ընդունում է որպես մաքուր, ճշմարիտ և ուղիղ վարդապետության նշան:
Իսկ արծվագորգի գործածությունը եկեղեցում ցույց է տալիս, որ քահանայապետը իր կոչման և կյանքի մեջ պետք է նմանվի արծվին: Այլ կերպ ասած՝ Հայրապետը Հայ եկեղեցու դիտապետն է, որ իր բարձրությունից հսկում է ամբողջ Հայ եկեղեցին:
.....
Շղարշյա նուրբ ծածկոց է, որ դրվում է նորաօծ հայրապետի գլխին Սուրբ Պատարագի ժամանակ:
.....