Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Երջանիկ եղիր
Ճամփեզրին մի մուրացիկ էր կանգնած և ողորմություն էր խնդրում: Անցնող ձիավորը մտրակով հարվածեց նրա դեմքին: Վերջինս նայեց հեռացող հեծյալի ետևից ու ասաց. «Երջանի՛կ եղիր»: Այս ամենը տեսնող գյուղացին, նրա բառերը լսելով, հարցրեց. «Մի՞թե այդքան խոնարհ ես»: «Ոչ,- պատասխանեց մուրացիկը,- ուղղակի եթե նա երջանիկ լիներ, ապա դեմքիս չէր հարվածի»:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Ինչպե՞ս են գալիս մարդու արտասուքները, հա՛յր»: Եվ ծերն ասաց. «Արտասուքը սովորություն է, որդյա՛կ, որը անարատ է պահում նրանց անձերը, ովքեր փնտրում են այն ամենայն ժամ, քանզի փնտրողի միտքը ամեն վայրկյան հիշեցնում է նրան իր գործած մեղքերը, ինչպես նաև՝ դժոխքն ու գերեզմանը: Այսպիսի թշվառ ու ողորմելի մտածությամբ խորհում է նաև իր ծնողների մասին, թե ինչպես գնացին կամ ուր են այժմ»: Եղբայրը հարցրեց. «Օգտակա՞ր .....
Ցանկապատը
Միմյանց հարևանությամբ ապրում էին հարստությունն ու չքավորությունը: Մի օր հանկարծ հարստությանը սկսեց թվալ, թե աղքատությունն իրեն խանգարում է քաղցր կյանքով ապրել: Ինքն ուզում է խմորեղենով թեյ խմել, իսկ պատուհանի տակ չքավորությունը չորահաց է կրծում և վրայից ջրհորից հանած ջուր խմում: Պառկում է փափուկ մահճակալին, իսկ պատի այն կողմում չքավորությունն է հառաչում խսիրի վրա պառկած մրսելով… Կյանքի բոլոր վայելքները միանգամից չքանում են: Եվ .....
Հանդարտության մասին
Մի ժրաջան կրոնավոր աղոթքի կանգնելու ժամին սարսուռ և գլխացավ ունեցավ, սակայն ասաց. «Ահավասիկ մեռնում եմ, ջանալ է պետք»: Եվ այդպես քաջաբար` երկար ժամանակ աղոթք էր անում, մինչև որ Աստված տեսավ նրա հավատը և նրանից վերցրեց փորձությունը Իր փառքի համար:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ով է քեզ ընկերակցում
Մի մեծահարուստ, հպարտ երիտասարդ մի շինականի հարցնում է. - Ասում են, թե շատ հրեշտակներ ուղեկցում և նույնիսկ ընկերություն են անում քեզ հետ, սակայն նայում եմ և տեսնում, որ չնչին ունեցվածք ունես, ո՛չ գեղեցիկ ես, ո՛չ պաշտոն ունես և ո՛չ էլ երիտասարդ ես, այլ տկար մի ծերունի ես: Իսկ ես այդքան շատ ունեցվածք ունեմ, պաշտոնյա եմ, երիտասարդ և գեղեցիկ եմ, սակայն չար ոգիներն են շարունակ ինձ հետապնդում: Խնդությամբ լեցուն շինականը պատասխանում է. - Կարևորն .....
Հայրերի կենցաղավարության մասին
Հայր Մակարիոսն Ալեքսանդրիայում մեզ պատմեց, թե՝  երբ ես դեռ Սկյութիայում էի նստում, այնտեղ եկան երկու օտարական պատանիներ` մեկն արդեն մորուքավոր, մյուսի մորուքը դեռ նոր էր սկսում աճել: Երբ ինձ տեսան, հարցրին. «Որտե՞ղ է հայր Մակարիոսի խուղը»: Իսկ ես ասացի. «Ես եմ Մակարիոսը»: Եվ նրանք, ընկնելով իմ առջև, ասացին. «Մենք կամենում ենք այստեղ մնալ»: Տեսնելով նրանց այդպես փափկակենցաղ՝ քանզի մեծություն ու հարստություն էին թողել, նրանց .....
Զայրույթն ու խոնարհությունը
Շրջում էր զայրույթն աշխարհում, մարդկանց նայում, իրեն ցուցադրում: Ուր գնում էր՝ ամենուր վեճեր էին առաջանում, թշնամանք, պատերազմներ: Միայն մի բանի համար էր ափսոսում զայրույթը, որ այդ ամենն ընդմիշտ չէր… Նա սկսեց պատճառը փնտրել ու հասավ մենաստանին: Ցածրիկ ցանկապատ, փայտե դարպասներ, ո՛չ թնդանոթներ կան պատերի մեջ, ո՛չ զենք է երևում պատուհաններից: «Այ, սրա հախից հեշտ կգամ,- մտածեց զայրույթը:- Սրա պես ամրոցներ ե՞մ գրավել»: Մոտեցավ զայրույթը .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Աբբա Հովհաննեսը Մարկիանոսի կողմից աքսորվելով՝ ասաց. «Գնացինք մի անգամ Սիրիա` աբբա Պիմենի մոտ, և կամեցանք հարցնել խստասրտության մասին: Ծերը հունարեն չգիտեր, և թարգմանիչ չգտանք: Եվ երբ ծերը տեսավ մեզ տրտմած, սկսեց բարբառել հունարեն խոսքերով այսպես. «Իր բնույթով ջուրը կակուղ է, սակայն կաթելով` կարծրագույն քարեր և ժայռեր է ծակում: Այսպես և մեր սրտերը խստացան ախտերից, սակայն աստվածային խոսքի հաճախակի կաթելուց փափկում են և ընդարձակվում .....
Գլխավոր պայմանը
Չար մարդը որոշեց բարի դառնալ: Աղոթեց Աստծուն և սկսեց բարիք գործել մարդկանց: Չարն անմիջապես հայտնվեց ու ասաց. - Չեղավ, ես իմ ավարը ոչ ոքի չեմ տա: Որսաց պահն ու մադուն ստիպեց չարիք գործել: Հետո գոհունակությամբ շփեց ձեռքերն ու ասաց. - Նա ինձնից ոչ մի տեղ չի փախչի: Սակայն, մարդը դրանից հետո միայն ավելի խելացի դարձավ: Կրկին աղոթեց Աստծուն՝ խնդրելով պաշտպանել իրեն չարից և ավելի մեծ եռանդով սկսեց բարիք գործել: Իսկ չարի հորդորներին այլևս ուշադրություն .....
Անհիշաչարության մասին
Ծերերից մեկն ասաց. «Տեսա երիտասարդներից ոմանց, որ ծերերին դեպի կյանք էին առաջնորդում: Քանզի մի ծեր հարբեցող կար, որ օրական մի խսիր էր գործում և վաճառում ու այդ գնով գինի էր ըմպում: Հետո եկավ մի երիտասարդ եղբայր և բնակվեց նրա մոտ, որը նույնպես օրական մի խսիր էր գործում, իսկ ծերը երկուսն էլ տանում էր գյուղ, վաճառում, գինի էր գնում, ըմպում ու հարբած վերադառնում, իսկ եղբորը երեկոյան չորացած հաց էր տալիս: Այդպես վարվեց ծերը երեք տարի, իսկ եղբայրը .....
Չարն ինչից է փախչում
Մի մարդ կապվեց դևերի հետ: Նրանք ասացին. «Ուզո՞ւմ ես տեսնել, թե ինչպես ենք տհաճություններ պատճառում մարդկանց»: Դա հետաքրքրեց մարդուն և նա համաձայնեց: Վերցրին նրան ու թռան: Նախ մի հարսանիքի գնացին: Մեկ՝ ափսեն են շրջում, մեկ՝ ոտք են գցում անցնողին, մի այլ տեղ վեճ են առաջացնում, մի խոսքով՝ ողջ հարսանիքը փչացրին: «Հասկացա՞ր, թե ինչպես է պետք տհաճություններ պատճառել»,- հարցնում են դևերը մարդուն: Նա գլխով է անում՝ հասկացա: «Ուրեմն, .....
Խոնարհության մասին
Հայր Ալոնիսը խիստ գովեստների արժանացավ եղբայրների կողմից, որովհետև հեզությամբ սպասավորեց ժողովի օրը, սակայն չպատասխանեց իրեն գովողներին: Եվ երբ նստած էր տանը, աշակերտը նրան ասաց. «Ինչո՞ւ պատասխան չտվեցիր քեզ գովողներին»: Եվ նա ասաց. «Եթե պատասխան տայի, հայտնի կդարձնեի, թե ախտերի մեջ ընկա իրենց խոսքերից»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Սիրտը
Մի պաշտոնյա հայտնվում է հանդերձյալ աշխարհում: Տեսնում է մարդկանց հոգիները մոտենում են հրեշտակներին, որոնք կշեռքի վրա ինչ-որ բան են կշռում: Պաշտոնյան ուրախանում է, որովհետև հիշում է իր մեծամեծ գործերն ու շինությունները երկրի վրա և պարծենալով մոտենում: Հրեշտակներից մեկն ասում է. - Բերե՞լ ես այն, ինչ ունես: Պաշտոնյան ասում է. - Խոսքն ինչի՞ մասին է: Հիմա կպատմեմ, թե որքա՜ն գործեր եմ կատարել իմ կյանքում: Հրեշտակն ասում է. - Տո՛ւր այն, ինչ .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Մի հույժ ընտիր մենակյաց կար, որը կամենում էր ճգնել խցերից մեկում, սակայն որոշ ժամանակ առանձին խուղ չէր գտնում: Այնտեղ մի ծեր կար, որ առանձին սենյակ ուներ և խնդրեց նրան ու ասաց. «Արի՛ ինձ մոտ նստիր, մինչև քեզ համար խուղ գտնես և գնաս»: Եվ գալիս էին նրա մոտ ոմանք և պատվում էին որպես օտարականի, և բերում էին նրան` ով ինչ կարող էր, որպեսզի օգնած լինեն նրան, իսկ նա ընդունում էր նրանց օտարասիրությունը: Եվ ծերը սկսեց նախանձել նրան, չարախոսել նրա .....
Ուշադիր եղիր
Մի հանքափոր մարգագետնի կենտրոնում այնպիսի մի հսկա փոս է փորում, որի միջից չի կարողանում դուրս գալ և օգնություն է կանչում: Այդտեղով անցնող վանականը հարցնում է. -Ինչո՞ւ ես այսպիսի ահռելի փոս փորել, իսկ այժմ շփոթմունքի մատնված չես կարողանում այդտեղից դուրս գալ: Հանքափորը պատասխանում է. -Ինձ ձեր ծեր վանահայրն ասաց, որ այստեղ ոսկի կա, ոսկի կա: Եթե այն ձեռք բերեմ, անհրաժեշտ դեղահաբեր կունենամ, և իմ երեխան կբժշկվի, սակայն արդեն մի քանի օր հողը .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․