14 Փետրվար, Շբ
Վերջին ժամանակներս որոշ անձինք և կազմակերպություններ կողմնակալ ու անառողջ քննադատություն են հնչեցնում քրիստոնեության և Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Հիմնական պատճառը, կարծում եմ, հոգեղեն աշխարհի ամբողջականությունը չիմանալը կամ մակերեսային պատկերացումներ ունենալն է, որովհետև նա, ով իրապես զգացել, տեսել, ճանաչել է հոգեղեն աշխարհի իրականությունը և հասկացել քրիստոնեության սկզբունքները, այլևս չի թերագնահատի քրիստոնեությունը, .....
«Հազար ճամփա է մեզ շեղում նպատակից, մինչ դեպի այն տանում է լոկ մեկը…» Միշել Մոնտե
Անկախ ընտրած մասնագիտությունից, անկախ կրոնական դավանանքից, անկախ ժամանակի հրամայականից՝ բանականության թռիչքների և սոցիալական ցնցումների խաչմերուկում յուրաքանչյուր ոք կյանքի ընթացքում հասնում է այնպիսի մի կարևոր ճամփաբաժանման, որտեղից պիտի սկսի իր ինքնուրույն կյանքը, ընտրի իր մասնագիտությունը և պատրաստ լինի գիտակցել, թե որն է իր կոչումը, .....
Խոզուկ. «Ինչպե՞ս գրել «սեր»»: Թուխ. «Սերը պետք չէ գրել, այն պետք է զգալ»:
«Անհնար է խոսքերով թարգմանել սերը, բացատրել, թե ինչու ենք մենք Աստծուն կամ մեզ համար կողակից փնտրում. դա աննկարագրելի ձգտում է, որ կա մեր մեջ և գուցե պայմանավորված է հոգու վերհիշման հետ, երբ մեր հոգին վերհիշում է նախկին կատարյալ, աստվածային սիրո մեջ գտնվելու վիճակը և կյանքի ընթացքում ձգտում դրան`փնտրելով իր սիրո օբյեկտներին, գտնելիս էլ ողջ .....
Յուրաքանչյուր քրիստոնյա կոչված է հոգեպես աճելու, որպեսզի, եկեղեցու հայրերի խոսքի համաձայն, հնարավորություն ունենա բարձրանալու այն աստիճաններով, որը տանում է դեպի հոգևոր կատարելություն:
Հոգևոր աճն անմիջապես տեղի չի ունենում: Երանելի սբ. Մակար Մեծն ասում է. «Սաղմը մոր արգանդում անմիջապես չի ձևավորվում, այլ աստիճանաբար է մարդկային կերպարանք ձեռք բերում, ծնվում է ոչ կատարյալ տարիքում, երկար տարիներով աճում է և ապա նոր հասնում կատարելության .....
Դժվար է իմանալ աշխարհի վրա գոյություն ունեցող համալսարանների ճշգրիտ թիվը: Համացանցի տարբեր պաշտոնական կայքէջեր տարբեր թվեր են տալիս՝ 20․000, 25․000, 30․000, այլ աղբյուրներում՝ 50․000: Խնդիրն աշխարհում գործող համալսարանների ճշգրիտ թիվն իմանալը չէ, այլ խորանալն է այդ համալսարանների ֆակուլտետների, ամբիոնների և դրանց կողմից դասավանդվող առարկաների բազմատեսակության մեջ:
Եթե մի ակնարկ նետենք Հայաստանում գործող համալսարաններին, այնտեղ .....
«Թրթուրն այնպես չի ուտում ծառը, ցեցը՝ բուրդը, ինչպես նախանձի հուրը խժռում է նախանձողի ոսկորները և ապականում հոգին» Սբ Հովհ. Ոսկեբերան
Արարիչ Աստված արաչագործության թագ ու պսակ հանդիսացող մարդուն ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ, ստեղծեց կատարյալ, անբիծ ու անթերի, բայց երբ բանսարկուի նախանձով մեղքն աշխարհ մտավ, մեղքի հետ նաև մահը, ըստ հետևյալ խոսքի. «Մահն աշխարհ է եկել բանսարկուի նախանձով» (Իմաստ. 2:24), մարդը վտարվեց եդեմական .....
«Աստծու կամքը մեղավորների դարձն է և հոգիների փրկությունը՝ մեղքի ու չարիքի բռնությունից» (ս. Գր. Տաթևացի)։
Սուրբ Գրքից և Եկեղեցու սրբազան հայրերի վարդապետությունից հայտնի է, որ Աստծու կամքն Իր պատկերով և նմանությամբ ստեղծված մարդու փրկությունն ու սրբությունն է, ինչպես ասում է առաքյալը, Աստված կոչեց մեզ սրբության (տե՛ս Ա Թես. 4:7): Խախտելով աստվածային պատվիրանն ու զանց առնելով Աստծո կամքը՝ չուտել արգելված պտղից, մարդը վտարվեց Եդեմի .....
Արարիչ Աստված, Իր անհուն սիրուց մղված, ստեղծեց համայն աշխարհն ու տիեզերքը՝ ի վայելումն արարչության թագ ու պսակ հանդիսացող մարդու, որին և տնտես կարգեց ողջ արարչության վրա, ինչպես փաստում է Ծննդոց Գիրքը. «Տեր Աստված Իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի սա մշակի ու պահպանի» (2:15): Տեր Աստված պատվիրեց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան...» (1:28): Փաստորեն Արարիչ Աստված մարդու խնամքին և հոգածությանը, .....
«Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք, որովհետև
ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու.
և ինչ չափով, որ չափում եք,
նրանով պիտի չափվի ձեզ համար» (Մատթ. 7:1):
Արդյո՞ք կատարում ենք տիրավանդ այս պատվիրանը: Ցավոք, ո՛չ: Մեզանում այսօր նկատվում է ոչ միայն միմյանց դատելու, բամբասելու, այլև հոգևորականներին դատելու, վատաբանելու խիստ պարսավելի երևույթը: Նկատելի է կրոնավորի հանդեպ ոչ միայն քամահրական վերաբերմունք, այլև հաճախ բացահայտ կերպով .....
Երկնքի և երկրի Արարիչ Աստված, որ Իր անհուն սիրուց մղված` ստեղծեց համայն աշխարհն ու տիեզերքը և մեզ` մեղավորներիս համար երկնքից երկիր խոնարհվեց, խաչի անարգ մահը հանձն առավ հանուն աշխարհի փրկության, Իր համբարձումից առաջ խոստացավ մշտապես մեզ հետ լինել. «և ահա ձեզ հետ եմ բոլոր օրերում` մինչև աշխարհի վախճանը»: Այո, Տերն, ըստ Իր անսուտ խոստման, մշտապես մեզ հետ, մեր կողքին է: Նա գթած Հայր է, որ հանապազ խնամում և հոգ է տանում մեզ նույնիսկ այնժամ, .....
21-րդ դարում քրիստոնեական եկեղեցիները շարունակում են մարդուն պատգամել ապրելու հոգևոր կյանքով, որը նշանակում է հրաժարվել այնպիսի վարքականոններից ու բնույթից, որոնք քրիստոնեական բարոյագիտությամբ սահմանվում են «մեղք, մեղսավոր» հասկացությամբ: Սակայն աշխարհիկ կյանքի արժեքները որդեգրած անհատին այնքան էլ չի հետաքրքրում այս ամենը:
Այնուամենայնիվ ինչո՞ւ է հոգևոր կյանքն այդքան կարևոր:
Քրիստոնեությունը կյանքն ապրելու ուղեցույցն .....
Տարբեր գույներով գծագրված աշխարհը լեցուն է զանազան խնդիրներով: Այս աշխարհում չկա մի մարդ, որ զերծ լինի դժվարություններից ու խնդիրներից, ինչպիսի հնարավորություն էլ ունենա կամ հաջողակ լինի: Այդպիսի գոյաբանությունը բնական է համարվում երկրային կյանքի համատեքստում: Այնուամենայնիվ, մարդու ձգտումը` լինել հարատև երջանիկ ու ապրել մշտապես տառապանքից զերծ կյանքով, այս աշխարհում հնարավոր չէ: Եվ ամեն ինչ ունենում է իր սկիզբն ու ավարտը, որից խուսափելն .....
Ինչպե՞ս հաղթահարել ծուլությունը. հարց, որ յուրաքանչյուրն իր կյանքում գոնե մեկ անգամ իրեն ուղղած կլինի: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ծուլությունը համարում է մահացու մեղք:
Աստված մեզ շնորհել է թանկագին մի պարգև՝ ժամանակը, որի ճիշտ կամ սխալ գործածության համար պատասխանատու ենք լինելու Աստծո առջև: Այդ պատճառով էլ հարկ է ժամանակը ծուլությամբ չանցկացնել: Սբ. Անտոն Անապատականը հորդորում է սիրել աշխատանքը, որը սրտին մաքրություն է տալիս:
Ծուլությունը .....
Պսակը Եկեղեցու այն ս. խորհուրդն է, որով երկու հեռավոր անձնավորություններ` այր ու կին, ստանում են աստվածային օրհնություն, խորհրդավորապես միանում են իրար հետ, մի մարմին են դառնում և, մշտական կենակցության ուխտի մեջ մտնելով, ըստ Քրիստոսի և յուր Եկեղեցու միության օրինակին, նվիրվում են միասին Աստուծո արքայության .....
Մեր ժամանակներում հոգևոր կյանքով ապրելն ավելի դժվարին է դարձել, որովհետև քրիստոնյայի առջև ծառացած ներկայիս մարտահրավերները շատ անգամ քողարկված և ճշմարտանման են արտահայտվում ու մարդուն կլանում դրա մեջ, եթե չես ունենում հոգևոր արթնություն և սթափություն: Կարելի է նշել արդի երեք մարտահրավեր․ առաջինը` տեղեկատվությունը և դրա ազդեցությունը: Երկրորդ` ցանկություններին հագուրդ տալու մատչելիությունը և հասանելիությունը, երրորդը` հարմարավետության ձգտումը: .....