21 Սեպտեմբեր, Բշ, պահք
- Հա՛յր, ասում են՝ պատրաստվում են ննջեցյալների դիակներն այրել «հիգիենայի պահպանման և հողատարածքների տնտեսման նկատառումներով»:
- Հիգիենայի պահպանման համա՞ր: Մի դրա՜նց տեսեք: Եվ չե՞ն ամաչում, որ այդպես են խոսում: Որ ամբողջ մթնոլորտն աղտոտել են, ոչինչ, ոսկորներն են նրանց խանգարում: Բայց չէ՞ որ դրանք նաև լվացվում, մաքրվում են: Իսկ «հողատարածքների տնտեսման» համար, մի՞թե ամբողջ Հունաստանում, իր բոլոր անտառներով հանդերձ, հնարավոր .....
Մաս 3-րդ
«Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը։ Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը. որովհետեւ այնպէս է համարւում, թէ իբր գլուխն ածիլուած լինի» (Ա. Կորն. 11, 4-5)։
Սա նոյնպէս կապուած է Քրիստոսի մարմնացման հաւատի հետ: Այս ամէնը խորհրդանշում է այն, ինչին հաւատում են ուղղափառ քրիստոնեաները՝ Քրիստոսի մարմնացման եւ Սուրբ Հաղորդութեան խորհրդին: .....
Մաս 2-րդ
«Ուզում եմ, որ դուք իմանաք, թէ ամէն մարդու գլուխը Քրիստոս է, կնոջ գլուխը՝ մարդը եւ Քրիստոսի գլուխը՝ Աստուած» (Ա. Կորն. 11, 3)։
Սրանք են Աստծու անջնջելի տնօրինութեան երեք մեծագոյն սկզբունքները, որ ընդհանուր հատուածում կարելի է ասել առաքեալի հիմնական թեզն է։ Բայց շատ անգամներ այս հատուածը սխալ է օգտագործւում։ Յաճախ այն մեկնաբանւում է որպէս արական սեռի գերազանցութեան ապացոյց: Եւ այդ պատճառով, գրութիւնը կորցնում է իր կարեւոր .....
Ավելի լավ է մեզ լիովին հանձնենք Քրիստոսին, երբ հիվանդանում ենք: Պետք է մտածենք, որ ցավի պահին մեր հոգին համբերության և փառաբանության կարիքն ավելի շատ ունի, քան «պողպատե» մարմնում, որի օգնությամբ կարող ենք ֆիզիկական մեծ սխրանքներ գործել: Քանի որ առանց հասկանալու փառասիրության և պարծենկոտության վտանգի մեջ ենք հայտնվում այդ սխրանքների պատճառով, որովհետև մեզ կարող է թվալ, թե ունակ ենք սեփական «հեծելազորային գրոհով» .....
- Հա´յր, իսկ ի՞նչ է լինելու Հյուսիսային Էպիրի* այն բնակիչների հետ, որոնք չմկրտված են մահանում:
- Դե, նրանցից շատերն իրենց ծնողների կողմից մկրտվել են օդային Մկրտությամբ**: Իսկ շատերն այդ երկրներում օդային Մկրտություն են ստացել դայակներից կամ բուժքույրերից՝ ծննդատանը: Ես մի դեպք գիտեմ, երբ մի բուժքույր նորածնին մկրտել է ջրով լի թասի մեջ: Աստված տեսնում էր այդ կնոջ մղումը… Իսկ որքա՜ն Շնորհներ են ունենում նոր մկրտվածները: Մի անգամ, երեք .....
- Հա´յր, Աստված ինչի՞ համար է ամեն մարդու Պահապան Հրեշտակ տալիս: Մի՞թե Նա՝ Ինքը չի կարող մեզ պահպանել:
- Պահապան Հրեշտակն Աստծո հատուկ խնամքն է Իր արարածի նկատմամբ: Պահապան Հրեշտակը՝ դա Աստծո Նախախնամության արտահայտությունն է մարդու նկատմամբ: Եվ դրա համար մենք պարտական ենք Աստծուն: Հրեշտակները հատուկ կերպով են պահպանում փոքր երեխաներին: Ինչպե՜ս են պահպանում նրանց: Մի անգամ, փողոցում երկու երեխա էին խաղում: Նրանցից մեկն ուզում էր քարով .....
«Ծնողական օրհնությունը մեծագույն ժառանգություն է երեխաների համար: Այդ պատճառով էլ երեխաները պետք է ջանան ծնողական օրհնությանն արժանանալ»
- Հա´յր, ես նկատել եմ, որ երբեմն Սուրբ Պատարագի ժամանակ նորածինները ժպտում են:
- Նրանք ոչ միայն Սուրբ Պատարագի ժամանակ են ժպտում: Նորածիններն անընդհատ կապի մեջ են Աստծո հետ, որովհետև անպաշտպան են: Հիշո՞ւմ եք, թե ինչ ասաց Քրիստոս մանուկների մասին: «…երկնքում նրանց հրեշտակները մշտապես .....
Որոշ ծնողներ շատ են ճնշում իրենց երեխաներին, նաև ուրիշների ներկայությամբ: Կարելի է կարծել իրենց երեխան բեռնակիր կենդանի է, որին ճիպոտով են քշում, որպեսզի գնա՝ առանց աջ կամ ձախ շեղվելու: Դա նույնն է, թե նրան բռնած պահեն սանձից և միևնույն ժամանակ ասեն. «Ազատ քայլիր»: Այնուհետև այդպիսի ծնողներն այնտեղ են հասնում, որ սկսում են ծեծել իրենց երեխաներին: Այսօր մի մայր էր եկել իր որդու՝ մի հաղթանդամ պատանու հետ: Նրա զավակը հիվանդ էր: «Ի՞նչ .....
Ծնողները պետք է շատ ուշադիր լինեն, որպեսզի երեխաներին երեկոյան չնախատեն, որովհետև երեկոյան երեխաներն իրենց վատ տրամադրությունը ոչնչով չեն կարող փարատել: Իսկ գիշերային խավարն էլ ավելի է մթագնում նրանց հոգեվիճակը: Երեխաներն սկսում են մտածել, թե ինչպես ավելի շատ դիմադրեն ծնողներին: Նրանց գլուխները սկսում են լցվել «պաշտպանության» զանազան տարբերակներով, նաև չարն է խառնվում դրան և այդ կերպ նրանք կարող են հուսահատության հասնել: Իսկ ահա .....
Տանն անպայման պետք է սիրո և խաղաղության մթնոլորտ տիրի: Իր ընտանիքում թեկուզ մի փոքր էլ սեր ստացած երեխան, եթե նույնիսկ հանկարծ փախչի տանից, ապա միևնույն է կվերադառնա, երբ տեսնի, որ այլ տեղերում նա ոչ թե սեր է գտնում, այլ՝ կեղծավորություն միայն: Իսկ եթե նա հիշի տանը տեղի ունեցող անպարկեշտ տեսարանները, հայհոյանքն ու բռնությունը, ապա ինչպե՞ս պետք է նրա սիրտը ետ՝ դեպի տուն ձգվի:
- Հա՛յր, եթե երեխան հեռանա տանից, ծնողներն ի՞նչ անեն:
- Նրանք պետք .....
- Հա՛յր, ո՞ր տարիքից են երեխաները շրջապատի ազդեցության տակ ընկնում:
- Երեխաներն արդեն օրորոցից են «պատճենում» իրենց ծնողներին: Նրանք տեսնում են այն, ինչ մեծերն են անում, «պատճենում են» և ձայնագրում իրենց մաքուր «ձայներիզի» վրա: Այդ պատճառով էլ ծնողները ջանադրաբար պետք է փորձեն արմատախիլ անել իրենց կրքերը: Այն փաստը, որ այդ կրքերից որոշները նրանք իրենց ծնողներից են ժառանգել, ոչինչ չի նշանակում: Նրանք Աստծո առաջ պատասխան .....
Գաղտնիք չէ, որ ազգը պահողն ու շարունակողը, ազգային նկարագիրն ու դիմագիծը սերնդեսերունդ փոխանցողը ընտանիքն է: Սա այն սրբազան վայրն է, ուր թրծվում է անհատի նկարագիրը: Ընտանիքում է մարդն ստանում նախնական հոգևոր և բարոյական դաստիարակությունը: Ուստի խիստ կարևոր է հոգևոր-բարոյական այն մթնոլորտը, որի մեջ մեծանում է անհատը, որովհետև բարոյահոգեբանական մթնոլորտը նպաստավոր պայմաններ է ապահովում իբրև քրիստոնյա նրանց բարոյական, անձնային որակների .....
- Հա՛յր, մի մայր հարցրեց մեզ, թե ինչ անի: Նրա դուստրը հայհոյում է Սուրբ Աստվածամորը:
- Թող նա պարզաբանի, թե ինչից է սկսում այդ չարը: Երբեմն, նման դեպքերում ծնողներն են մեղավոր: Իրենց վատ դրսևորելով՝ ծնողներն իրենք են վնասում երեխաներին, և նրանք սկսում են անամոթաբար խոսել: Այնուհետև նրանք սկսում են ընդունել դիվական ներգործություն և ուղղակի զզվելի ձևով են հակազդում, երբ ծնողները փորձում են կարգի հրավիրել իրենց: Ուրիշ դեպքերում ծնողները կարծում .....
Երեխան շատ սիրո ու քնքշանքի, ինչպես նաև շատ ուղղորդման կարիք ունի: Նա ուզում է, որ կողքին նստես, ուզում է պատմել քեզ իր խնդիրների մասին, ուզում է, որ իրեն քնքշությամբ շոյես ու համբուրես: Երբ երեխան իրեն անհանգիստ ու կամակոր է պահում, ապա մայրը պետք է նրան իր գիրկն առնի, շոյի ու համբուրի, որպեսզի երեխան հանգստանա և խաղաղվի: Եթե մանուկ հասակում մարդը հագենա սիրուց ու քնքշանքից, ապա հետագայում նա ուժ կունենա հաղթահարելու այն խնդիրները, որոնց կհանդիպի .....
- Հա՛յր, իսկ ի՞նչ անեն ծնողները, եթե երեխան նրանց չի լսում, կամակորություն է անում:
- Եթե երեխան չի ենթարկվում և իրեն վատ է պահում, ապա դա իր պատճառն ունի: Միգուցե, իր տանը կամ նրանից դուրս, երեխան անպարկեշտ տեսարանների ականատես է լինում կամ անվայելուչ խոսակցություններ է լսում: Ինչ էլ որ լինի, երեխաների հոգևոր զարգացմանը հիմնականում մենք ոչ թե ստիպողաբար ենք նպաստում, այլ` մեր անձնական օրինակով:
Պետք է ասել, որ մայրն է երեխաներին մեծ օգնություն .....