
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Խարտյաշ տղան ցատկոտելով վազում էր երիտասարդ կնոջ կողքով, անընդհատ փորձելով բռնել նրա ձեռքը: Կինը մի կողմ էր քաշում այն՝ քրթմնջալով.
- Որտեղի՞ց ընկար գլխիս: Ծնվել ես, որ խանգարես ինձ ապրել:
- Մա՛մ, երբ վերադառնանք, մորեխի մասին հեքիաթը կկարդա՞ս ինձ համար:
- Խեղճ երեխա,- վշտանում էին շրջապատի մարդիկ,- հիմարիկը չգիտի, որ մայրն իրեն մանկատուն է տանում:
Երբ տղան մեծացավ ու արդեն կարող էր մորն այցելության գնալ, աշխատում էր հնարավորինս հաճախ .....
Հայր Պիմենն ասաց. «Եթե մարդ կարծում է, թե լռությամբ ճգնում է, բայց նրա սիրտը դատատպարտում է ուրիշներին, այնպիսին շատախոս է, թեկուզ լեզուն պահի: Իսկ նա, ով առավոտից մինչև երեկո խոսում է, լռություն է պահում, այսինքն` անօգուտ չի խոսում»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Մի գրագիր մահանում և հայտնվում է մի խորհրդավոր քաղաքում: Հարցնում է անցորդներից մեկին.
- Ովքե՞ր են այս շղթայված մարդիկ, որոնք մի քանի տերեր ունեն:
Անցորդն ասում է.
- Ստրուկներ են, որոնք հետևում են իրենց տերերին:
Գրագիրը զարմանում է.
- Երբևէ չէի տեսել, որ մի ստրուկն ունենա չորս-հինգ կամ տասը տեր: Իսկ այն մեկին էլ յուրաքանչյուր տերն իր կողմն է շղթայով ձգում ու այդ ստրուկին այս ու այն կողմ են քաշքշում:
Անցորդը պատասխանում է.
- Այո՛, այստեղ .....
Հայրերից մեկը պատմեց մի պարտիզպանի մասին, որը մշակում էր պարտեզը և վաստակածը բաշխում էր աղքատներին: Դրանից հետո նրա խորհուրդները նրան ասացին. «Մի քիչ դրա՛մ խնայիր քեզ համար, գուցե ծերանաս, և պետք գա քեզ»: Կուտակեց և լցրեց մի սափորի մեջ: Եվ նրա ոտքը ախտահարվեց, և դրամը ծախսեց բժիշկների վրա, սակայն ոչինչ չօգնեց: Հետո եկավ մի հմուտ բժիշկ և ասաց. «Եթե քո ոտքը չկտրվի, ամբողջ մարմինդ կվարակվի»: Եվ պայմանավորվեցին, որ հաջորդ օրը գա և .....
Սատանան հայտնվում է և կրիային ասում.
- Եթե այսօր շտապես, արդեն քո ուզած կղզուն կհասնես:
Կրիան լսում է և ոգևորությամբ աճապարում գնալ, փորձում է վազել, բայց չի ստացվում ու անհանգստացած առաջանում է, որպեսզի կարողանա արագ հասնել կանաչապատ կղզուն: Երկնքում սավառնող ճայը տեսնում է, իջնում կրիայի մոտ և ասում.
- Այս ո՞ւր ես շտապում: Չե՞ս նկատում, որ նավի տախտակամածի վրա ես գտնվում ու քո անհանգիստ, հապշտապ քայլերի պատճառով նավի եզրին ես հասնելու .....
Ոմն իմաստասեր մեռնելիս իր որդուն ավանդեց իր ընկերոջը: Այս որդին, նրա տանը մեծանալով, մեղանչեց նրա կնոջ հետ, իսկ նա դուրս արեց նրան իր տանից, իսկ տղան աղաչեց, որ իրեն ապաշխարություն տա և տուն թողնի: Իմաստասերն ասաց. «Երեք տարի մերկ կնստես ջրի մեջ, ևս երեք տարի վարձ կտաս մարդկանց, որ քեզ անարգեն»: Եվ նա արեց այդպես և գնաց Աթենք: Այնտեղ իմաստասերների դռան մոտ նստած էր մեկը, որ բոլորին անարգում էր, ովքեր մտնում էին այնտեղ: Սա անարգեց և այս երիտասարդին, .....
Մի մտավորական շվարած և տխուր քայլում է ճանապարհով: Մի ազնվական հեծյալ մոտենում է և հարցնում.
- Ի՞նչ է պատահել:
Մտավորականը պատասխանում է.
- Դրամապանակս կորցրեցի, որի մեջ 40 ոսկեդրամ կար: Գնում եմ մասնակցելու կոմսի դղյակում կազմակերպվող մեծ տոնին, սակայն մասնակցության համար անհրաժեշտ է 40 ոսկեդրամ՝ իբրև մուտքավճար, որպեսզի դղյակի դարպասներից ներս անցնեմ և այդ տոնին մասնակից լինեմ:
Հեծյալը հարցնում է.
- Վստահո՞ւմ ես Աստծուն: Եթե վստահում .....
Հայրերից մեկը ճգնում էր Ռայիթում, այն տեղում, որ կոչվում է Քաղկաս: Եկավ նրա մոտ ծերերից մեկը և ասաց նրան. «Աբբա՛, երբ մի եղբոր որևէ գործով տեղ եմ ուղարկում, տրտմում եմ ու մտահոգվում»: Աբբան նրան ասաց. «Երբ ես ինձ սպասարկող եղբորը ուղարկում եմ ինձ անհրաժեշտ բաների համար, նստում եմ դռան մոտ, իսկ երբ խորհուրդներս հարցնում են` արդյոք ե՞րբ կգա եղբայրը, ես ասում եմ. «Իսկ եթե նրանից առաջ գա մեկ այլ եղբայր՝ հրեշտակը, որ տանելու է քեզ .....
Մի ամբարտավան մարդ, որ զբաղվում էր ռոբոտաշինությամբ ու ծաղրանքով էր վերաբերվում հավատքին, հիվանդանում է: Եվ նրա բարեկամները նրան բերում են ծեր վանականի մոտ և ասում.
- Հա´յր սուրբ, խնդրում ենք օգնիր այս մարդուն. չի կարողանում խոսել, լեզուն փակվել, պապանձվել, համրացել է և այդ վիճակից տանջվում ու տառապում է:
Ծեր վանականն Աստծո շնորհի միջոցով հասկանում է, թե ինչ է եղել և նայելով ամբարտավան մարդուն՝ պատասխանում է.
- Չէ՞ որ ինքդ ծաղրում էիր, .....
Ծերն ասաց. «Ինչպես մեկը, որ մեռնում է քաղաքում, ո՛չ ձայնում է և ո՛չ խոսում, այլ սոսկ մեռած է, և նրա դին դնում են քաղաքից դուրս՝ գերեզմանում, այնպես էլ մենակյացը, երբ հագնում է սուրբ սքեմը, պարտավոր է թողնել տուն, քաղաք և ազգականներ, և չտրվել ո՛չ կենցաղային հոգսերի և ո՛չ էլ դրանց համար գործադրվող ջանքերի, ո՛չ խռովության և ո՛չ էլ ապականացու աշխարհի ունայն անցուդարձին: Իսկ եթե կրոնավորը չի ելնում քաղաքից կամ գյուղից, նման է տանը հոտած մեռելի, .....
Մի այգեգործ լեռան ստորոտին գեղեցիկ դաշտավայր է տեսնում ու ոգևորված այդտեղ այգի է տնկում: Բայց երաշտ է տեղի ունենում, և նորատունկ ծառերը չի կարողանում մշտապես ջրել:
Հայտնվում է Աստծո հրեշտակը և ասում.
- Ինչո՞ւ ես քո կամքն այդքան պնդում և տեղատարափ անձրև ցանկանում: Եթե քո ցանկությունն իրագործվի, լեռան ստորոտին կառուցված ամբարտակը կփլուզվի, և հեղեղը ոչ միայն այգիդ կվնասի, այլև քեզ կքշի և կտանի:
Այգեգործը պատասխանում է.
- Այդ դեպքում ինչպե՞ս .....
Ծերն ասաց. «Եթե քո և ընկերոջդ միջև վիճաբանություն լինի, և ընկերդ ուրանա և ասի, թե` չեմ ասել այդ բանը, մի՛ հակառակվիր նրան և մի՛ ասա, թե` ասել ես, ապա թե ոչ` հանդուգն կդառնա և կասի` այո՛, ասել եմ, և այդպիսով մեծ խռովություն կլինի»: Եվ այսպիսի բան պատմեց. «Երկու ծերեր խցում Սուրբ Գրքից էն խոսում, և մեկը խոսքի մեջ մեղանչեց, իսկ մյուսը դա հայտնեց երեցին: Երեցը գալով նրա մոտ՝ հարցրեց. «Դո՞ւ ես ասել այս բանը»: Եվ նա ասաց` այո՛: Երեցը նրան ասաց. .....
Մի կին հիվանդության ցավից տառապում է: Բժիշկը գալիս է, բացում դեղերի իր հսկա տոպրակը և զանազան, գույնզգույն դեղեր հանում, տալիս հիվանդին, բայց ցավը չի թողնում, նույնիսկ սաստկանում է: Անհանգստացած տանտերը մեկ այլ բժիշկ է գտնում, որը մի քանի դեղահաբ է ընդամենն ունենում, որոնցից մեկը տալիս է հիվանդին ու նրան բժշկում:
Տանտերն ասում է.
- Մի բժիշկ գտա, որ բազմաթիվ, մեծ ու փոքր դեղեր ուներ, որոնց շատությամբ պարծենում ու հպարտանում էր, սակայն չկարողացավ .....
Աբբա Ամովսը եկավ Երուսաղեմ, ուր և պատրիարք ձեռնադրվեց: Այս լսելով` բոլոր վանքերի վանահայրերը եկան երկրպագելու նրան, որոնց հետ էի նաև ես` իմ հոր աշակերտը լինելու բերումով: Պատրիարքն ասաց հայրերին. «Աղո՛թք արեք ինձ համար, հայրե՛ր, քանզի մեծ բեռի տակ մտա և անտանելին ձեռնարկեցի. անչափ վախեցնում է ինձ պատրիարքության պաշտոնը, որը Պետրոսինը, Պողոսինը և նրանցից հետո եկած ընտրյալ հովիվներինն է: Առավել ևս զարհուրում եմ ձեռնադրության ծանրությունից, .....
Արևի ճառագայթների ներքո գյուղացիները գերանդիով խոտ են հնձում: Նրանցից մեկը գերանդին մի կողմ է նետում, պառկում խոտի հսկա դեզի մեջ ու երազում, թե խոտ հնձելու փոխարեն կարող էր դառնալ աշխարհահռչակ վազորդ, սակայն մտքում բողոքում է Աստծուն, որ այնքան թույլ է ու տկար, որ նույնիսկ իր այս տաքուկ տեղից չի կարող վեր կենալ ու նայելով երկնքին ասում է.
- Տե´ր Աստված, այդքան առատաձեռն ես ու բարի, ինչո՞ւ ինձ չես տալիս այնքան ուժ ու զորություն, որ դառնամ .....