
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հայրերից մեկն ուղարկեց իր աշակերտին՝ ջուր բերելու. ջրհորը շատ հեռու էր նրանց խուղից: Նա մոռացավ վերցնել պարանը և գալով ջրհորի մոտ՝ տեսավ, որ պարանը չի բերել, աղոթք անելով` աղաղակեց և ասաց. «Ջրհո՛ր, իմ հայրն ասաց` լցրո՛ւ սափորը ջրով»: Եվ իսկույն ջրհորը վեր բարձրացավ և լցնելով եղբոր սափորը ջրով՝ վերստին իջավ իր տեղը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Տափաստանում ապրող մի կոլեկցիոներ բերում է գեղեցիկ, դատարկ կճուճներ, հախճապակյա բաժակներ, իրեր և շարում է իր տան բակում, դուրս գալիս, գնում միևնույն ճանապարհով, որպեսզի ևս այդպիսի իրեր բերի: Նա շատ է ուզում, որ մեծ հավաքածու և թանգարան ունենա, որտեղ բազմաթիվ մարդիկ կգան և իրենց գովեստը կհայտնեն: Ճանապարհին հանդիպում է ծանոթ ծերունուն, ով հարցնում է.
- Ո՞ւր ես գնում:
Կոլեկցիոները պատասխանում է.
- Նորից եմ ասում` շարունակում եմ գեղեցիկ հախճապակյա .....
Հովհան սրբասեր հայրապետի մասին ասում էին, թե նրա ողորմածությունը այնքա՜ն մեծ էր, որ մարդկային բնությունից վեր էր: Իսկ երբ լսում էր ողորմած մեկի մասին, կանչում էր իր մոտ և հարցնում. «Հանուն Աստծո` ինչպե՞ս դարձար ողորմած` բնությունի՞ց, թե՞ հնարամտությունից: Որովհետև,– ասում էր երանելին,– վարձքը մեծ չէ նրա, ով բնությամբ է ողորմած, լռակյաց, զգաստ կամ սակավապետ, քանզի դա Աստծո պարգևն է, ինչպես և՝ ամեն ինչ: Սակայն ովքեր ճնշում են իրենց սիրտը .....
Մի հավատացյալ գալիս է ծեր վանականի մոտ ու բարկացած ասում.
- Այսքան ժամանակ կատարում եմ բոլոր քրիստոնեական կանոնները, կարդում Աստվածաշունչը, սակայն իմ տան մեջ խաղաղություն չկա, այլ վեճ, լարվածություն ու անհանգստություն:
Ծեր վանականը պատասխանում է.
- Այդպես էլ չես հասկանում հոգևոր կյանքը: Երբ Ավետարանի ու հոգևոր կյանքի իմաստն ու բովանդակությունը մարդ չի ընկալում, նման է լինում այն աշակերտին, ում ուսուցիչը հարցնում է, թե 1+1 կամ 3+2 ի՞նչ .....
Հայր Ղովտը գնաց մի անգամ հայր Հովսեփի մոտ և ասաց. «Իմ կարողության չափով անում եմ իմ սակավ աղոթքները, պահքն ու հանդարտությունը, և արգելում եմ չար խորհուրդները՝ որքան կարող եմ. ուրիշ էլ ի՞նչ պետք է անեմ»: Իսկ ծերը վեր կենալով՝ բարձրացրեց իր ձեռքերը դեպի երկինք, և նրա տասը մատները դարձան իբրև վառվող լապտերներ, և ասաց նրան. «Եթե ապրել ես ուզում, եղի՛ր դու ամբողջովին որպես վառվող լապտեր»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Պայծառատես մի ծեր, մենաստանի ճաշարանում նստած, որտեղ բոլորին միևնույն կերակուրն էին տալիս (ուշադրություն դարաձրեք՝ միևնույն), տեսավ, որ վանականները տարբեր ուտելիք են տանում իրենց բերանը: Մեկը՝ մեղր, մյուսը՝ հացի կտոր, երրորդը՝ խոտ… Զարմացած ծերը շատ աղոթեց Աստծուն՝ խնդրելով հայտնել իրեն, թե դա ինչ է նշանակում: Եվ հայտնվեց նրան, որ նրանք, ովքեր երախտագիտությամբ են Աստծուց ընդունում այն ամենն, ինչ պատահում է իրենց, և այդ ապուրը ևս, ապա .....
Մի ծեր կար Սկյութիայում, որ խիստ տքնում էր մարմնով, սակայն մտքերով անհաստատ էր: Գնալով հայր Հովհաննես Կարճահասակի մոտ` նրան հարցրեց մոռացկոտության մասին, և լսելով ծերի խոսքը` վերստին եկավ իր խուցը և դարձյալ մոռացավ, թե ինչ էր ասել իրեն ծերը: Դարձյալ գնաց այնտեղ, և ծերը դարձյալ խոսեց նույն բանը, սակայն վերադառնալով ծերի մոտից` դարձյալ մոռացավ: Եվ բազում անգամ այսպես անելով` մոռանում էր ասվածը: Դրանից հետո հանդիպելով ծերին` ասաց. .....
- Չեմ հասկանում, թե մարդիկ ինչպես կարող են Աստծո շնորհները շահադիտական նպատակների ծառայեցնել կամ ավելի վատ՝ ի չարս օգտագործել,- ուսուցչին ասաց զայրացած աշակերտը:
- Օրինակ՝ տաղանդավոր գիտնականները զենք են ստեղծում, նկարիչները մերկ կանանց են պատկերում, տաղանդավոր երգիչները երգում են Աստծո համար գարշելի երևույթների մասին:
- Իսկ դու միշտ իրենց նպատակի՞ն ես ծառայեցնում շնորհներդ,- հարցրեց ուսուցիչը:
- Բայց Աստված ինձ ոչ մի շնորհով չի օժտել,- .....
Ագաթոնի աշակերտ հայր Աբրահամը հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Ինչո՞ւ են դևերը մշտապես կռվում ինձ հետ»: Ծերն ասաց. «Քեզ հետ կռվում են, բայց մեզ հետ չեն կռվում, որովհետև նրանց կամքն ենք կատարում: Մեր կամքերը դևեր են դարձել և նեղում են մեզ, որպեսզի այն կատարենք: Սակայն կամենո՞ւմ ես իմանալ, թե ում հետ են պատերազմում դևերը. նրանք պատերազմեցին Մովսեսի և նրա նմանների հետ, իսկ մեզ հետ մեր կամքն է պատերազմում»:
«Սուրբ հայրերի .....
Մի անգամ փոքրիկ բիզնեսների տեր երկու գործարար պիտի մեկնեին մեկ ուրիշ քաղաք՝ պայմանագրեր ստորագրելու, որոնք նրանց թույլ կտային ավելացնել իրենց շահույթները: Օդանավակայանի ճանապարհին նրանք ավտովթարի ենթարկվեցին և ուշացան ինքնաթիռից, պայմանագրերը չկնքվեցին: Ինքնաթիռը, որով պիտի թռչեին, ավիավթարի ենթարկվեց, և բոլոր ուղևորները զոհվեցին: Գործարարները, որոշ ժամանակ հիվանդանոցում անցկացնելուց հետո, ապաքինվեցին և անցան իրենց առօրյա գործերին: .....
Հայրերի մեջ կար մեկը՝ Ոնոփրիոս անունով` մեծ և առաքինի ճգնավոր, որ բազում ճգնություններից կոճղի պես էր դարձել: Ոմն թագավոր լսեց նրա համբավը և կանչեց նրան, սակայն Ոնոփրիոսը չկամեցավ գնալ նրա մոտ` ասելով. «Եթե ինչք և հարստություն է խնդրում ինձնից, չունեմ, որ տամ նրան. եթե ուզում է սպանել, պատրաստ եմ մեռնելու Տիրոջ անվան համար, կտրի՛ր գլուխս և տա՛ր նրան. իսկ եթե խրատ է խնդրում, պատշաճ չէ, որ խրատատուն գնա խրատվողի մոտ, այլ թող ի՛նքը գա և օրհնություն .....
- Ինչո՞ւ ես բարկանում ու վիրավորվում: Ավելի լավ չէ՞ հանդարտվել ու ներել,- հարցրեց ուսուցիչը:
- Իսկ ինչո՞ւ պետք է ներեմ նրան, ախր նա…,- ուզում էր արդարանալ աշակերտը:
- Ներիր, որ ընդհատում եմ,- ասաց ուսուցիչը,- թույլ տուր երկու հարց տալ, և այդժամ կպատասխանեմ քո բոլոր «ինչուներին»: Դու քեզ լա՞վ ես զգում, երբ բարկանում ու վիրավորվում ես:
- Իհարկե ոչ,- պատասխանեց աշակերտը:
- Ուրեմն ո՞ւմ ես լավություն անում, երբ բարեմտության, հանդարտության .....
Ոմն ծեր աղոթքի ժամանակ մեծ տեսիլքներ էր տեսնում: Մի զորավար եկավ և նրան դահեկաններ տվեց, իսկ ծերը վերցրեց: Եվ երբ վերցրեց, չէր կարողանում այն նույն տեսիլքները տեսնել ու զարհուրեց: Քննեց իր խորհուրդները և ոչ մի պատճառ չգտավ: Ապա աղաչեց Աստծուն՝ հայտնել իրեն իսկությունը: Հրեշտակը նրան ասաց. «Քանի դեռ քեզ մոտ են դահեկանները, արժանի չես լինի տեսիլքներ տեսնելու, քանզի դահեկանների չափով դու էլ մաս ունես զորավարի չար գործերի մեջ: Եթե կամենում .....
Միշտ ժամանակս չի բավականացրել սեփական երեխաներով զբաղվելու համար: Աշխատանք, կարիերա, անձնական կյանք: Բայց երեխաներս ոչնչի կարիք չեն ունեցել, ես բավականաչափ միջոցներ ունեի բավարարելու նրանց շոկոլադա-համակարգչային կարիքները: Ես աչքերս փակում էի նրանց թերությունների վրա, իսկ նրանք ներում էին իմ ուշադրության բացակայությունը: Բայց մանկությունն անցավ, և հասավ պատանեկության դժվար ժամանակաշրջանը: Փոխադարձ մեղադրանքներ, իսկական զգացմունքներ: .....
Ոմն ծեր ասաց. «Նմանվի՛ր անցորդ մարդու, որը թեկուզ և խոհանոցի հոտն առնում է, բայց չի ուտում և այդպիսով չի լուծարում իր պահքը. նույնպես և եթե տիղմի գարշահոտություն առնի` չի ցեխոտվի: Նույնպես և դու՝ եթե քեզ աղտեղի խորհուրդ այցելի, մի՛ հեշտացիր և մի՛ հապաղիր դրա մեջ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....