Մայիսի 9-ին` հավարտ երեկոյան ժամերգության, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կատարվեց «Հաղթանակի աղոթք»: Այն նախաձեռնել էին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցների անդամները:
Եկեղեցում հավախմբված երիտասարդներն ու զինվորները Սրբազան հոր առաջնորդությամբ աղոթք վերառաքեցին առ Աստված՝ հայցելով խաղաղություն .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում համայն Մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության պանծալի տոնի և Շուշիի ազատագրման օրվա առիթով:
Ազգերի ու պետությունների հետ տոնում ենք պատմական հաղթանակը ֆաշիզմի ու բռնության դեմ պայքարում, որին մասնակցություն բերեցին մեր ժողովրդի բազմահազար զավակներ` հայազգի փառապանծ զորավարներ ու զինվորներ: Տոնում ենք Շուշիի ազատագրումը և հաղթանակը Արցախյան ազատամարտում, .....
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 16-րդ փառատոնի շրջանակներում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առիթով Հայաստանում է «Գրեմմի» և մի շարք այլ միջազգային հեղինակավոր մրցանակների արժանացած Էստոնիայի ազգային արական երգչախումբը:
1944 թ-ից գործող համաշխարհային համբավ ունեցող երգչախումբը ապրիլի 23-ից համերգային ելույթներով հանդես եկավ Վանաձորում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ .....
Ապրիլի 24-ին Հայաստանում և Սփյուռքի հայկական համայնքներում տեղի ունեցան Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններ: Դեռևս 2015 թ. ապրիլի 23-ին, երբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվեց Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասման արարողությունը, ապրիլի 24-ը հռչակվեց «Յիշատակ Սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեան Հայոց վասն հաւատոյ եւ վասն Հայրենեաց»:
Ապրիլի 24-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն .....
Ապրիլի 23-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր մանկունք» երգչախումբը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ համերգային ելույթով հանդես եկավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
Կես տարի է, ինչ «Զորավոր մանկունք» երգչախումբը համագործակցում է «Լեհ ընտանիք» կազմակերպության հետ՝ նպաստելով հայ և լեհ ժողովուրդների մշակութային կապի ամրապնդմանը: Համատեղ նախաձեռնության արդյունքում՝ «Զորավոր .....
Ապրիլի 20-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մասնակցեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին:
Ժողովի աշխատանքը սկսելուց առաջ գիտնականները լռության րոպեով հարգեցին վերջին օրերին Արցախյան սահմանում նահատակված զինվորների և ի Տեր հանգչած հայ գիտնականների հիշատակը:
Այնուհետև Նավասարդ Սրբազանը ողջունեց ներկաներին՝ փոխանցելով .....
Քառօրյա պատերազմը անտարբեր չի թողել ոչ-ոքին՝ սահմանին կանգնած զինվորից մինչև եկեղեցու հոգևոր պաշտպանը: Այն, որ հայ հոգևորականը անհրաժեշտության դեպքում միշտ էլ զենք է վերցրել՝ գաղտնիք չէ: Աստվածաշնչով, խաչով ու հրացանով զինված հոգևորականների, հատկապես ապրիլի 1-ից հետո, հանդիպում ենք Արցախում՝ լինի մայրաքաղաքում, սահմանամերձ գյուղում, թե առաջնագծում: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի .....
Ապրիլի 9-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Հայկական Կարմիր խաչ ընկերության երիտասարդական բաժինը՝ Երիտասարդական Կարմիր Խաչը (ԵԿԽ), «Առողջ ապրելակերպ» ծրագրի շրջանակներում ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի շահառուների երեխաների (4-11 տ.) համար անցկացրեց դասընթաց՝ առողջ և անառողջ սննդակարգի հետ կապված:
«Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ դասընթացը .....
Ամեն տարի՝ ապրիլի 7-ին, Հայ Առաքելական Սբ. եկեղեցին նշում է Ավետումն Սբ. Մարիամ Աստվածածնի տոնը: Ավետման տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Այդ օրը բոլոր եկեղեցիներում Սբ. Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում: Եկեղեցական անշարժ այս տոնն էլ հիմք ունենալով՝ պետության կողմից հաստատվել է մայրության .....
Հայաստանի ազգային պատկերասրահի «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղն ամեն տարի՝ ապրիլի 7-ին, նշում է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, հայկական կերպարվեստում մոնումենտալ և հաստոցային քանդակագործության խոշոր ներկայացուցիչ Արա Սարգսյանի ծննդյան տարելիցը: Այս տարի տուն-թանգարանը մեծանուն նկարչի և քանդակագործի ծննդյան 114-րդ ամյակը պատվեց համերգային ծրագրով, քանդակագործական ու գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսով .....
Անգին մայրեր, հեզ ու բարի քույրեր, խոնարհ դուստրեր,
Սրտի նուրբ խնդությամբ շնորհավորում եմ Երկնավոր Հոր հեզ ու նուրբ արարածներին` կանանց և աղջիկներին, այս պայծառաշող տոնի՝ Սուրբ Աստվածամոր Ավետման կապակցությամբ:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տարեց-տարի ջերմությամբ ու սիրով է նշում այս տոնը՝ իր օրհնությունն ու սրտագին բարեմաղթանքները հղելով մեր սիրելի մայրերին ու աղջիկներին: Ամենակալը մեծագույն շնորհը պարգևեց Սուրբ Կույսին՝ դարձնելով .....
Սիրելի´ հայորդիներ,
Մեր Հայրենիքի առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին բոլորս կոչված ենք համախմբվելու և գործնականում զորավիգ լինելու հայոց բանակին, զինվորագրվելու հայրենի սահմանների ու խաղաղության հաստատման մեր արդար պայքարին:
Արարատյան Հայարպետական թեմի բոլոր հոգևոր հայրերին, ծխականներին, հավատացյալներին հորդորում ենք հնարավոր բոլոր միջոցները ներդնել՝ սահմանում ծառայող զինվորներին ու կամավորներին .....
Ապրիլի 4-ին, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար կատարվեց միասնական աղոթք:
Արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Աղոթքին մասնակցում էին նաև Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ ու .....
Ապրիլի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք Հայոց աշխարհի ապահովության և անսասանության համար:
Մայր Տաճարում մատուցված Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ բարձրացավ Ավագ խորան, որտեղից իր խոսքն ուղղեց ներկա հավատավոր ժողովրդին` անդրադառնալով ապրիլի 1-ից 2-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի .....
Ապրիլի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ ապրիլի 1-ից 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ:
Հայտարարության մեջ ասվում է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Ղարաբաղի սահմանի երկայնքով իրականացվող նախահարձակ գործողությունները, ուղղված նաև բնակավայրերի ու խաղաղ բնակչության .....