Վեհափա՛ռ Տեր,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր փրկարար հավատքի և ինքնության մշտավառ քուրան է, ուր սրբագործվում են հայի նվիրական ոգին և աղոթքի վերասլաց խոյանքը: Աստծո կամոք Միածնաէջ Մայր սրբավայրում տարիներ առաջ Ձեզ փոխանցվեց Ամենայն Հայոց Հայրապետի «քաղցր լուծը»: Եվ շուրջ մեկուկես տասնամյակ է, ինչ Ձեր հովվապետական բարձունքից ամենքիս ուսուցանում եք հավատքով ապրելու կերպը, ներշնչում կամք ու կորով, ուժականություն .....
Հոկտեմբերի 29-ին «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այցելեց ՀՀ ԶՈՒ ծառայող Սարգիս Ստեփանյանի ընտանիքին: Վերջինս օրեր առաջ ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի դիմումով Երևանի քաղաքապետարանի կողմից բնակարան է ստացել:
Սրբազան հայրն Սարգիս Ստեփանյանի նոր բնակարանում կատարեց Տնօրհնեքի կարգ: Նախկինում Ստեփանյանների ընտանիքն ապրում էր ծառայողական բնակարանում: .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ իրականացվող՝ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 29-ին ԱՀԹ Զորավոր Ս.Աստվածածին եկեղեցում դրամական օգնություն բաշխվեց Էրեբունի, Կենտրոն և Մալաթիա Սեբաստիա համայնքների հաշվառված 15 զինհաշմանդամի՝ 8 առաջին, 6 երկրորդ և 1 երրորդ խմբի:
ԱՀԹ Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյանը միջոցառումը .....
Հոկտեմբերի 27-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչը Տաթևի վանահայր Միքայել վարդապետ Գևորգյանն էր, իսկ դպրաց դասի երգեցողությունը կատարում էր Տաթև վանական երգչախումբը գեղարվեստական ղեկավար Լուսինե Սարգսյանի գլխավորությամբ:
Երգչախումբը հոկտեմբերի 24-ից յոթօրյա ուխտագնացությամբ, լինելով Արարատյան Հայրապետական թեմում, Սբ. Պատարագի մասնակցեց թեմի չորս եկեղեցիներում՝ կատարելով դպրաց դասի երգեցողությունը: .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում ենք ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` «Հայոց Ցեղասպանություն 100. ճանաչումից հատուցում» միջազգային գիտաժողովի կազմակերպումը և Հայրապետական Մեր օրհնությունը հղում գիտաժողովի բոլոր մասնակիցներին:
1915 թվականը հազարամյակների մեր պատմության ամենաողբերգական էջն է, որը հայրենազրկումի, մարդկային .....
Ամեն տարի Խաչի 5-րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը, որն այս տարի հոկտեմբերի 13-ին էր, բազում հավատացյալներ ուխտի են մեկնում Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի: Այդ օրը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Քրիստոսի 72 աշակերտներից Սուրբ Անանիայի հիշատակությունը: Իսկ թե ինչո՞ւ է այս օրն ուխտավորն իր քայլերն ուղղում հենց այս եկեղեցի, պարզ է դառնում, երբ ծանոթանում ենք եկեղեցու պատմությանը. եկեղեցուն կից մատուռ-դամբարանում է ամփոփված .....
Հոկտեմբերի 13-ին Թարգմանչաց տոնի առթիվ ԱՀԹ երիտասարդաց միությունները առաջնորդարանի դահլիճում կազմակերպել էին զրույց-դասախոսություն հայոց գրերի կարևորության ու արժեքի մասին: Բանախոսներն էին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը: Հանդիպումը Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախագահությամբ սկսվեց Տերունական աղոթքով:
ԱՀԹ .....
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց հոգևոր միությունը «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում առիթ է ունենում մասնակիցը լինելու տարաբնույթ բանախոսությունների և քննարկումների՝ հոգևորականների և մշակութային գործիչների բանախոսությամբ:
Հոկտեմբերի 10-ին՝ Սբ. Թարգմանչաց տոնին, եկեղեցու կից սրահում հերթական հանդիպման հյուրը «Շողակն» .....
Հոկտեմբերի 9-ին ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոնի սաներն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ ուխտի մեկնեցին Գեղարդավանք: Ուխտավորների հետ էին նաև ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, ՀՕՖ-ի հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանը:
Ուխտավորներին դիմավորեց վանքի վանահայր հոգեշնորհ Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանը: ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ .....
Հոկտեմբերի 9-ին ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում Արարատյան Հայրապետական թեմի ծնողազուրկ երեխաների օգնության գրասենյակի շահառուները հանդիպեցին գերմանական «Պոզաունեն Խոր» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Արդեն 23 տարի է, որ ամեն աշուն Գերմանիայի փոքրիկ քաղաքում՝ Նյոենհաուսում ապրող բարերարները գալիս են Հայաստան և իրենց օգնությունն են բերում հայ ծնողազուրկ փոքրիկներին: Միջոցառումը սկսվեց աղոթքով, որից հետո Տեր .....
Հոկտեմբերի 7-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մասնակցեց երջանկահիշատակ գիտնական Հարություն Մխիթարյանի՝ «Ընդհանուր և անօրգանական քիմիա» դասագրքի շնորհանդեսին: Դասագիրքը նախատեսված է մասնագիտական լայն լսարանի՝ հատկապես ուսանողների համար: Սրբազան հայրը շնորհավորեց ու շնորհակալություն հայտնեց ականավոր գիտնականի ընտանիքի անդամներին ու գործընկերներին, .....
Հոկտեմբերի 7-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Կոմիտասի թանգարանում մասնակցեց «Կոմիտաս» պատկերագրքի շնորհանդեսին: Գիրքը հրատարակվել է Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ: Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը,Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գիտնականներ, մշակութաբաններ: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Արարատյան Հայրապետական թեմի .....
Հոկտեմբերի 1-3-ը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդները եռօրյա հոգևոր-ճամբար էին կազմակերպել Հաղպատավանքում:
Թեմի երիտասարդաց միությունների ատենապետերից ու անդամներից 20-ը ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի օգնությամբ Հաղպատավանքում մեկտեղվել էին ԱՀԹ երիտասարդական գալիք ծրագրերի մշակման և հստակեցման համար:
Ճամբարականները քննարկեցին .....
Աստվածային ծագում ունեցող Սրբալույս Մյուռոնը՝ Սբ. Թադեոս առաքյալի կողմից Հայոց աշխարհ բերված և Հայոց հայրապետների ձեռամբ դարեդար օրհնված, վերածվել է ազգային դրոշմի՝ Հայոց Մյուռոնի:
Ամեն մի մյուռոնօրհնեք յուրաքանչյուր հայորդու համար հոգևոր ուրախություն է և սփոփանք, նաև հիշեցում, որ իր ազգն Մյուռոնով սրբված Սուրբ Հոգու մխիթարիչ էջքով շարունակ նորոգվում է և հզորանում:
Օրեր առաջ՝ սեպտեմբերի 27-ին, հերթական անգամ հայը մասնակցեց Սրբալույս .....
Հոկտեմբերի 4-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, կատարվեց Մասիս քաղաքի նորակառույց եկեղեցու օծման արարողությունը:
Եկեղեցու առջև Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, եկեղեցու բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները, .....