
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Փոքրիկ քաղաքում մի ծերունի էր ապրում, ում բոլորը սիրում և հարգում էին: Շատերն էին գալիս նրա հետ զրուցելու, խորհուրդ հարցնելու կամ խնդրելու, որ իրենց վեճը լուծի: Իմաստուն ծերունին հայտնի էր իր խաղաղասիրությամբ և սրտաբացությամբ, երբեք ոչ ոքի հետ չէր վիճում և ուրախ էր իր տանը հյուրեր ընդունել:
Մի անգամ հյուր եկավ նրա հարևանը, որ ունևոր, ամբարտավան ու նախանձ մարդ էր: Նա շատ կարևոր մարդու տեսք ուներ և անասելի հպարտ էր իրենով: Առանց բարևելու, հենց .....
Երկու վանական ապրում են մարդկանցից հեռու մի վայրում: Նրանցից մեկը զբաղվում է նաև հողագործությամբ և բանջարեղեն աճեցնում: Երբ մի օր տեսնում է, թե հրեշտակներն ինչպես են եկել մյուս վանականի մոտ ու նրան են ցույց տալիս դեպի Երկնային Արքայություն բարձրացող աստիճանները, բարձրաձայնում է իր մտածումները.
- Ինքս այսքան գործեր արեցի, բանջարեղեն աճեցրեցի, մարդկանց բաժանեցի, բարեպաշտությամբ ապրեցի, բայց հրեշտակները եկան նրա հետևից, ով ոչնչով աչքի .....
Երանելի Հովհաննես հայրապետն ասում էր, թե պետք է ննջեցյալների հոգիների համար պատարագ մատուցել, քանզի դա մեծ մխիթարություն է նրանց հոգիների համար, և հարկավոր է առանց երկմտության կատարել. և ասածը հիմնավորեց հետևյալ պատմությամբ: Ոչ շատ ժամանակ առաջ մի պարսիկի գերի տարան Պարսկաստան և փակեցին Անհուշ կոչվող բանտում: Ոմանք ազատվելով այդ բանտից` եկան Կիպրոս, և այն պարսիկի տոհմակիցները հարցրին նրանց, թե արդյոք տեսե՞լ են նրան: Նրանք .....
Թագավորը մի անգամ մի խենթի հանդիպեց և հարցրեց նրան, թե որտեղից է գալիս:
- Դժոխքից,- պատասխանեց Աստծո խենթը:
- Եվ ի՞նչ էիր այնտեղ անում:
- Ուզում էի կրակ գտնել, որ ծխամորճս ծխեմ:
- Ու ի՞նչ, ծխեցի՞ր:
- Ոչ, այնտեղի թագավորն ասաց, որ ինքը կրակ չունի:
- Ինչպե՞ս թե, չեմ հավատում, որ դժոխքում կրակ չկար,- զարմացավ թագավորը:
- Ես էլ զարմացա,- պատասխանեց երանելին,- բայց դժոխքի տերն ասաց, որ իրենց մոտ կրակ չկա, յուրաքանչյուրն իր սեփականն է այնտեղ բերում: .....
Հայր Աղաթոնի մասին պատմում էին, թե ջանում էր կատարել բոլոր պատվիրանները: Եթե անցնում էր գետը, ինքն էր շտապում և վերցնում մակույկի ղեկը, իսկ երբ եղբայրները գնում էին նրա մոտ, աղոթքի սեղանն էր պատրաստում, քանզի լի էր Աստծո սիրով:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Մի մարդ անցնում էր մի տան մոտով և մի ծեր կնոջ տեսավ ճոճաթոռին նստած, նրա կողքին նստած ծերունին թերթ էր կարդում, իսկ նրանց մեջտեղը մի շուն էր պառկել և կաղկանձում էր՝ կարծես թե ցավից: Նրանց մոտով անցնելիս մարդը զարմացավ, թե շունն ինչու է կաղկանձում:
Հաջորդ օրը նա կրկին անցավ այդ տան մոտով: Եվ կրկին տեսավ ծեր զույգին՝ իրենց ճոճաթոռներին նստած, և նրանց մոտ պառկած շանը, որ նույն խղճալի ձայներն էր արձակում: Շվարած մարդն ինքն իրեն խոստացավ, որ եթե .....
Հայր Զենոնն ասաց. «Ով կամենում է, որ Աստված անհապաղ լսի իր աղոթքը, երբ վեր կենա և ձեռքերը տարածի առ Աստված, նախքան իր անձի համար աղոթելը՝ թո՛ղ լիասիրտ աղոթի իր թշնամիների համար և հանուն սրա՝ ինչ էլ որ հետո խնդրի Աստծուց` Աստված կտա նրան»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Թագավորի ճարտարապետը գնում է պալատ: Ճանապարհին արքայի իմաստուն խորհրդականին է հանդիպում և հարցնում.
- Ինչո՞ւ այդպես պատահեց:
Իմաստունը պատասխանում է.
- Երբ գետի ափին թագավորի համար դղյակ կառուցեցիր, տարբեր մարդկանց միջոցով զգուշացրեցի, որ այդտեղ չկառուցես, բայց չլսեցիր: Երբ գետի հունը լեռներում փակեցիր և փորձեցիր ջրամբար դարձնել, դարձյալ այլ մարդկանց միջոցով քեզ զգուշացրեցի, որ գետի հոսքը չփակես, բայց շարունակեցիր չլսել և ջրամբարը .....
Մի անգամ հայր Մակարը գնաց հայր Անտոնի մոտ և նրա հետ խոսելուց հետո վերադարձավ Սկյութիա, և հայրերն ընդառաջ ելան նրան: Եվ մինչ խոսում էին, ասաց նրանց ծերը. «Հարցրի հայր Անտոնին և ասացի. «Ինչո՞ւ այստեղ պատարագողներ չկան»»: Իսկ ընդառաջ եկած հայրերն սկսեցին խոսել այլ բաների մասին և չհարցրին, որ իմանան հայր Անտոնի պատասխանը հարցվածի մասին, և ծերն այլևս ոչինչ չասաց նրանց. քանզի եթե հայրերը տեսնում էին, որ մեկը շեղվել է հարցից, այլևս .....
Մի աղջիկ Աստծուն խնդրում է այնպիսի աշխատանք ունենալ, որը շատ կարևոր կլինի մարդկանց համար: Եվ ի վերջո Աստծո հրեշտակը հայտնվում է և նրան մի պարտեզ է ցույց տալիս, որտեղ պետք է ծաղիկներ մշակել: Աղջիկը զարմանում է, որ ընդամենը պետք է ծաղիկներ մշակի, սակայն հնազանդվում է և պարտեզը մշակում է: Մի օր տխրում է և որոշում թողնել պարտեզը ու այլ աշխատանքով զբաղվել: Աստծո հրեշտակը հայտնվում է և ասում.
-Ինչո՞ւ ես տխրել:
Աղջիկը պատասխանում է.
-Սովորական .....
Ժուկով-ժամանակով Երկրի վրա մի կղզի կար, որի վրա ապրում էին մարդկային բոլոր արժեքները: Բայց մի անգամ նրանք նկատեցին, որ կղզին ջրի տակ է անցնում: Բոլոր արժեքներն իրենց նավերը նստեցին ու հեռացան: Կղզու վրա միայն սերը մնաց: Նա մինչև վերջին պահը սպասում էր, բայց երբ էլ սպասելու ոչինչ չմնաց՝ նա նույնպես ցանկացավ հեռանալ կղզուց:
Այնժամ նա ձայն տվեց հարստությանը և խնդրեց իրեն էլ վերցնել, սակայն հարստությունը պատասխանեց.
- Նավիս վրա շատ թանկարժեք .....
Հայր Ռոփոսն ասաց. «Երկնքում չորս գնդեր տեսա. առաջինը հնազանդների դասն էր, որոնք մարտիրոսների հետ էին` ոսկե հանդերձներով, երկրորդն աշխարհից օտարվածներն էին, երրորդը օտարասերներն էին և չորրորդը` ովքեր փախչում էին անապատ: Եվ Տիրոջ հրեշտակն ինձ ասաց. «Տե՛ս` մյուս առաքինություններն իրենք են ընտրում՝ որն ուզում են, իսկ հնազանդներն ուրիշների ընտրությունն են կատարում, և այն բոլոր առաքինություններից բարձր է»»:
«Սուրբ հայրերի .....
Երեք իմաստուն վիճեցին, թե ինչն է մարդու համար ավելի կարևոր՝ նրա անցյալը, ներկան, թե՞ ապագան:
Նրանցից մեկն ասաց.
- Հենց անցյալն է մարդուն դարձնում այն, ինչ այժմ կա: Իմ բոլոր կարողությունները ես անցյալում եմ սովորել:
- Համաձայն չեմ,- բացականչեց մյուսը,- Մարդուն ապագան է ձևավորում: Ինչ գիտելիքներ ու կարողություններ էլ այսօր ունենամ, նորերը ձեռք կբերեմ, որոնք իմ ապագան կպահանջի: Իմ արարքները թելադրված են այն ձգտումով, թե ով եմ ուզում լինել:
- .....
Ոմն եղբայր տեսավ, որ հայր Նիտերոն երկու թիկնոց ունի, հարցրեց նրան և ասաց. «Եթե աղքատը գա և խնդրի քեզնից, ո՞րը կտաս նրան»: Եվ նա ասաց. «Լավագույնը կտամ»: Եվ եղբայրն ասաց. «Իսկ եթե մեկ այլ աղքատ գա և խնդրի, ի՞նչ կտաս նրան»: Նա ասաց. «Կեսն էլ կտամ մյուսին»: Եվ եղբայրն ասաց. «Եթե մեկ ուրիշն էլ գա և խնդրի քեզնի՞ց»: Ծերն ասաց. «Կկտրեմ և կեսը կտամ նրան, իսկ մյուս կեսը կգցեմ մեջքիս»: Եվ եղբայրն ասաց. «Եթե մի ուրիշ աղքատ .....
Մի քանի երիտասարդներ գնացին ծերի մոտ խնդրելու, որ իրենց որպես աշակերտ վերցնի: Ծերը նրանց իր դիմաց նստեցրեց և յուրաքանչյուրին մեկ հարց տվեց.
- Ասա՛ ինձ, բայց քո ողջ անկեղծությամբ, եթե ոսկեդրամներով լի քսակ գտնես, կվերադարձնե՞ս տիրոջը:
Առաջինը պատասխանեց.
- Եթե տիրոջն իմանայի՝ անկասկած կվերադարձնեի: Բայց եթե չգիտեմ, թե ով է կորցրել, ո՞ւմ վերադարձնեմ:
Երկրորդը մտածեց ու ասաց.
- Ես այսպես եմ մտածում՝ եթե ես քսակ գտնեմ, ապա նշանակում է, որ .....