Ապրիլի 21-ին վաղ առավոտյան Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու Սուրբ Անանիայի մատուռում ղպտիերեն լեզվով աղոթք էր հնչում: Ղպտի ուղղափառ եկեղեցու ծեսի համաձայն Սուրբ Պատարագ էին մատուցում նույն եկեղեցու հոգևորականներ՝ Հայր Յոհանեսը, Հայր Ռաֆայելը և Տեր Անգելոսը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ երեք օր Ղպտի ուղղափառ եկեղեցու սպասավորները Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով .....
Ապրիլի 21-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստան ժամանեցին Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ը և Մարոնիտ Եկեղեցու առաջնորդ կարդինալ Մորան Մոր Ալ Ռայի Բուտրոսը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Տաճարի առջև դիմավորեց Ասորի Եկեղեցու և Մարոնիտ .....
Ապրիլի 20-ին Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում տեղի ունեցավ «Հայոց Եղեռնը` ուսանողների աչքերով» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված էր ՃՇՀԱՀ ուսանողների 300 աշխատանքներից ընտրված լավագույն 100-ը:
Ցուցահանդեսը ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Պարթև քահանա Մուրադյանը բացեց Տերունական աղոթքով, ապա ներկանաներին փոխանցեց Տ.Նավասարդ Սրբազանի հայրական օրհնությունները: Նա հորդորեց .....
Ապրիլի 20-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ առաջնորդանիստ ս.Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ.Շահե քահանա Հայրապետյանն օրհնեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բակում տեղադրված խաչքարը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Խաչքարի օրհնության կարգից հետո Տեր հայրը դիմեց ներկաներին ասելով.«Այստեղ՝ խաչքարի մոտ, բոլորս կանգնած ենք և զբաղված ենք մեր հոգու մաքրության քննումներով: Ս. .....
Ապրիլի 20-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստան ժամանեց Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Թևադրոս Բ-ը:
Օդանավակայանում Ղպտի Եկեղեցու առաջնորդին դիմավորեցին Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Մայր Աթոռի կրթական հաստատությունների վերատեսուչ .....
Ապրիլի 17-ին ԱՀԹ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տ. Զենոն քահանա Բարսեղյանը մասնակցեց Երևանի Գրիգոր Զորհրապի անվան հ. 43 ավագ դպրոցում կազմակերպված միջոցառմանը: Այն նվիրված էր Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Տեր հայրը ներկաներին փոխանցեց Սրբազանի հայրական օրհնությունը:
«Մենք միասին պիտի լինենք մեր պահանջմունքի մեջ, որովհետև մեր անցյալից եկած հիօշողությունը մեզ առաջնորդում է այդ իրավացի և արդարացի պահանջի մեջ: Այն իր նպատակով .....
Ապրիլի 16-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օրհնեց Երևանի Ավան վարչական շրջանում կառուցվելիք ուսումնամարզական համալիրի հիմքերը:
Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Գազպրոմ»» ԲԲԸ վարչության նախագահ Ալեկսեյ Միլլերը, «Գազպրոմ- Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր:
Համալիրը կառուցվելու .....
Ապրիլի 16-ին ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ ս. Սարգսին նվիրված ցուցահանդես- մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը:
Հանդիսությունը ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու և թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը սկսեց Տերունական աղոթքով: Ապա ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հայրական օրհնություններն ու շնորհավորանքի խոսքերը:
Ս. Սարգսի տոնակատարությունների .....
Ապրիլի 15-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ կյանքի կոչվեց ևս մեկ բարեգործական ծրագիր:
Ծրագրի շրջանակներում թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը սնունդ և գրենական պիտույքներ հանձնեց 20 խիստ կարիքավոր ընտանիքների: Ցուցակում ընդգրկված էին բազմազավակ ընտանիքներ, ծնողազուրկ երեխաներ, հաշմանդամներ և միայնակ ծերեր, ովքեր օգնություն ստանալու նպատակով դիմել էին ԱՀԹ առաջնորդական .....
Ապրիլի 11-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախագահությամբ օծվեց ԱՀԹ Մասիսի ս. Գևորգ եկեղեցու բակում տեղադրված խաչքարը: Այն նվիրված է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Խաչքարը կանգնեցվել է եկեղեցու բարերար Գագիկ Ադիբեկյանի բարերարությամբ:
Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Մայր Տաճարի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, .....
Ապրիլի 10-ին Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահի փոքր դահլիճում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
ԱՀԹ Զորավոր ս.Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տ. Զենոն քահանա Բարսեղյանը ներկաներին փոխանցեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը՝ ասելով, որ ազգային արժեքները միասնական պայքարի ոգով են կարևորվում ու հասնում իրենց նպատակին:
Համերգի ընթացքում ելույթ .....
Ապրիլի 7-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում թեմի «Ծաղկազարդ» համախումբը (գեղ. ղեկավար և խմբավար Լիլիթ Գրիգորյան) ելույթ ունեցավ հոգևոր երգերի կատարմամբ: Համերգը նվիրված էր եղեռնազոհ մայրերին:
ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը համերգից առաջ Տերունական աղոթքն ասաց:
Խոսելով նախաձեռնության մասին՝ Տ. Պետրոսը .....
Ապրիլի 5-ին Հայ Եկեղեցին նշեց մերՏեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը: Այդ առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական ս. պատարագ: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ հավարտ ս. պատարագի թեմի մի շարք եկեղեցիներում իրականացվեցին տոնական միջոցառումներ:
ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու բակում հավարտ ս. պատարագի ելույթ ունեցավ «Վարք հայոց» ազգագրական երգի պարի խումբը: Նրանց ելույթը բակում .....
Այդ օրը երկինքն ու երկիրը ողողվեց Լույսով…. Քրիստոս յարեաւ: Այդ օրը՝ միաշաբթին՝ կիրակին, դարձավ սուրբ օր, Տերունի օր. Կյանքը հաղթեց մահվանը:
Եկեղեցին իր ծնունդից ի վեր այդ անսպառ Լույսը բաշխում է հաղթական ավետիսով՝ Քրիստոս յարեաւ:
Սուրբ զատկական առավոտ շատերն են իրենց քայլերն ուղղում դեպի եկեղեցի. բոլորի հոգիները ձգտում են դեպի այդ Լույսը: Լուսավոր օրով բոլորի հոգիները լցվում են լուսավոր ուրախությամբ: Եվ զարմանալի չէ այս ուրախությունը, .....
Համաշխարհային պատմության մեջ նշանավոր և աշխարհացունց իրադարձություն է Քրիստոսի Հարությունը: Այդ օրը ողջ մարդկությունը, ինչպես նաև մեզանից յուրաքանչյուրը, ստացավ փրկության հույսը. Հարություն առավ Քրիստոս:
Մեր հավատքը իմաստավորվում է Քրիստոսի Հարությամբ: Քրիստոնեական միջավայրում թե՛ ծնողի և թե՛ մանկավարժի համար անչափ կարևոր է, որ երեխայի հավատքը փոքրուց իմաստավորվի և աճի Քրիստոսի հրաշափառ Հարությամբ:
Այս կարևոր նպատակին է հետամուտ .....