
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի անգամ միասին քայլում էին հոգևորականն ու օճառագործը:
- Քո հավատքից ի՞նչ օգուտ,- հարցրեց օճառագործը,- տե՛ս, թե որքան դժբախտություն ու տառապանք կա աշխարհում: Ո՛չ բարու, ճշմարտության և արդարության հազարամյա ճանաչումը, ո՛չ Սուրբ Գրքի ուսումնասիրությունը, ո՛չ քարոզիչների իմաստությունը, ո՛չ մարգարեների վեհ գաղափարները չեն օգնում բազմաթիվ մարդկանց: Եթե մեր հավատքն իրականում ճշմարտությունն է, ապա ինչո՞ւ է ամեն բան այդքան վատ:
Հոգևորականը .....
Սիղվիանեն Մարկոսին իր մյուս աշակերտներից շատ էր սիրում, և դրա պատճառով դժգոհություն եղավ: Մի օր հայրը կանչեց բոլորին, և առաջինը Մարկոսը եկավ: Քանի որ նա գրագիր էր, Սիղվիանեն մտավ նրա խուցը, որպեսզի տեսնի նրա գործը, և տեսավ, որ նա տառի կեսը գրել էր և կանչի վրա գցել էր գրիչն ու դուրս էր եկել: Մի անգամ էլ Մարկոսի մայրը եկավ`ընտիր սպասքով, և աղաչեց ծերին ցույց տալ իր որդուն, իսկ ծերը նրան ասաց. «Դո՛ւրս արի, և թո՛ղ մայրդ քեզ տեսնի»: Նա գնալով մոր .....
Մի երիտասարդ վանական կար, ով շատ էր վախենում տառապանքներից: Աբբա Դանիելը նրան ասաց.
- Ով տառապանքներից վախենում է, արդեն իսկ տառապում է վախից:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Մի անգամ հայրերից ոմանք գնացին Պանեփոս` Հովսեփ ծերի մոտ, որպեսզի հարցնեն նրան, թե ինչպե՞ս պետք է ընդունեն հյուր եկած օտար եղբայրներին, թե արդյոք պե՞տք է ուրախանան նրանց հետ՝ նրանց գալու կապակցությամբ և մխիթարեն նրանց: Նախքան նրանց հարցնելը՝ ծերն իր աշակերտին ասաց. «Տե՛ս, թե ինչ եմ անելու այսօր»: Եվ դրեց երկու աթոռներ` իր աջ և ձախ կողմերում, և նրանց ասաց` նստե՛ք: Եվ մտնելով իր խուցը` հագավ աղքատի հանդերձներ, ապա դուրս գալով` անցավ նրանց .....
Թագավորը մի աղքատ մարդու ժամանակ առ ժամանակ մեկ մարգարիտ էր նվիրում, որպեսզի սա կարողանա այն վաճառել և իր ընտանիքի հոգսերը հոգալ: Սակայն թագավորին տեղեկացնում են, որ այդ մարդը մարգարիտները հավաքում և իր համար զարդեր է պատրաստում և կանչելով նրան իր պալատը` մի պատմություն է պատմում.
- Մի մարդու խնձորենու այգի նվիրեցի, սակայն սա կտրեց այգու ծառերը և վառելափայտ դարձրեց, այնուհետև եկավ ու ինձանից խնձորենու պտուղներ խնդրեց: Հիմա ինչպե՞ս վարվեմ .....
Երիտասարդ վանականը մեծն Հովհաննեսի մոտ եկավ:
- Հա՛յր,- ասաց նա,- շատերը մեզ գովերգում են: Ի՞նչ խորհուրդ կտաս ինձ այդ առիթով:
- Երբ ինչ որ մեկը կրունկներդ լիզում է, կանգնեցրու նրան, քանի դեռ չի սկսել կծել քեզ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Ծերն ասաց. «Աղոթքի մեջ մնալուց ավելի դժվար բան չկա, որովհետև ամեն առաքինություն իր հանգիստն ունի, իսկ աղոթքի դեմ դևերը պատերազմում են մինչև վերջին շունչը»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Մի ծեր մյուսին հարցրեց.
- Ի՞նչ ես կարծում, եղբա՛յր, ավելի լավ է սրտի՞ն հետևել, թե՞ բանականությանը:
- Սրտին,- պատասխանեց նա:
- Ի՞նչ հիմունքով ես ասում:
- Այն հիմունքով, որ սիրտը մեզ մեր պարտականությունն է մատնացույց անում, իսկ բանականությունը պատճառներ է փնտրում դա կատարելուց խուսափելու համար:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Ծերն ասաց. «Ավազակը մի խոսքով արդարացավ (Ղուկ. ԻԳ 42-43), և Հուդան մի գիշերում կորավ (Ղուկ. ԻԲ 47-48): Ուստի ոչ ոք թող չհուսահատվի և ոչ ոք թող վստահ չլինի իր անձի վրա»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Մի անգամ նավաբեկությունից հետո ալիքները մի մարդու նետեցին անմարդաբնակ կղզու ափը: Նա միակ ողջ մնացած մարդն էր նավի խորտակումից հետո և անդադար աղոթում էր Աստծուն, որ փրկի իրեն: Նա ամեն օր հույսով նայում էր հորիզոնին՝ տեսնելու իրեն օգնության եկող նավը:
Այդ ընթացքում իր համար մի հյուղակ պատրաստեց ծառերի ճյուղերից ու տերևներից: Բայց մի անգամ, երբ վերադարձավ հակառակ ափից, որտեղ սնունդ հայթայթելու էր գնացել, տեսավ, որ իր հյուղակը կրակի ճիրաններում .....
Ասաց հայր Պիմենը. «Մարդը, որ ուսուցանում է, սակայն չի անում այն, ինչ ուսուցանում է, նման է ավազանի, որ ամենքին հագեցնում է և լվանում, բայց իրեն չի կարողանում մաքրել, այլ ամեն տեսակ պղծություն և աղտեղություն մնում է իր մեջ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Երբ մի օր աշակերտն իր աղոթքի սպասված ակնկալիքները չի ստանում, գնում է խորհուրդ հարցնելու վանահորից, որը մի պատմություն է պատմում. «Այգեպանն իր երկու որդիներին այգու բարիքներից բաժին է հանում, մեկին՝ կողովով լի ընկույզ է տալիս, մյուսին՝ սալոր:
Փոքր որդին դժգոհում է.
-Մեծ եղբորս ընկույզ նվիրեցիր, դա ավելի թանկ արժե, քան այս սալորը:
Այգեպանը պատասխանում է.
-Մի՞թե չգիտես, որ ծույլ ես և ջանք չես գործադրի, որպեսզի ընկույզը կոտրես և ուտես, .....
Ալեքսանդրիացի մի մեծատոհմիկ, որը աբբա Իլարիոնի ընկերն էր, մի անգամ նրա մոտ եկավ ու ասաց.
- Հա՛յր, գիտես, որ այժմ բավականին հաջող շրջան է իմ կյանքում: Բայց դա ինձ բավարարության զգացում չի բերում: Ընդհակառակը՝ ինձ համար շատ դժվար է սիրալիր և բարեգութ լինել այն մարդկանց հետ, որ հանդիպում եմ, իսկ նրանք շատ-շատ են…
- Երբեք մի մոռացիր,- ասաց ծերը,- որ այդ նույն մարդիկ, որոնց հանդիպում ես հաջողության շրջանում, հանդիպելու ես նաև անհաջողության ժամանակ:
Ռուսերենից .....
Միաբաններից երկու մեծագույն ճգնավորներ արժանացան հայեցողության, և նրանցից յուրաքանչյուրը տեսնում էր Աստծո զորությունը մյուս եղբոր վրա: Մի անգամ նրանցից մեկն ուրբաթ օրը դուրս ելավ միաբանների վանքից. և հաջորդ օրը սովորականի պես պատարագ եղավ: Եվ եղբորը հայելով` տեսավ, որ զորությունը նրանից հեռացել է, և խռովք ապրեց: Երբ վերադարձան խուցը, նրան ասաց. «Ի՞նչ ես գործել, եղբայր, կամ ի՞նչ խորհուրդ ես ունեցել, որովհետև Աստծո շնորհները չտեսա .....
Մի աղքատ մարդ կար, որի կինը կարագ էր պատրաստում, և ամուսինն այն վաճառում էր տեղի նպարեղենի խանութում: Կինը կարագը շրջանաձև կտորներով էր պատրաստում և ամեն մեկի քաշը մեկ կիլոգրամ էր:
Մի անգամ նպարավաճռը սկսեց կասկածել աղքատի ազնվությանը և որոշեց կշռել կարագի կտորները: Պարզվեց, որ դրանցից յուրաքանչյուրը ոչ թե մեկ կիլոգրամ է, այլ՝ ինը հարյուր գրամ: Նա սարսափելի զայրացավ:
Հաջորդ առավոտ, երբ աղքատը կրկին խանութ եկավ, նպարավաճառը բարկացած ասաց.
- .....