
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հայր Պաիսիոսին հաճախ էին հարցնում, թե ինչ է արդարությունը: Ինչպե՞ս արդար վարվել: Հայր Պաիսիոսն ասում էր.
- Կա մարդկային արդարություն, և կա աստվածային արդարություն:
- Իսկ աստվածային արդարությունը ո՞րն է,- հարցնում էին նրան:
Այնժամ ծերը մի այսպիսի օրինակ էր բերում.
- Պատկերացրու, որ մարդը հյուր է եկել իր ընկերոջ մոտ և նրանք տաս սալոր ունեն: Նրանցից մեկը ութ սալոր կերավ, իսկ մյուսին երկուսը բաժին հասավ: Արդա՞ր է:
- Ո՛չ,- միահամուռ պատասխանում .....
Մի անգամ հայր Արսենը հայր Ալեքսանդրոսին ասաց. «Երբ վերջացնես արմավենու տերևները հյուսելդ, ե՛կ միասին ճաշենք, իսկ եթե հյուրեր ունենաս, նրանց հետ կե՛ր»: Իսկ հայր Ալեքսանդրոսը դանդաղ և հանգիստ էր գործում: Արդ, երբ ճաշի ժամը հասավ, և դեռ գործելու տերևներ կային, ուզեց կատարել խոսքը և ջանում էր ավարտել այն: Իսկ ծերը տեսնելով, որ ուշացավ, ճաշակեց՝ կարծելով, թե նա հյուրեր ունի իր մոտ: Ծերը հարցրեց. «Հյուրե՞ր ունեիր քեզ մոտ»: Նա ասաց՝ ո՛չ: .....
- Աշխարհն այնքան վատն է, որ երբեմն ես էլ եմ ինձ վատը թվում,- մի վանական ասաց ծերին:
- Կարիք չկա մեղքը հայելու վրա բարդել, եթե դեմքդ տգեղ է,- պատասխանեց ծերը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Հայրերից մեկը, գնալով հայր Աքիլասի մոտ, տեսավ, որ նա արյուն է թքում բերանից, և հարցրեց նրան, թե ի՞նչ բան է այդ: Եվ ծերն ասաց. «Դա այն եղբոր խոսքն է, որ ինձ տրտմեցրեց, և ես որոշեցի ոչ ոքի չպատմել այդ և պաղատեցի Աստծուն վերցնել ինձնից այն: Եվ ահա այդ խոսքն արյուն դարձավ իմ բերանում, և երբ թքեցի, հանդարտվեցի և տրտմությունը մոռացա»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Մի շինարար ծանր հիվանդանում է և հասնում մահվան դուռը: Մոտենում է պահապան հրեշտակը և խոսում.
- Ինչո՞ւ ես զարմանում, որ այս վիճակի մեջ ես հայտնվել: Շատ անգամ զանազան կերպերով քեզ հուշեցի, որ Աստծուն հավատալ չի նշանակում դղյակ կառուցելու փափագ ունենալ: Սակայն չլսեցիր և շարունակեցիր նույն ընթացքով գնալ` փորձելով հավատքն առ Աստված այդ նպատակին ծառայացնել...
Շինարարն ասում է.
- Թեև շատ չարչարվեցի ու քրտինք թափեցի գեղեցիկ, քանդակազարդ դղյակ .....
Իմաստուն ծեր կատուն պառկել էր խոտերի վրա ու տաքանում էր արևի ջերմ շողերից: Կատվի մի փոքրիկ, ճարպիկ ձագ վազեց նրա կողքով: Թավագլոր անցավ, հետո կայտառորեն վեր ցատկեց ու սկսեց կրկին պտույտներ գործել:
- Ի՞նչ ես անում,- ծուլորեն հետաքրքրվեց կատուն:
- Փորձում եմ պոչս բռնել,- շնչակտուր պատասխանեց կատվի ձագը:
- Բայց ինչո՞ւ,- ծիծաղեց կատուն:
- Ինձ ասել են, որ պոչս իմ երջանկությունն է: Եթե բռնեմ այն, երջանկությունս էլ կգտնեմ: Ես էլ արդեն երեք օր է վազում .....
Եգիպտոսի անապատում մի սուրբ էր բնակվում, որը երեց էր: Նրանից շատ հեռու բնակվում էր ոմն մանիքեցի, որն իրենց երեց կոչվածներից էր, և կամենալով գնալ իր պաշտոնակիցներից մեկի մոտ՝ երեկոյան հայտնվեց այնտեղ, ուր ուղղափառ սուրբն էր: Վախենում ու զարհուրում էր մտնել նրա մոտ՝ գիշերելու, մտածում էր՝ կճանաչի ինձ, որ մանիքեցի եմ, և գուցե չընդունի ինձ: Ի վերջո ստիպված բախեց դուռը, իսկ ծերը, բացելով և ճանաչելով նրան, ուրախությամբ ընդունեց և ներս տարավ, սեղան .....
Տասներկուամյա աղջնակը փափագում էր մի գեղեցիկ, թանկարժեք արձանիկ գնել, սակայն բավարար գումար չուներ, քանի որ ապրում էր չքավոր ընտանիքում: Խնդրում է Աստծուն օգնել, բայց այդպես էլ սպասված օգնությունը չի ստանում: Եվ երկար ժամանակ անց, առավոտյան դպրոց գնալիս, մի ծերունի է մոտենում և ասում. - Մշտապես նկատել եմ, թե ինչպես ես ամեն անգամ իմ խանութը մտել և ցանկացել արձանիկը գնել, սակայն գումար չես ունեցել: Որոշեցի այն նվիրել քեզ:
Աղջիկը շատ է ուրախանում .....
Մի վանական գնաց Կարմիր ծովի ափին բնակվող մի ծերի մոտ: Կամացուկ թակեց նրա խցի դուռն ու վախեցած մի կողմ ցատկեց՝ ներսից շան սարսափելի հաչոց լսելով: Բայց ծերն ասաց.
- Նե՛րս արի, եղբա՛յր:
- Իսկ շո՞ւնը…
- Չգիտե՞ս ասացվածքը, թե՝ հաչող շունը չի կծի:
- Ես գիտեմ, հա՛յր, բայց շունը արդյո՞ք գիտի…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Հայր Սիղվիանոսը նստած էր եղբայրների հետ. հանկարծ նա տեսիլք տեսավ և երեսի վրա ընկավ: Բազում ժամեր անց վեր կենալով` լաց եղավ: Եղբայրներն աղաչեցին և ասացին նրան. «Ի՞նչ եղավ քեզ, հա՛յր»: Իսկ նա լռությամբ միայն լալիս էր, և երբ շատ բռնադատեցին նրան, ասաց. «Եղբայրնե՛ր, ես դեպի դատաստան համբարձվեցի և տեսա բազում կրոնավորների, որ դեպի տանջանք էին գնում, և բազում աշխարհականների, որ դեպի հավիտենական կյանք էին գնում»: Եվ ճգնում էր ծերն ու այլևս .....
Երջանկությունը, բնությամբ հիանալով, զբոսնում էր անտառում և հանկարծ փոսն ընկավ: Նստել է փոսում ու լաց է լինում: Մոտակայքով մի մարդ անցավ: Երջանկությունը լսեց քայլերի ձայնն ու կանչեց փոսի միջից.
- Բարի՛ մարդ: Ինձ դուրս բեր այստեղից:
- Իսկ փոխարենն ինձ ի՞նչ կտաս,- հարցրեց մարդը:
- Իսկ դու ի՞նչ ես ուզում,- հարցրեց Երջանկությունը:
- Մի մեծ, գեղեցիկ ու թանկարժեք առանձնատուն ծովափին:
Երջանկությունը նվիրեց նրա ուզածը, իսկ մարդն ուրախացած վազեց՝ .....
Տափաստանում բնակվող մի անգործ երկրաբան հարևան երկրից ժամանած պատվիրակին հարցնում է.
- Ինչո՞ւ է Աստված ձեզ այդքան հնարավորություն և օրհնություն տվել, որովհետև գեղեցիկ և ծաղկուն երկիր ունեք:
Պատվիրակը պատասխանում է.
- Մեր երկրում նույնիսկ անձրևի կաթիլները մեզ պես են մտածում, իսկ ձեր երկրում` ձեզ պես: Դուք տափաստանոմ եք ապրում, որովհետև ձեզ մոտ ամեն մի կաթիլը կարծում է, որ ինքը շատ փոքր է ու ոչինչ չի կարող փոխել և անել, ու այդպիսով անձրևներ .....
Մի անգամ ոմն թեբացի ծեր եկավ Սինա լեռը. և մինչ գնում էր այնտեղ, ճանապարհին նրան հանդիպեց ոմն եղբայր և ծերին ասաց. «Երաշտի պատճառով նեղվում ենք, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Եվ ինչո՞ւ աղոթքի չեք կանգնում և Աստծուն չեք աղաչում»: Եղբայրը նրան ասաց. «Աղոթք էլ ենք անում, ուխտ էլ, բայց անձրև չի գալիս»: Ծերն ասաց. «Ջերմ սրտով չեք կանգնում աղոթքի, և ուզո՞ւմ ես իմանալ, որ դա այդպես է»: Այնժամ աղոթքի կանգնեց և իր ձեռքերը բարձրացրեց վեր, .....
Երբ աբբա Պիմենին խնդրեցին աղոթքի մասին խոսել, նա ասաց. «Ոչ ոք չի կարող աղոթքի մասին խոսել, եթե չի աղոթում: Իսկ եթե աղոթում է, ապա ոչ մի ցանկություն չունի այդ մասին խոսելու»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Մի անգամ խիստ ծանր հիվանդացավ հայր Հովսեփը և լուր ուղարկեց հայր Թեոդորոսին, թե. «Քանի դեռ չեմ ելել մարմնիցս, ե՛կ, որ քեզ տեսնեմ»: Քանի որ Ավագ շաբաթն էր, հայր Թեոդորոսը չկամեցավ գնալ և նրան հաղորդեց հետևյալը. «Կսպասեմ մինչև կիրակի օրը, հետո կգամ. իսկ եթե գնաս, այն աշխարհում կտեսնենք իրար»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....