

Այսուհետև՝ Իդիթոմի մասին. սաղմոս Ասափի: Իդիթոմն ու Դավիթը [երաժշտության] հեղինակ են, իսկ Ասափը գրիչն է, որ խոսում է ի դեմս գերու և ցույց է տալիս բնության կրած չարչարանքները:
1. Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի. ձայնիւ իմով ես առ Աստուած, և նայեցաւ առ իս:
Իմ ձայնով ես Տիրոջը դիմեցի, իմ ձայնով դիմեցի Աստծուն, և նա նայեց ինձ:
Իմ իսկ սեփական ձայնով և նրա մտքով, սակայն նա նայեց ինձ և ազատեց:
2. Յաւուր նեղութեան իմոյ զԱստուծ խնդրեցի ձեռօք իմովք. ի գիշերի .....
Այսուհետև՝ մի՛ ապականիր, Ասաբի օրհնության սաղմոսը. երգ ասորեստանցիների մասին: Որ ինչպես եղավ Եզեկիայի փրկությունը և Սենեքերիմի կործանումը, նաև Տիրոջ մահվան խորհուրդն ունի:
1. Յայտնի է ի Հրէաստանի Աստուած, և յԻսրայէլ մեծ է անուն նորա:
Աստված հայտնի է Հրեաստանում, և Իսրայելում մեծ է անունը նրա:
Հրաշագործություններով և Քրիստոսի խաչով հայտնի դարձավ, թե ով է սասանում արարածներին: Նաև իմանալի Հրեաստանը [Տիրոջը] խոստովանած բոլոր սրբերն են .....
Այսուհետև՝ մի՛ ապականիր. Ասափի օրհներգության սաղմոսը. երգ Ասորեստանի մասին: Սաղմոսն Աստծո դատաստանների և գերության մեջ գտնվողի մասին է, նաև վարդապետություն է առաքյալների և աշխարհի վերջին օրերի մասին, ինչպես որ ասում է.
1. Խոստովան եղիցուք առ քեզ, Աստուած, խոստովան եղիցուք և կարդացուք զանուն սուրբ քո:
Գոհություն մատուցենք քեզ, Աստվա՛ծ, գոհություն մատուցենք և կանչենք քո անունը:
Նախ՝ խոստովանենք հանցանքներս, ապա նոր քո անունը կանչենք, .....
Իմաստություն Ասափի: Ոմանք գերուն են վերագրում, ոմանք էլ Անտիոքոսի ժամանակ՝ մակաբայեցիներին, սակայն իրականում սա վերջին ավերման մասին էր՝ Տիտոսի օրոք, որը Աստծու Որդու արյան վրեժխնդրությունն էր, որ Սուրբ Հոգին ողբում է զղջացողների և իմաստունների միջոցով՝ ասելով.
1. Ընդէ՞ր մերժեցեր, Աստուած, իսպառ. բարկացաւ սրտմտութիւն քո ի վերայ խաշին արօտի քո:
Աստվա՛ծ, ինչո՞ւ մերժեցիր ընդմիշտ, և սրտմտությունդ սաստկացավ քո արոտի ոչխարների վրա:
Արդ, .....
Սաղմոս Ասափի օրհնության:
Դավիթը երգում էր, իսկ Ասափը գրում և եղանակ հորինում՝ Դավթի հոգուն համահունչ, ինչպես որ յոթանասունիցը՝ Մովսեսի հոգուն: Խորհրդանշում է գերուն և մակաբայեցիներին, նաև ցույց է տալիս մարդկային ամեն տեսակ մտային հուզումներն ու կրքերը, երբ չարի ներգործություններն անմտության չեն հասցնում:
1. Իբրեւ զի բարի է Իսրայէլի Աստուած, և ոյք ուղիղ են սրտիւք:
Որքա՜ն բարի է Աստված Իսրայելի համար և սրտով շիտակների համար:
Ինչպես .....
Սաղմոս Սողոմոնի համար:
Ոչ թե Սողոմոնին, այլ Սողոմոնի Տիրոջն են վայել այս խոսքերը, որ ցույց են տալիս նրա ի սկզբանե լինելը և նրա շնորհիվ աշխարհի բոլոր ծայրերի [մարդկության] հավատքի դառնալը:
1. Աստուած, զիրաւունս քո արքայի տո՛ւր, և զարդարութիւնս քո որդւոյ թագաւորի:
Աստվա՛ծ, դատաստանդ արքայի՛ն տուր, և արդարությունդ՝ թագավորի որդո՛ւն:
Արդարներն այսպես ասացին, ու լսեց Հայրը, և բոլոր դատաստաններն իր Որդուն տվեց: Եվ արդարությունդ՝ թագավորի .....
Այսուհետև՝ սաղմոս Դավթի, Հոնաղաբի որդիներից և առաջին գերությունից հետո: Եվ ինքն էլ խոստովանում է, թե առաջինի շարունակությունը չէ: Երբ Հովաբը կռվում էր Սավուղի որդի Հեբուսթեի հետ, Դավիթն ասաց այս սաղմոսը, որն ունի գերու, մեր բնության և Քրիստոսի միջոցով փրկագործության խորհուրդը: Հոնաղաբի որդիները ղևտացիներ էին՝ Երեմիայի բարեկամները, և շատ օրինապահ էին, և նրանց օրերին Իսրայելը երեք անգամ գերության մատնվեց, և նրանք ազատվելով՝ աղոթում էին:
1. .....
Այսուհետև՝ սաղմոս Դավթի ի հիշատակ այն բանի, որ Տերը փրկեց նրան: [Բնագրում] սաղմոսը վերջում է դրված, սակայն իր մասին է Դավիթն ասում սա, երբ փախել էր Աբիսողոմից, նաև Զորաբաբելի մասին է, և մեր բնության. աղոթում է Դավիթն ու ասում.
1. Աստուած, յօգնել ինձ նայեա՛ց. և Տէր յընկերել ինձ փութա՛:
Աստվա՛ծ, ինձ օգնության հասիր. Տե՛ր, փութա՛ ընկերակցել ինձ:
Միայն քո հայացքին եմ կարոտ, ասում է, և եթե գաս, կլինես մեր ընկերն ու մարդու Որդին, որպեսզի մենք էլ տեսնենք .....
Այսուհետև՝ անցած օրերի մասին սաղմոս Դավթի:
Փոփոխումը մի վիճակից մի այլ վիճակի է լինում, ինչպես որ հրեաները փոխադրվեցին Բաբելոն: Բացի այդ Քրիստոսի չարչարանքների խորհուրդն ունի, ինչպես նաև՝ մակաբայեցիների և հույների:
1. Կեցո՛ զիս, Աստուած, զի հասին ջուրք յանձն իմ. ընկալայ ես ի խորս անդնդոց, ուր ո՛չ գոյ ինձ հանգիստ:
Փրկի՛ր ինձ, Աստվա՛ծ, քանզի ջրերը հասան իմ անձին, ես ընկղմվեցի խոր անդունդի մեջ, որտեղ ինձ համար հանգիստ չկա:
Ջուր ասելով նկատի .....
Այսուհետև՝ սաղմոս Դավթի:
Սաղմոսի բնույթը Քրիստոսի հարությունն է և ամբողջ աշխարհի փրկագործությունը, աստվածավայելուչ փափկությունն ու հոգու ուրախությունը: Երբեմն վերաբերում է նաև գերության մեջ գտնվողին:
1. Յարիցէ Աստուած եւ ցրուեսցին ամենայն թշնամիք նորա, փախիցեն ատելիք նորա յերեսաց նորա:
Թող ելնի Աստված, և նրա բոլոր թշնամիները թող ցրվեն, ու նրան ատողները փախչեն իր առջևից:
Նախ արդարներն են ասում, թե մի ուշացի՛ր բազմել հայրական աթոռին, .....
Այսուհետև՝ Դավթի օրհնության սաղմոս:
Մարգարեանում է հեթանոսությունից դարձի գալու և Տիրոջից փրկություն գտնելու մասին, ինչպես որ եղավ ամբողջ աշխարհի համար: Երբ սպանվեց Աբիսողոմը, Դավիթը Հորդանան վերադարձավ, և նրա մոտ եկան նրանք, ովքեր իր որդու հետ էին եղել, և թողություն տվեց նրանց, և ցույց տալով Տիրոջ անհիշաչարությունը մեր հանդեպ, ասաց այս [սաղմոսը], նաև ի դեմս առաքյալների:
1. Աստուած, ողորմեա՛ մեզ և օրհնեա՛ զմեզ. երեւեցո՛ զերեսս քո ի մեզ, .....
Ի կատարած. սաղմոս Դավթի. հարության մասին:
Մինչև այժմ այսպիսի վերնագրի չէինք հանդիպել, սա նաև գերությունից վերադարձ է նշանակում, ինչպես որ Եզեկիայի մոտ [այլաբանորեն դա] մեռելներից հարություն է նշանակում (Եզեկ. 37: 1-14), նաև երբ տապանակը Սիոն բերվեց, բոլոր ազգերը հավաքվեցին պատարագ մատուցելու, այստեղ Դավիթը մարգարեացավ Քրիստոսի հարության և առաքյալների քարոզչության մասին:
1. Աղաղակեցէ՛ք առ Աստուած ամենայն երկիր. սաղմոս ասացէք անուան նորա, .....
Ի կատարած. սաղմոս Դավթի. Երեմիայի, Եզեկիելի և ժողովրդի օրհնությունն է, երբ ուզում էին վերադառնալ պանդխտությունից:
Այս վերնագիրը թարգմանիչները չեն դրել, այլ ուրիշներն [են ավելացրել], ըստ իրենց մտքի, քանզի Երեմիան չգնաց Բաբելոն և ոչ էլ դուրս եկավ այնտեղից: Ուստի սա ի դեմս այնտեղ գտնվող գերիների է, որ ասում էին, թե ինչո՞ւ օրհնությամբ օրհներգենք Տիրոջը օտար երկրում. նրանք ասում են.
1. Քեզ վայելէ օրհնութիւն, Աստուած, ի Սիովն. և քեզ տացին աղօթք .....
Ի կատարած. սաղմոս Դավթի: Նույն միտքն ու զորությունն ունի [ինչ նախորդ սաղմոսինն էր]:
1. Լուր, Աստուած, աղօթից իմոց յաղաչել ինձ առ քեզ. յերկիւղէ թշնամւոյն փրկեա՛ զանձն իմ:
Աստվա՛ծ, երբ աղաչեմ քեզ, աղոթքս լսի՛ր, թշնամու սարսափից փրկի՛ր ինձ:
Ի դեմս Դավթի և եկեղեցու, և այն բոլոր սրբերի, որոնք աղոթքով խոսում էին Աստծո հետ: Թշնամու սարսափից փրկի՛ր ինձ, քանզի միայն քեզանից եմ երկյուղում, ինչպես որ դու ասացիր օրենքի և Ավետարանի միջոցով:
2. Ծածկեսցես .....
Սաղմոս Դավթի, մինչ նա գտնվում էր Հրեաստանի անապատում: Դավիթը գնաց Աքիմելիքի մոտ, այնտեղից՝ Անքուսի, ապա ապահովություն գտավ անապատում և ասաց.
1. Աստուած, Աստուած իմ, ես առ քեզ առաւօտ առնեմ, ծարաւեաց առ քեզ հոգի իմ. քանի՞ պատիկ ևս և մարմին իմ:
Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ, ես առավոտից քեզ եմ դիմում. հոգիս ծարավ է քեզ, առավել ևս մարմինն իմ:
Քանզի քո սերը թոթափում է աչքերի քունը՝ երեկոյից մինչև առավոտ, և կրկնելով բարեգործ անունը եռանդագին կարոտով՝ ընդհանրական .....