26 Փետրվար, Մեծ պահքի ԺԵ օր

Գրքեր

Դավթի սաղմոսներ

Սաղմոս ՃԾԱ
Հաշվից դուրս այս սաղմոսը Դավթի ինքնագիրն է, երբ նա մարտնչելու ելավ Գողիաթի դեմ՝ Սավուղի և Իսրայելի ամբողջ զորքի առջև: 1. Փոքր էի ես յեղբարս իմ, և կրտսեր ի տան հօր իմոյ, արածէի զխաշինս հօր իմոյ: Փոքր էի ես իմ եղբայրների մեջ. և կրտսերն՝ իմ հոր տանը, հորս ոչխարներն էի արածեցնում: 2. Ձեռք իմ արարին սաղմոսարան, և մատունք իմ կազմեցին գործի օրհնութեան: Ձեռքերն իմ սաղմոսարան ստեղծեցին, և մատներս օրհներգության գործիք պատրաստեցին: 3. Իսկ արդ՝ .....
Սաղմոս ՃԾ
Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի: Սա հաղթական օրհնություն է, որ բոլոր մարդիկ աստվածաճանաչ են դառնալու, ինչպես որ ասում է. 1. Օրհնեցէ՛ք զԱստուած ի սրբութեան նորա, օրհնեցէ՛ք զնա ի հաստատութեան ի զօրութեան նորա: Օրհնեցե՛ք Աստծուն իր սրբարանում, օրհնեցե՛ք նրան իր զորության երկնային հաստատության մեջ: Յոթանասունից թարգմանության մեջ ասվում է. «Օրհնեցե՛ք Աստծուն նրա սրբերի համար», որովհետև սրբերը մեծ և բավարար պատճառ են Աստծուն օրհնելու, .....
Սաղմոս ՃԽԹ
Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի: Սա [աքսորից] վերադարձին վայել օրհնություն է, ինչը նաև իրագործվեց մակաբայեցիների հաղթանակի ժամանակ, և հատկապես նոր ժողովրդին է վերագրվում, որ ասում է. 1. Օրհնեցէ՛ք զՏէր յօրհնութիւն ի նոր. օրհնութիւն նմա յեկեղեցիս սրբոց: Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհնությամբ, սրբերի ժողովում է օրհնությունը նրա: Քրիստոսի արյամբ նոր ուխտով փրկվածներն են, որ ասաց. «Սա նոր ուխտ է իմ արյունով» (Ա Կորնթ. 11:25), բայց եթե, ըստ Պողոսի, .....
Սաղմոս ՃԽԸ
Ալելուիա՝ Անգիոսի և Զաքարիայի: Աստծուն մոտ գտնվող մարդիկ սովորություն ունեն զարմանալ Աստծու հրաշագործություններով և նրա անբավ բարերարությամբ, և այդ ամենի փոխարեն օրհնություն մատուցել նրան ոչ միայն իրենց լեզվով ու շուրթերով, այլև բոլոր արարածներին հաղորդակից դարձնելով իրենց օրհնությանը, ինչպես երեք մանուկները՝ հնոցում, և մյուս մարգարեները: Դավիթն էլ շատ տեղերում և առավել ևս այս սաղմոսում իրեն ձայնակից է դարձնում բոլոր արարածներին՝ .....
Սաղմոս ՃԽԷ
Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի: Վերադարձից ու թշնամուն հաղթելուց հետո և ուրախության մեջ լինելով՝ հոգուն հորդորում է Աստծուն մատուցել օրհնության երախտիքը: Նաև հայտնապես մարգարեանում է եկեղեցու հաստատության և առաքյալների քարոզչության մասին՝ ասելով. 12. Գովեա, Երուսաղեմ, զՏէր: Գովաբանի՛ր Տիրոջը, ո՛վ Երուսաղեմ: Բնակիչներին է հորդորում [գովաբանել], այլ ոչ թե քաղաքին, որովհետև Երուսաղեմը խաղաղություն է կոչվում, և բնակիչները կրում են այդ .....
Սաղմոս ՃԽԶ
Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի: Սա Բաբելոնից վերադարձածների օրհնությունն է վերադարձի և տաճարի շինության համար, և մեր Տիրոջ տնօրինության մասին է ասում. 1. Օրհնեցէ՛ք զՏէր, զի բարի են սաղմոսք, Աստուծոյ մերում քաղցր եղիցի օրհնութիւն: Օրհնեցե՛ք Տիրոջը, քանզի քաղցր են սաղմոսները. հաճելի է օրհնությունը մեր Աստծուն: Ահա իմացաք «ալելուիա»-ի թարգմանությունը, որը կոչվում է օրհնեցե՛ք Տիրոջը, կամ քաղցր է սաղմոսը, կամ գովեցե՛ք նրան, որ Էն է: .....
Սաղմոս ՃԽԵ
1. Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի: Յոթանասունից թարգմանության մեջ այսպես չէ դրված և ոչ էլ իրականում Անգեոսի և Զաքարիայինն է, այլ բոլորի օրհնությունն է Աստծուն, և խրատ՝ ուղղված մարդկային ամբողջ ազգին, ինչպես նաև մարգարեություն է Տիրոջ տնօրինության մասին: 2. Օրհնեա՛ անձն իմ զՏէր, օրհնեցից զՏէր ի կեանս իմ, սաղմոս ասացից Աստուծոյ իմոյ մինչեւ եմ ես: Օրհնի՛ր Տիրոջը, հոգիդ իմ, պիտի Տիրոջն օրհնեմ իմ կյանքում, սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն, քանի .....
Սաղմոս ՃԽԴ
Օրհնության սաղմոս Դավթի: Օրհնությունն աստվածխոսության հետ է միավորված և զգուշավորության սաղմոս է սա, որովհետև սրանում մշտապես երգվում է, թե բոլորի աչքը քեզ է ուղղված: Նաև հեթանոսների կոչման մասին է, որ ասում է. 1. Բարձր առնեմ զքեզ, Աստուած իմ, և թագաւոր իմ. և օրհնեմ զանուն քո յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից: Պիտի փառաբանեմ քեզ, Աստված իմ, և Թագավոր իմ, ու հավիտյան և հավիտյանս հավիտենից քո անունն օրհնեմ: Մեր՝ նրա օրենքի տակ խոնարհվելն .....
Սաղմոս ՃԽԳ
Սաղմոս Դավթի՝ Գողիաթի մասին: Ոմանք վերնագիրը «Գողիաթի մասին» դրեցին, որը, սակայն, նման չէ սաղմոսի զորությանը, բայց ասում են, որ Գեթում վեց հսկաներ ընտրեցին և Դավթի կողմից Գողիաթի պես կորստյան մատնվեցին, հետևաբար, խոսքն առաջ տանելով, Աստծուն նոր օրհնություն է մատուցում: Սակայն իրական պատճառն այլ է: Բաբելոնից վերադարձածներն իրենց հետ օտար կանայք էին բերել, ինչն էլ Եզրասը տեսնելով՝ պատառոտեց զգեստներն ու գետնին ընկավ առավոտից մինչև .....
Սաղմոս ՃԽԲ
Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ նրան հալածում էր իր որդի Աբիսողոմը: 1. Տէ՛ր, լուր աղօթից իմոց, ունկն դիր, Տէ՛ր խնդրուածոց իմոց ճշմարտութեամբ քով: Տե՛ր, լսի՛ր աղոթքն իմ, քո ճշմարտությամբ ականջ դի՛ր իմ խնդրանքին: Այս վերնագիրը թեև սկզբում չկար, սակայն հարմար է սաղմոսի բովանդակությանը, որ թեև Դավիթը մեղանչեց, այնուհանդերձ Աբիսողոմի համար մեծ անօրինություն էր հայրահալած լինելը: Նաև Բաբելոնում գտնվող գերուն է վերաբերում: Եվ յուրաքանչյուր .....
Սաղմոս ՃԽԱ
1. Դավթի իմաստությունը. աղոթք, երբ նա քարայրում էր: 2. Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, ձայնիւ իմով զՏէր աղաչեցի: Իմ ձայնով ես Տիրոջը կանչեցի, իմ ձայնով Տիրոջն աղաղակեցի: Դավիթը փակվելով քարայրի ներսում և իմանալով, որ Սավուղը քարայրի դռան մոտ է, այնուհանդերձ փրկության հույս ունենալով՝ [Տիրոջն] էր կանչում և երկու անգամ կրկնելով՝ ցույց էր տալիս Աստծու հանդեպ ունեցած իր սերն ու վշտերի մեջ ժուժկալությունը, այլ ոչ թե համարձակորեն էր կանչում: .....
Սաղմոս ՃԽ
Նույն միտքն ու խորհուրդն ունի նաև այս սաղմոսը, որի մասին նախապես ասվեց, սակայն պետք է նաև ասել, որ շատերը մանկությունից մինչև ավագության հասնելը երգում են, բայց իմաստը չեն ցանկանում ընկալել: Ուստի եթե մեկը ծարավի և մաքուր ջրի հանդիպի, մի՞թե չի կամենա հագեցնել ցանկությունը, կամ մտնելով ծաղկաստանի մեջ՝ չի՞ ցանկանա վայելել մրգերը կամ բույրը: Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք զերծ մնալ մեղադրանքից, եթե ծածկված գանձի մոտ գտնվելով, կամ ոսկով լի քսակի .....
Սաղմոս ՃԼԹ
1. Այսուհետև՝ սաղմոս Դավթի: Վերագրվում է քանանացիներին, առավել ևս՝ Դանիելին, ինչպես նաև հենց Դավթին, որ Սավուղից փախչելով ասաց. 2. Ապրեցո՛ զիս, Տէ՛ր, ի մարդոյ չարէ, յառնէ անիրաւէ փրկեա՛ զիս: Ազատի՛ր ինձ, Տե՛ր, չար մարդուց, անիրավ մարդուց փրկի՛ր ինձ: Նախ սատանան չար կոչվեց, որովհետև տրտմությամբ չարչարեց վերիններին իր անկումով, և [մեր] բնությանն էլ պատրանքով խաբելով՝ դուրս հանեց դրախտից, չարացրեց դրան ու ինքն էլ կոչվեց հորինող և մայր չարության: .....
Սաղմոս ՃԼԸ
Այսուհետև՝ սաղմոս Դավթի: Օրինակներից կեսում Զաքարիայի [տասներկու ցեղերի] սփռման մասին աղոթք է, թե Բաբելոնից վերադառնալով, ասում է, սփռվեցին Աստծու առաջ, նաև Դավթին է վերաբերվում, երբ փախչում էր Աբիսողոմից: Նաև ունի Ովսիա բարեպաշտի աստվածսիրության խորհուրդը, որովհետև առաջինը նա պատմեց Աստծու կանխատեսության մասին և կարծես թե ի դեմս նրա է ասում. 1. Տէ՛ր, փորձեցեր զիս և ծանեար զիս, 2. դու ծանեար զնստելն իմ, և զյառնել իմ: Տե՛ր, ինձ փորձեցիր .....
Սաղմոս ՃԼԷ
Սաղմոս Դավթի: Փրկությամբ վերադարձան, փրկվեցին իրենց վրա հարձակվող ազգերի բազմությունից՝ ասելով՝ 1. Խոստովան եղէց քեզ, Տէր, բոլորով սրտիւ իմով, առաջի հրեշտակաց սաղմոս ասացից քեզ: Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տեր, իմ ամբողջ սրտով, հրեշտակների առջև սաղմոս պիտի երգեմ քեզ: Գոհություն ենք մատուցում, ասում են, մեր սրտերի վկայությամբ, թե դու պարգևեցիր մեզ այս հաղթությունը, և հրեշտակների հրապարակում (ըստ հրեական սովորության Տիրոջ տաճարում .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․