
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ծերունի իշխանը երեք որդիներին իր մոտ է կանչում, ցույց տալիս երեք սնդուկ, հերթով բացել տալիս ու ասում. «Առաջին սնդուկի մեջ իմ գանձերն ու զարդերն են, այն տալիս եմ մեծ որդուս, քանի որ ունեցվածքն առավել սիրեց, քան մնացյալը: Երկրորդ սնդուկի մեջ իմ դղյակների բանալիներն ու իշխանական մատանիներն են, դրանք տալիս եմ միջնեկ որդուս, որովհետև իշխանություն և փառք սիրեց»: Այնուհետև բացել է տալիս երրորդ սնդուկը, որտեղ գեղեցիկ կազմով Աստվածաշունչ է .....
Եկան երկու եղբայրներ հայր Անտոնի մոտ և հարցրին նրան Ղևտացիների գրքից: Ամոնն էլ նրա մոտ էր: Եվ Ամոնը լսեց, որ Անտոնն ասում է. «Աստվա՛ծ, ուղարկի՛ր Մովսեսին ինձ մոտ՝ մեկնելու այս խոսքերը»: Եվ Աստված ուղարկեց նրա մոտ՝ միայն Ամոնին և Անտոնին տեսանելի, ուսուցանեց նրան և մեկնեց խոսքերի իմաստը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Մի ծեր վանական կանանց վերաբերյալ ասում էր. «Հիշում եմ, որ նախկինում, երբ կանայք ամաչում էին՝ կարմրում էին: Իսկ այժմ ամաչում են, եթե կարմրում են»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Աբբա Անտոնիոսն ասաց. «Տեսա կրոնավորների, որ բազում տքնություններից և ճգնություններից հետո ընկան և հիմարացան, քանզի իրենց գործերի վրա էին դրել հույսը: Եվ մոռացան պատվիրանը, որ ասում է. «Հարցրո՛ւ քո հայրերին, և նրանք քեզ կպատմեն, հարցրո՛ւ քո ծերերին, և նրանք քեզ կասեն» (Բ Օրին. ԼԲ 7)»: Դարձյալ ասաց. «Եթե հնարավոր է, ամեն մի երիտասարդ մենակյաց իր ամեն քայլափոխի և իր խցում ըմպած ամեն մի կաթիլ ջրի վերաբերյալ պետք է ասի ծերին, քանզի գիտեմ .....
Ջրհորի մոտ երեք կին հանդիպեցին: Նրանցից երկուսը սկսեցին առանց միմյանց հերթ տալու իրենց որդիներին գովել: Մեկն ասաց, որ իր որդին բոլորից գեղեցիկ է, ուժեղ և խելացի: Երկրորդը նույնը կրկնեց իր որդու մասին: Իսկ երրորդը լուռ կանգնած էր: Առաջին երկուսը հարցրեցին, թե ինչու է լռում և կինն ասաց, որ իր որդին սովորական տղա է, առանձնահատկությամբ աչքի չի ընկնում:
Կանայք լի դույլերով վերադառնում էին, երբ իրենց որդիներն հանդիպեցին ճանապարհին:
Առաջինի .....
Հայր Անտոնիոսն ասաց. «Շատերը ճնշեցին իրենց մարմինները ճգնությամբ, բայց հետո հեռացան Աստծուց, քանի որ չկարողացան քննել Աստծո դատաստանները»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Սմիրնա գնալուց աբբա Կալիկստոսը մոլորվեց ճանապարհին: Եվ երբ բոլորովին մենակ քայլում էր, հանկարծ մի ճամփորդի հանդիպեց և շատ ուրախացավ:
- Ներիր եղբա՛յր,- բացականչեց նա,- Սմիրնա տանող ճանապարհը գիտե՞ս:
- Յուրաքանչյուր ավանակ էլ գիտե,- կոպտորեն պատասխանեց ճամփորդը:
- Այդ պատճառով էլ քեզ եմ հարցնում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Մի եղբոր վրա փորձություն եկավ հայր Եղիութի միաբանությունում: Նա, այնտեղից դուրս գալով, գնաց լեռը՝ աբբա Անտոնիոսի մոտ, և նրա մոտ մեկ տարի մնալուց հետո աբբա Անտոնիոսը նրան նորից ուղարկեց միաբանություն, որտեղից եկել էր: Երբ տեսան նրան, դարձյալ հալածեցին: Իսկ նա վհատված գնաց հայր Անտոնիոսի մոտ և ասաց. «Ինձ չկամեցան ընդունել, հա՛յր»: Ծերը ետ ուղարկեց նրան դարձյալ և պատվիրեց ասել հետևյալը. «Շատերը նավարկեցին ծովի խորքերում և կորցրին բեռները .....
Երբ 10-րդ դարի բյուզանդական սրբերից մեկին հարցրեցին, թե ինչպես է պետք աղոթել, նա ասաց. «Աղոթքը պարզ է. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի՛ Աստծո, ողորմիր ինձ՝ մեղավորիս»: Հարցն այն է, թե ինչպես այն ասել: Պատկերացրեք, որ մարդուն հանցագործության մեջ են մեղադրել: Կարևոր չէ արդարացիորեն, թե՝ ոչ, սակայն նրան մահապատժի են տանում: Բողոքարկումները չեն օգնել, դատավճիռը վերջնական է: Նրան բանտից քաղաքի կենտրոնական հրապարակ են տանում, դեպի կառափնարան: .....
Մի անգամ աբբա Անտոնիոսը լսեց ոմն երիտասարդ կրոնավորի մասին, որ նշաններ արեց ճանապարհին, այսինքն՝ մինչդեռ ճանապարհ էր գնում մի քանի ծերերի հետ, վայրի էշերին հրաման տվեց ետ գալ և վերցնել իրեն: Երբ այս բանը ծերերը պատմեցին աբբա Անտոնիոսին, նա ասաց նրանց. «Ափսոսում եմ այդ եղբորը, որ լի է բարությամբ՝ մեծամեծ բարիքներով բեռնված նավի նման, և չգիտեմ՝ կհասնի՞ նավահանգիստ, թե՞ ոչ»: Իսկ հետո՝ փոքր ժամանակ անց, հայր Անտոնիոսն սկսեց արցունքներ հորդել, .....
Թագավորի դեմ ապստամբած զինվորների ջոկատն ընկնում է շրջապատման մեջ և սպասում դատավճռի ու մահվան ժամին, քանի որ հսկայական բանակի առջև կռվելն անիմաստ է դառնում: Զրահավոր թիկնապահների ուղեկցությամբ զինված թագավորը մոտենում է ապստամբներին, իջնում ձիուց և ասում.
- Ներեցե´ք ինձ, որ չեմ կարողացել այնպիսի վերաբերմունք ցուցաբերել, որպեսզի ինձ ընդունեիք, այլ ոչ թե ապստամբեիք...
Ապստամբներն այդ անակնկալից ապշում են, քանի որ սպասում էին, թե մատնվելու .....
Վանականներից մեկն անընդհատ տրտնջում էր: Աբբա Մակարիոսը նրան ասաց.
- Ասում ես երջանիկ չե՞ս: Իսկ դու մտածիր, թե ընձուղտն իրեն ինչպես կզգա, եթե նրա կոկորդը ցավի, կամ քառասնոտնանին` եթե կոշտնուկներ ունենա:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Սովորական, հոգսաշատ մի առավոտ էր, երբ մոտավորապես 8:30-ին ծեր մի մարդ` մոտ ութսուն տարեկան, եկավ հեռացնելու իր ձեռքի բութ մատի կարերը։ Երևում էր, որ շատ է շտապում, և հուզմունքից մի փոքր դողացող ձայնով ասաց, որ ինքը շատ կարևոր գործ ունի ժամը 9:00-ին։ Ներողամտորեն գլուխս տարուբերելով`խնդրեցի, որպեսզի նստի, իմանալով, որ բոլոր բժիշկները զբաղված են և նրանով կարող են զբաղվել ոչ շուտ, քան մեկ ժամից։ Սակայն, նկատելով, թե ինչ տխրությամբ է անընդհատ հայացքը .....
Դռան թակոցը լսելով՝ տանտիկինը դուռը բացում է և տեսնում մի մարդու:
Մարդն ասում է.
- Թույլ կտա՞ք այսօր ձեզ հետ ճաշեմ:
Կինը մերժում է և դուռը փակում, բայց հետո մտածում՝ ինչո՞ւ անմիջապես դուռը փակեցի, պետք էր հարցնել, թե ինչո՞ւ է ուզում մեզ հետ ճաշել, ինչո՞ւ չի աշխատում: Դուռը նորից է բացում և տեսնում է, որ մարդը դեռ կանգնած է:
Հարցնում է.
- Ինչո՞ւ ես ուզում մեզ հետ ճաշել, ինչո՞ւ չես աշխատում:
Մարդը պատասխանում է.
- Ես մի ձեռք ունեմ, որովհետև .....
Երիտասարդ աղջիկը գալիս է հոր մոտ և սկսում նեղսրտել. «Հա՛յր, հոգնել եմ, այնքան ծանր կյանքով եմ ապրում, այնքան դժվարությունների ու փորձությունների միջով եմ անցնում, որ, կարծես, միշտ լողում եմ հոսանքի դեմ: Այլևս ուժ չունեմ… ի՞նչ անեմ»: Հայրը պատասխանի փոխարեն, ջրով լցված երեք հավասարաչափ կաթսա է դնում կրակի վրա, ապա մեկի մեջ գցում է գազար, մյուսի մեջ` ձու, իսկ երրորդի մեջ սուրճ է լցնում: Որոշ ժամանակ անց նա կաթսայից հանում է գազարն ու .....