Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Երկու պատկեր
Շվարած և ձեռնունայն մի բարեպաշտ վաճառական քայլում է ճանապարհով և հանկարծ տեսնում, թե ինչպես հրեշտակը, նստած մոտակա մեծ քարի վրա, մի ոսկեդրամ է ցույց տալիս և հարցնում. - Քանի՞ պատկեր ունի այս ոսկեդրամը: Վաճառականը պատասխանում է. - Անշուշտ երկու պատկեր...: Այսօր ցանկանում էի ոսկեդրամներով լեցուն իմ պարկերը բաժանել մարդկանց, բայց գողերը գտել էին իմ գաղտնարանը և ամբողջը գողացել: Չեմ հասկանում, թե ինչո՞ւ այդպես պատահեց, երբ Աստծուն հաճելի .....
Փայտոջիլները
Ալեքսանդրիայի եպիսկոպոսներից մեկը, որ սովոր չէր վանական կյանքի խստակեցությանը, մի անգամ ստիպված եղավ գիշերել վանքերից մեկում: Մինչ իրեն հատկացված խցի խղճուկ մահճակալին կմեկնվեր, հատակին երեք փայտոջիլ նկատեց: Կանչեց եղբայրներից մեկին ու հարցրեց. - Տեսնո՞ւմ ես, այնտեղ, հատակին: - Մի՛ անհանգստացիր, Սրբազա՛ն Հայր,- պատասխանեց վանականը,- դրանք ընդամենը փայտոջիլներ են, այն էլ՝ սատկած… Առավոտյան այն եղբորը հանդիպելով, եպիսկոպոսն ասաց. - .....
Թողություն հայցել
Մի վանական, որ ծանր մեղք էր գործել, ծերի մոտ եկավ ու ասաց. - Չգիտեմ, թե ինչպես կարող եմ Աստծուց ներում հայցել այսքան ծանր մեղքի համար: - Կարող ես,- պատասխանեց ծերը,- որովհետև Աստված շատ ավելի խոնարհ է, քան մենք՝ մարդիկս:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Ճաշը
Վանքերից մեկի սեղանատանը, ճաշի ժամանակ, մի երիտասարդ վանական նկատեց, որ իր ափսեի մեջ մորեխ կա: - Փոխիր սա, խնդրում եմ,- ասաց նա խոհարար վանականին: - Կփորձեմ,- պատասխանեց վերջինս,- բայց տարվա այս եղանակին մորեխը հազվագյուտ երևույթ է:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Օգնության չափը
Ծովափին զբոսնելիս մի մարդ նկատեց, որ ողջ ափը լցված է ջրիմուռներով, փոքրիկ ձկներով ու ծովաստղերով, որոնց ալիքներն էին ափ նետել սարսափելի փոթորկից հետո: Հանկարծ նա մի աղջնակի նկատեց, ով անընդհատ կռանում էր, գետնից ինչ-որ բան վերցնում, այնուհետև ծովը նետում: - Ինչո՞ւ ես անում,- հարցրեց մարդը,- միևնույն է չես կարող բոլորին օգնել: Նրանք չափազանց շատ են: - Հնարավոր է,- պատասխանեց աղջիկը՝ ձեռքի ծովաստղը հնարավորինս հեռու նետելով,- բայց նրա համար .....
Խորհուրդ հարցնել
- Ես կգնամ աբբա Պիմենից խորհուրդ հարցնելու,- ասաց վանականներից մեկը ծերին: - Հիշի՛ր,- պատասխանեց նա,- որ խորհուրդ հարցնելը համարյա միշտ նշանակում է ուրիշներից պահանջել, որպեսզի համակարծիք լինեն մեզ հետ:    Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Երբ Աստված է հրամայում…
Մի շատ հավատացյալ աղքատ կին կար: Եվ մի անգամ, երբ նա նույնիսկ երեխաներին սնունդ գնելու համար գումար չուներ, ռադիոկայան զանգահարեց և առ Աստված ուղղված օգնության խնդրանքը բարձրաձայնեց: Ռադիոկայանի աշխատակիցներն ըմբռնումով մոտեցան հավատացյալ կնոջը, իսկ ունկնդիրներից մեկին նրա խոսքերը գրգռեցին: Նա աթեիստ էր և որոշեց անծանոթուհուն ծաղրելու միջոցով ինքն իրեն հաճույք պատճառել: Տղամարդը ճշտեց նրա հասցեն, կանչեց իր քարտուղարուհուն և հրահանգեց .....
Համամիտ եմ
Մի ծերի հարցրեցին. - Ճի՞շտ է, որ աբբա Սերապիոնն այլևս չի ցանկանում քեզ հետ նույն խցում ապրել: - Ճիշտ է,- պատասխանեց նա,- և ես շատ ուրախ եմ դրա համար: Իսկ դուք կցանկանայի՞ք մի վանականի հետ ապրել, ով անդադար շատախոսում է ու տրտնջում: - Իհարկե, ո՛չ: - Ահա՛, աբբա Սերապիոնն էլ չցանկացավ:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Դրախտի թռչունը
Գեր տղամարդն իր նոր, թանկարժեք մեքենայով գալիս է ծեր վանականի մոտ և ասում. - Հա՛յր սուրբ, ցույց տուր ինձ դրախտը: Ասում են, թե այս աշխարհում էլ կարող ես դրախտը տեսնել և այն վայելել: Վանականը հայացքն ուղղում է նրա մեքենային, այնուհետև պատասխանում. - Այս անտառից հեռու մի վայր կա, գնանք և ցույց կտամ… Նստում են մեքենան ու կանգ առնում մի տափաստանում: Վանականը իջնում է և հիացմունքով ասում. - Ահա՛, չե՞ս տեսնում, դրախտում ենք… Գեր տղամարդը .....
Ինչ խնդրել...
Մի շատ գեր տղամարդ գալիս է անտառում բնակվող ծեր վանականի մոտ և ասում. - Հա՛յր սուրբ, չգիտեմ, թե Աստծուն ինչ խնդրել, որ արագ իրականություն դառնա, միգուցե նոր մեքենա՞, կամ նոր տո՞ւն... կամ էլ՝ մի շատ փոքր խնդրանք ունեմ...՝ մի լավ բազմոց և նոր հեռուստացույց...: Լսեցի, որ իմաստուն մարդ ես, գիտես, թե ինչպես աղոթել և ինչ խնդրել: Ինձ քո աշակերտը դարձրու և սովորեցրու այնպիսի բան խնդրել, որ Աստծուն հաճելի լինի, և Նա արագ իրականացնի: Ես լավ կվճարեմ քեզ դրա .....
Սխալը
Մի ծեր ասում էր. «Սովորաբար սխալվում է նա, ով ձգտում է երբեք ոչ մի սխալ չանել»:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Գիտուն մեխը
Մեխը հոգնեց տուփի մեջ անգործ պառկելուց և որոշեց, որ ինքնուրույն կարող է մի օգտակար գործ անել տանը: - Քանի որ ես գլխարկ ունեմ, նշանակում է, որ պետ եմ կամ գիտնական,- որոշեց նա ու սկսեց պատերն ու հատակը քերծել: Տանտերն էլ ստիպված էր մուրճով հասկացնել նրան, որ բանն ամենևին էլ գլխարկի մեջ չէ, այլ այդ գլխարկի տակ գոնե մի փոքր ուղեղ պիտի լինի…   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Պիմենի եղբայր Հոբը հանդիպեց մի հիվանդ մեծահարուստի, որը հոգին ավանդելու վրա էր և ասում էր. «Ողորմեա՛ ինձ, Տե՛ր»: Եվ եկավ սև զորքերի մի գունդ` սրերով, անողորմաբար հարվածեցին նրան և առան հոգին` ասելով. «Արեգակի մայր մտնելու ժամանա՞կ ես խնդրում օգնություն Տիրոջից»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Այսբերգը
Աշակերտը հարցնում է ծերունի վանահորը. - Հա՛յր սուրբ, մի բարի խնդրանք ունեմ Աստծուն, սակայն մշտապես խոչընդոտների եմ հանդիպում և խնդրանքս չի իրականանում: Հայր սուրբը պատասխանում է. - Մի՛ մոռացիր, Աստված ոչ թե պարզապես նայում է խնդրանքիդ, այլ թե սրտիդ խորքում խնդրանքդ ինչ դիտավորություն է խնամքով փորձում թաքցնել...: Ինչպես ցանկությամբ ու կրքով համակված նավապետն իր առագաստանավով սլանում է դեպի այսբերգը՝ կարծելով, թե այն մի փոքր սառույց է և .....
Պահքը
Մի ծերի ասացին. - Հարկ է, որ ավելի քիչ պահք պահես: - Բայց ես ինձ հրաշալի եմ զգում,- պատասխանեց ծերը,- այն պարագայում, որ արդեն ութսուն տարեկան եմ: - Այ, որ ավելի քիչ պահեիր, արդեն իննսուն կլինեիր…   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․