
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Զազրախոս մարդուն ասում էին.
- Վախեցի՛ր Աստծուց, մի՛ վիրավորիր Նրա Սուրբ Մորը: Դժբախտություն կբերես գլխիդ:
Իսկ նա՝ լսելու փոխարեն, արդարանում էր.
- Հենց այդ դժբախտությունների պատճառով էլ հայհոյում եմ:
Եվ ոչ մի կերպ չէր հասկանում, թե իր կյանքում որտեղից են այդ պատճառները հայտնվում, որոնցից հետո ստիպված է լինում կրկին ու կրկին զազրախոսել…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Ոմն եղբայր հայր Դանիելին հարցրեց և ասաց. «Հա՛յր, ինձ պատվիրա՛ն տուր, որ պահեմ»: Ծերը նրան ասաց. «Քո ձեռքը երբեք կնոջ հետ մի՛ մտցրու պնակի մեջ, նրա հետ մի՛ կեր, մի՛ տես և մի՛ խոսիր նրա հետ` լինի անգամ քո մայրը, և սրանով փոքրինչ կազատվես պոռնկության դևից»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Աշակերտները կծկվել էին, մի ոտքից մյուսն էին ցատկոտում՝ ծեր վանականին նայելով: Նա լուռ էր: Նրանք արդեն կապտել էին ցրտից, դողում էին ու վերջապես, երբ նրանց համբերությունը սահմանին հասավ՝ վանականն ասաց.
- Մրսում եք, որովհետև առանձին եք կանգնած: Իրար մոտ կանգնեք, որպեսզի ձեր ջերմությունը միմյանց փոխանցվի: Դրանում է կայանում քրիստոնեական սիրո էությունը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Մի հավատավոր մարդ անհավատ որդի ուներ: Հայրը շատ էր տառապում այդ պատճառով, սակայն չէր կարողանում որդու մեջ հոգևորն արթնացնել: Իր մոտալուտ մահը զգալով՝ կանչեց որդուն ու ասաց.
- Մի խնդրանք ունեմ, որ պիտի կատարես:
- Ի՞նչ խնդրանք, հայրի՛կ:
- Իմ մահվանից հետո քառասուն օր այս սենյակն արի ու նստիր տասնհինգ րոպե:
- Իսկ ի՞նչ անեմ այդ ընթացքում:
- Ոչինչ հարկավոր չէ անել: Ուղղակի նստիր: Բայց ամեն օր տասնհինգ րոպեից ոչ պակաս:
Որդին հորը հողին հանձնեց .....
Մի անգամ արևը և քամին վիճեցին, թե ո՞վ է ավելի ուժեղ, և քամին ասաց. «Ես կապացուցեմ, որ ավելի ուժեղ եմ: Տեսնո՞ւմ ես այն թիկնոցով ծերուկին: Գրազ կգամ, որ ես ավելի շուտ կստիպեմ նրան հանել թիկնոցը, քան դու»:
Այսպիսով՝ արևը մտավ ամպի ետևն, իսկ քամին սկսեց փչել այնքան, մինչև որ փոթորկի փոխվեց, բայց որքան ուժեղ էր փչում, այնքան ավելի պինդ էր ծերուկը փաթաթվում իր թիկնոցի մեջ:
Ի վերջո քամին հանդարտվեց, իսկ այնուհետև բոլորովին դադարեց: Այն ժամանակ .....
Մի մարդ մի լավ ընկեր ուներ պատանեկության տարիներին: Երբ նա հիշում էր իր ընկերոջ մասին, ապա նա միշտ իր կողքին էր հայտնվում և անհետանում էր, երբ մոռանում էր նրան: Բայց այդ մարդը միշտ զգում էր նրա հոգատարությունն ու օգնությունը:
Տարիներ անց այդ մարդն ամուսնացավ, զավակներ ունեցավ ու սկսեց ավելի ու ավելի հազվադեպ հիշել իր ընկերոջ մասին: Շուտով ընտանիքի հոգսերն ամբողջությամբ կլանեցին նրա ուժերը, սկսեց հաճախակի հիվանդանալ ու վերջիվերջո հիվանդանոցում .....
Մի մարդ շատ էր սիրում երգեցիկ թռչուններ: Նրա տանը բազմաթիվ վանդակներ կային, որտեղ իր սիրելիներին էր պահում ու շատ կապված էր նրանց: Կերակրում էր նրանց, մաքրում վանդակներն ու զմայլվում նրանց երգով: Սակայն, ժամանակի ընթացքում, թռչունների խնամքի հետ կապված բազմաթիվ հոգսեր առաջ եկան: Նա ընկերոջը պատմեց իր տրտմության մասին:
- Նրանց ազատ արձակիր,- խորհուրդ տվեց ընկերը,- և այդպիսով կազատվես բոլոր հոգսերից:
- Ես կարող եմ նրանց բաց թողնել,- պատասխանեց .....
Կար չկար երկաթի մի կտոր, որն սկսել էր ժանգոտվել: Ժանգն անխնայորեն կրծում էր նրան: Եվ երկաթն այնքան ցանկացավ ժանգից ազատվել, որ սկսեց Աստծուն խնդրել. «Աստված իմ, փրկիր ինձ այս ժանգից»: Իսկ երկաթի կողքին մի խարտոց էր ընկած: Լսեց, թե երկաթն ինչպես է խնդրում Աստծուն, որ իրեն ժանգից ազատի ու իր օգնությունն առաջարկեց:
- Դե ո՜չ, միայն թե ոչ դու,- բացականչեց երկաթը,- դու այնքան կոշտ ու կոպիտ ես: Աստված ինձ համար մի ինչ-որ փափուկ մածուկ կուղարկի .....
Երկու եղբայրներ միասին բնակվում էին մի լեռանը: Նրանցից մեկը սովորություն ուներ գողանալ մյուսի դրամները, հացը և արմավը, որոնք պահում էր իր սենյակում: Մյուս եղբայրը չգիտեր այդ մասին, սակայն զարմանում էր նրա հարստանալու վրա: Մի օր էլ վրա հասավ գողության պահին և սկսեց վիճել նրա հետ՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդ բանն անում և մարմնավոր ախտերի հետ գողանում ես նաև հոգևորը»: Եվ ոչինչ ետ չվերցրեց նրանից, այլ միայն խնդրեց չանե՛լ այլևս այդ:
«Սուրբ .....
Հնում մի մարդ էր ապրում: Նրա սրբությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ հրեշտակներն էին զարմանում ու երկնքից ցած էին իջնում տեսնելու, թե երկրի վրա ապրելով ինչպես՞ կարելի է այդքան նմանվել Աստծուն: Եվ մի անգամ Աստծուն ասացին.
- Տե՛ր Աստված, այս մարդուն հրաշագործության շնորհ պարգևիր:
- Ես համաձայն եմ,- պատասխանեց Աստված,- նրան հարցրեք, թե ինչ է ուզում:
Եվ հրեշտակները հարցրեցին սրբին:
- Ցանկանո՞ւմ ես ձեռքի մի հպումով բժշկել մարդկանց:
- Ոչ,- պատասխանեց .....
Երբ մի մարդ գանգատվեց ծեր միաբանին իր դժվարություններից, վանականը պատասխանեց.
- Մեր վանքում մի վանական կա, ով գիտի հասմիկ ծաղիկը ճիշտ խնամել: Նոյեմբերին կտրում է այն ու մի մութ տեղում պահում, փոխարենը՝ բույսը փթթում է հետագայում ու փարթամորեն ծաղկում: Այդպես էլ մարդու պարագայում է՝ պետք է նախ խավարի ու ցրտի մեջ լինի, իսկ հետո արդեն առատորեն կպտղաբերի:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Մի մարդ եկավ եպիսկոպոսի մոտ գանգատվելու, որ իրեն միայն խստասիրտ ու չար մարդիկ են շրջապատում և այդ պատճառով էլ իրեն շատ միայնակ է զգում այս աշխարհում:
Եպիսկոպոսը լսեց նրան ու ասաց.
- Իրականում շատ լավ մարդիկ կան քո շրջապատում: Ուղղակի մարդիկ հանքերի պես են, պետք է խորը փորես, որպեսզի նրանցում թաքնված գանձերը գտնես: Բայց դա ո՛չ բահով, ո՛չ լինգով չես կարող անել: Միակ զենքը, որ քեզ կօգնի, կոչվում է «սեր»:
Ռուսերենից թարգմանությունը՝ .....
Մի վանական եղբայր ասաց աբբա Պիմենին.
- Ինձ շատ են նեղում մտքերն ու ես տանջվում եմ դրանից:
Ծերունին նրան դուրս տարավ խցից ու ասաց.
- Զգեստիդ փեշերը տարածիր ու զսպիր քամիները:
Եղբայրը պատասխանեց.
- Չեմ կարող:
Այդժամ ծերունին պատասխանեց.
- Եթե չես կարող, ապա մտքերին էլ չես կարող արգելել, որ գան: Սակայն քո գործը դրանց հակառակվելն է:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Երիտասարդ կաղնին վրդովվեց.
- Ինչո՞ւ ինձ հանգիստ չես տալիս, ա՛յ քամի: Անդադար փչում ես ու փչում: Խոտերին միայն շոյում ես, գգվում, իսկ իմ ճյուղերից տե՛ս, թե քանիսն ես կոտրել արդեն:
- Անմի՜տ: Ախր դա հենց քո իսկ օգտի համար է,- ճռնչաց ծեր կաղնին:
- Իմ օգտի՞,- զարմացավ երիտասարդ կաղնին՝ կարծելով, թե ծերուկը խելքն արդեն թռցրել է:
Իսկ նա անվրդով կերպով շարունակեց.
- Էհ, երիտասարդությո՜ւն… Քամին քեզ մի կողմից մյուսն է օրորում և արմատներդ ավելի .....
Մի աբբա Նիտրիական անապատում էր ապրում: Մի անգամ, դևերը հրեշտակների կերպարանքով նրա մոտ եկան:
Կամենալով փորձել նրան՝ ասացին.
- Դեռ հիսուն տարի էլ պիտի ապրես: Ինչպե՞ս պիտի դիմանաս այս սարսափելի անապատում այդքան երկար ժամանակ:
Նա պատասխանեց.
- Տխրեցրիք ինձ՝ այդքան քիչ տարիներ նշանակելով, ես երկու հարյուր տարվա համբերության էի պատրաստվել:
Սա լսելով՝ դևերը չքացան:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....