.jpg)
Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:
Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):
Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):
Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):
Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:
Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծուն, ինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:
Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:
Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):
Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):
Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:
Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:
Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:
Ծառայողը օգնում է նախ իրեն
Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:
Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:
Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:
Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:
Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:
Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:
«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):
Կարինե Սուգիկյան







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սուրբգրային ոսկե օրենքը հորդորում է բոլորին՝ ասելով, որ ինչ ցանկանում ենք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք պետք է անեք նրանց (Մատթ. 7:12): Այսինքն՝ քրիստոնյան ոչ ոքի ոչ մի բանով պարտական չի մնում, բացի միմյանց սիրելու պարտավորությունից (Հռոմ. 13:8)՝ այն էլ առանց որևէ հատուցում ակնկալելու: Քրիստոս Իր հորդորով օգնում է Իր հետևորդներին կյանքի ճշմարիտ ուղենիշ ունենալ և առաջ ընթանալով՝ ձեռք բերել իրական սեր: Քրիստոնյայի համար խորթ է հետևյալ հարցումը՝ .....
Աստծու հետ հաղորդակցվելու և փրկության արժանանալու համար անհրաժեշտ է կենդանի՝ բարի գործերով արտահայտված հավատք ունենալ: Քրիստոսահիմն եկեղեցին ուսուցանում և օգնում է իր անդամներին ապրել՝ ճշմարիտ հավատի համաձայն, որ նրանք բոլորը կապված լինեն միմյանց սիրով և այդ սիրո միությամբ էլ միավորվեն եկեղեցու Գլխին՝ Քրիստոսին: Եկեղեցու անդամները, փրկության հասնելու համար, օգնում են միմյանց ՝ աստվածահաճո կյանք ապրելով, քանի որ մարդու համար լավագույն .....
Հանուն Աստծու փառքի գործող քրիստոնյան գործում է իր հոգու փրկության, ինչպես նաև այն հասարակության համար, որտեղ ապրում է և գործում: Աստծու և մերձավորի հանդեպ սիրառատ կյանքով է քրիստոնյան ճանաչվում որպես Քրիստոսի հետևորդ: «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհ. 13:35),- ասաց Տերն իր աշակերտներին։ «Ինչպես քերականություն, ճարտասանություն, փիլիսոփայություն, արվեստաբանություն ուսանող աշակերտներն .....
Իր մերձավորի բարօրության մասին մտածողը մտածում է նաև իր բարօրության մասին, քանի որ՝ ըստ երանելի Մակար Եգիպտացու. «Անհնար է փրկվել այլ կերպ, քան մերձավորի միջոցով»: Պողոս առաքյալն էլ հորդորում է. «Ոչ ոք թող չմտածի միայն իր մասին, այլ նաև իր ընկերոջ մասին» (Ա Կորնթ. 10:24), չէ՞ որ «Քրիստոսն էլ ինքն իր մասին չմտածեց» (Հռոմ. 15:3): Այնուհետև առաքյալը վկայում է և ասում, որ ինքը մնացել է երկու սրի արանքում. մի կողմից ցանկանում է դուրս գալ .....
Քրիստոնեական կյանքը միավորում է հավատքն ու գործերը, այն կյանք է Քրիստոսով։ Քրիստոնեական կյանքի հիմնական սկզբունքը աստվածային պատվիրանների իրագործումն է, պատվիրաններ, որ ամրագրված են Սուրբ Գրքում: Քրիստոսի հետևորդները, անկախ կյանքի պայմաններից, կոչված են ապրելու այդ սկզբունքով, քանի որ Տերը երկրային կյանքը շնորհել է հավիտենական կյանքին նախապատրաստվելու համար: Կյանքը կարճ է, և այն չի ավարտվում, իսկ նա, ով կյանքի կարճ ժամանակահատվածն ապրում .....
Եկեղեցին, ըստ Սուրբ Գրքի, Քրիստոսի Մարմինն է (Եփես. 1:22): Եկեղեցական կյանքին հաղորդ է նա, ով իրապես Քրիստոսի Մարմնի անդամն է և ով եկեղեցական արարողություններին մասնակից լինելուց զատ իր հնարավորություններով մասնակից է այն առաքելությանը, որին կոչված են եկեղեցուց ներս ձևավորված համայնքները: Այդ առաքելությունը սիրո ծառայությունն է, որով կենդանի ու գործուն է դառնում եկեղեցին, այդ սիրո ծառայություններով են Քրիստոսի Մարմնի անդամները, միմյանց .....
Մարդ լինելը և հատկապես՝ քրիստոնյա իրական պատիվ ու փառք է, որ կարող մարդ ունենալ իր կյանքում։ Աստծու որդեգիր լինելը հոգին լիացնում է իրական ուրախությամբ: Իսկ նյութին և աշխարհին ծառայելը մարդուն զրկում է իրական պատվից: Ճշմարիտ և հավիտենական փառքը ձեռք է բերվում խոնարհությամբ, հնազանդությամբ, հեզությամբ, առատաձեռնությամբ և մերձավորին անձնուրաց ծառայելով: Քրիստոնյայի համար խորթ է «ի՞նչ կասեն մարդիկ» մտածումը, քանի որ իր գործունեության .....
Քրիստոնյայի համար առաջնային խնդիր է իր հոգու փրկությունը։ Հայրաբանական գրականության մեջ կարդում ենք՝ փրկի՛ր քեզ և քո շուրջը հազարավորներ կփրկվեն: Իրապես, մարդը վերափոխվելով, անխուսափելիորեն փոխակերպում է իրեն շրջապատող աշխարհը, որի հետ նա շփվում է, իր հավատի կրակով սկսում է լուսավորել իր միջավայրը: Իսկ եթե այս ամենը տեղի չի ունենում, անհրաժեշտ է հիշել Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, .....
Արարիչ Աստծուն բնութագրող գլխավոր հատկանիշը սերն է: Սիրո առաքյալ Հովհաննեսն իր առաջին ընդհանրական նամակում կրկնակի անգամ ասել է՝ «Աստված սեր է» (Ա Հովհ․4:8;16): Ըստ սբ. Գրիգոր Աստվածաբանի՝ եթե որևէ մեկը քրիստոնյային հարցնի, թե ո՞ւմ է նա պաշտում, ապա կլսի հետևյալ պատասխանը՝ պաշտում եմ Աստծուն, Ով Սեր է: Արարիչ Աստված աշխարհն արարել է ոչ թե անհրաժեշտությունից, այլ սիրուց դրդված: Իր սիրուց ելնելով՝ Նա Իր արարածներին հնարավորություն է տվել .....
Քրիստոսի կողմից հիմնադրած կրոնը՝ քրիստոնեությունը, մարդուն պատմում է աշխարհի ծագման, կյանքի նպատակի, մահվան և մարդու հավիտենական ապագայի մասին: Քրիստոս իր պատգամներով լուծեց կյանքի հակասությունները, վերացրեց բազում կասկածներ ու տարակուսանքներ, լուսավորեց կյանքի մութ ուղիները, ուղղորդեց մարդուն պայքարելու չարի և մեղքի դեմ ու հաղթահարած ընթանալու դեպի Աստված: Քրիստոնեությունը մարդկությանը շնորհեց անգին հնարավորություններ՝ մեղքից .....
Մարդկային կյանքում անհնար է պատկերացնել մի բարի գործ, որը չի բխում սիրուց, և ընդհակառակը, չար արարք կամ միտք, որ չի բխում եսասիրությունից: Միայն սերն է, որ մտերմացնում, համախմբում և երջանկացնում է բոլորին՝ մարդկային բոլոր արարքներին ու հարաբերություններին հաղորդելով անկեղծություն, ջերմություն և կյանք։ Միայն սերն է, որ ստիպում է մարդուն «ուրախացողների հետ ուրախանալ, լացողների հետ լաց լինել» (Հռոմ. 12:15) և դրանով կրկնապատկել ուրախություններն .....
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր հետևորդներին բազում պատվիրաններ է տվել, որոնք եկեղեցու հայրերի բացատրությամբ ուղղորդում են մարդկանց մեկը մյուսին սիրելու: Խոսքը զգացմունքային սիրո մասին չէ, այլ այն սիրո, հանուն որի Քրիստոս մարմնացավ, ապրեց, քարոզեց, ձերբակալվեց, չարչարվեց, խաչվեց, հարություն առավ, համբարձվեց երկինք և այժմ էլ լուսավորում է նրանց, ովքեր գալիս են դեպի Իրեն: Այս ամենի մեջ է զոհաբերվող սերը, երբ կարիքի մեջ գտնող մերձավորի բարիքը .....
Փետրվարի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, այցելեց Երևանի N 1 տուն-ինտերնատ: Երիտասարդաց միության այցը մեծ ուրախություն էր պատճառել տուն-ինտերնատի բնակիչներին: Երիտասարդներն առիթ ունեցան զրուցելու ծերերի հետ, նրանց փոխանցելու քաղցրավենիք և փոքրիկ .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքային կյանքում ի թիվս երիտասարդաց և տիկնանց միությունների, արդեն մեկ տարի է, ինչ գործում է «Զորավոր արանց» միությունը: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ հիմնադրված միության գործունեության առաջին քայլերից մեկը եկեղեցու սոցիալական ծրագրերին աջակցելն է:
Հոկտեմբերի 21-ին «Զորավոր արանց» միության անդամները սոցիալական ծրագրի շրջանակում Տեր Գրիգորի .....