Աստվածապաշտական գրքեր
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում յուրաքանչյուր արարողությանը համապատասխան գործածվում է աստվածապաշտական որևէ գիրք. Սբ. Պատարագին՝ «Պատարագամատույց» կամ «Խորհրդատետր», ժամերգությանը՝ «Ժամագիրք», շարականների երգեցողության ժամանակ՝ «Շարակնոց», խորհուրդների և այլ արարողությունների ժամանակ՝ «Մաշտոց»: Աստվածապաշտական հետևյալ գրքերը՝ Սուրբ Ավետարան, «Ժամագիրք», «Շարակնոց», «Ճաշոց գիրք», «Պատարագամատույց» կամ «Խորհրդատետր», «Տաղարան», «Մաշտոց», «Տոնացույց», «Կանոնագիրք», «Յայսմաւուրք», դարերի ընթացքում թե՛ ընդհանրական, թե՛ Հայ եկեղեցու հայրերի կողմից կազմվել են, մշակվել և հարստացվել: Օրինակ՝ գրերի գյուտից հետո՝ հետագա դարերում, թարգմանիչները հայերենի վերածեցին աստվածապաշտական գրքեր, այդ թվում նաև պատարագամատույցներ: Եվ ժամանակի հետ պատարագամատույցները հարստացան ու ճոխացան:
Արարողությունների ժամանակ գործածվող որևէ աստվածապաշտական գիրք նպատակ ունի յուրաքանչյուր քրիստոնյա հավատացյալի է՛լ առավել մոտեցնելու Աստծուն և Նրա խոսքին. «Կենդանի է Աստծո խոսքը, ազդու և ավելի հատու, քան որևէ երկսայրի սուր. այն թափանցում է մարդու շնչի ու հոգու մեջ, մինչև ողնածուծը և քննում է մտածումներն ու սրտի խորհուրդները» (Եբրայեցիներ 4.12):
Սուրբ Ավետարան

Սուրբ Ավետարանը Աստվածաշնչից՝ Նոր Կտակարանից այն մասն է, որ բովանդակում է իր մեջ Քրիստոսի երկրային կյանքը, խոսքերը և հրաշքները: Սուրբ Ավետարանը իր մեջ պարունակում է չորս Ավետարաններ գրված չորս ավետարանիչների՝ Սբ. Մատթեոսի, Սբ. Մարկոսի, Սբ. Ղուկասի և Սբ. Հովհաննեսի կողմից: Ինչպես նրանցից յուրաքանչյուրն առանձին, այնպես էլ չորսը միասին կոչվում են Ավետարան: Ժողովուրդը հաճախ Ավետարան է անվանում նաև Նոր Կտակարանը, և նույնիսկ ամբողջ Սուրբ Գիրքը:
Ավետարաններ .....
Ճաշոց

«Ճաշոց» գիրքը Հին և Նոր Կտակարանների ժողովածու է, դասավորված ամեն օրվա կարգով, որ կարդացվում է եկեղեցու աստվածպաշտության ժամանակ: Գրքում ընդգրկված են սուրբ հայրերի հեղինակած հոգեբուխ աղոթքներ (Եղիշե՝ աղոթք «Այլակերպության», Ներսես Շնորհալի՝ աղոթք «Խաղողօրհնեքի», Ներսես Լամբրոնացի՝ աղոթք կամ ճառ «Հոգեգալուստի»), քարոզներ, ներբողներ (Զաքարիա Ա Ձագեցի՝ ներբող խաչի «Խաչվերաց»), տաղեր ու գանձեր (Ջրօրհնեքի կարգում), .....
Շարակնոց

Շարակնոցը շարականների ժողովածու է, բովանդակում է եկեղեցում աստվածապաշտության ժամանակ երգվող հոգևոր երգերը: Շարականները ստեղծվել են եկեղեցական տարբեր տոների առթիվ, Տերունական օրերին, սրբերի հիշատակին, պահքի օրերին երգելու համար: Շարական՝ շար-ական, այսինքն՝ թանկագին քարերի շարան, հոգևոր երգերի շարան: 12-րդ դարից հոգևոր երգերը կոչվեցին շարական, իսկ հավաքածուն՝ Շարակնոց, շարականագիրք: Հայ եկեղեցու հոգևոր երգերի հիմնական աղբյուրը հանդիսանում .....
Խորհրդատետր-Պատարագամատույց

Խորհրդատետր-Պատարագամատույցը Սբ. Պատարագի արարողության գիրքն է: Այն Հայ եկեղեցու աստվածպաշտական ծիսական գրքերից է, որը պարունակում է Սբ. Պատարագի խորհուրդը, մատուցման կարգը, արարողության ժամանակ երգվող երգերն ու բարձրաձայն և ծածուկ արտասանվող աղոթքները, որ գործածում է պատարագիչ քահանան:
Սբ. Պատարագի արարողության կարգը առաջին երեք դարերում ընդհանուր էր բոլոր քրիստոնեական եկեղեցիներում: Մեր եկեղեցում սկզբնապես գործածվել է Սուրբ Հակոբոս .....
Տոնացույց

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում տարվա ընթացքում նշվող բոլոր տոների և հիշատակի օրերի ստույգ ժամանակը տեղեկանում ենք Տոնացույցի միջոցով: Այն Հայ եկեղեցու արարողական ժողովածուներից է:
Տոնացույցում ընդգրկված է տարվա ընթացքում եկեղեցու տոների կատարման կարգը. տոներին կատարվող սաղմոսները, շարականները, երգերը, աղոթքները, ընթերցվող Ավետարանները, ինչպես նաև այլ ընթերցվածքներ և առհասարակ ամեն տեսակ հանդիսակատարություններ, և թե ինչպես պետք .....
Ժամագիրք

Ժամագիրքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ամենահին և ամենաշատ գործածվող ծիսամատյաններից է: Այն իր մեջ պարունակում է ժամերգությունների կատարման կարգը, ժամերգության տեքստերը՝ մաղթանքներ, քարոզներ, աղոթքներ, ընթերցվածքներ Հին ու Նոր Կտակարաններից, սաղմոսներ, երգեր և շարականներ:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ժամերգությունները, որոնք ընդհանրական աղոթքներ են, թվով ինն են՝ Գիշերային, Առավոտյան, Արևագալի, Ճաշու երրորդ ժամի, Ճաշու վեցերորդ .....
Հայսմավուրք

Հայսմավուրք ժողովածուն Հայ եկեղեցու ծիսական գրքերից է: «Յասմաւուրք» անվանումը ծագել է «Յայսմ աւուր» գրաբարյան բառակապակցությունից, որ նշանակում է այս օրը: Ծիսամատյանի այս անվանումը կիրառվում է 13-րդ դարից: Այս գիրքը պարունակում է տարվա յուրաքանչյուր օրը նահատակված կամ ննջած սրբերի համառոտ վկայաբանություններն ու վարքերը (կյանքերը), ինչպես նաև տերունական տոների մասին հոդվածներ, տոնախոսություններ և նախատեսված է եկեղեցում, ժամերգություններից .....
Կանոնագիրք

Կանոնագիրքը այն գիրքն է, որի մեջ ընդգրկված են առաքելական կանոնները, երեք տիեզերական ժողովների՝ Նիկիայի, Կ. Պոլսի և Եփեսոսի ժողովների կանոնները և բացի դրանցից՝ Հայաստանյայց եկեղեցական-ազգային ժողովների կանոնները եկեղեցու կառավարության և բարեկարգության համար, որոնցով կառավարվում է եկեղեցին: Բաղկացած է հոգևոր-եկեղեցական, ծիսադավանական, բարոյախրատական, գաղափարաքաղաքական և տնտեսական-քաղաքացիական խնդիրներ ընդգրկող կանոն հոդվածներից, .....
Տաղարան-Գանձարան

Տաղարանը եկեղեցական գիրք է, որ բովանդակում է տաղեր, Սուրբ Պատարագի երգեր, մեղեդիներ, ստեղիներ, գանձեր, քարոզներ: Հայ եկեղեցու Տաղարանի հեղինակը Գրիգոր Խլաթեցի վարդապետն է (Ծերենց), ով համախմբել է տաղերը և գանձերը:
Հոգևոր բովանդակությամբ հնագույն տաղերը ստեղծվել են 10-րդ դարում Գանձարան ժողովածուի կազմավորման պահանջով: Դրանք օրհնություն են, գովեստ, ողբ, աղաչանք, խրատ, որոնք զարդարում էին ազգային եկեղեցական տոների հանդիսությունները:
Տաղասացների .....
Մաշտոց

Մաշտոցը Հայ եկեղեցու արարողությունները բովանդակող ծիսական ժողովածու է: Այն կոչվում է նաև Ծիսարան:
Մաշտոցում ընդգրկված են Հայ եկեղեցու խորհուրդների և ծեսերի կարգը, օրհնություններ, աղոթքներ, երգեր և աստվածաշնչյան ընթերցվածներ:
Մաշտոցի կազմավորմանն ու հարստացմանը մասնակցել են Գրիգոր Ա Լուսավորիչը, Սահակ Ա Պարթևը, Հովհաննես Ա Մանդակունին, Մաշտոց Ա Եղիվարդեցին, Գրիգոր Բ Վկայասերը, Ներսես Շնորհալին, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ: Այս գրքի .....
332320366408334340342346382387