1 Հոկտեմբեր, Գշ
07/02/2022
Երևի թե չկա եկեղեցու գիտակից հավատացյալ, որը չգիտի՝ աշխարհը, որում ապրում ենք, ունի վերջ։ Չկա մի հավատացյալ, որը երբևէ կարդացած չլինի սուրբ Հովհաննես առաքյալ-ավետարանչի Հայտնությունը և պատկերացում չունենա այն իրադարձությունների մասին, որոնք հայտնում են մարդկության երկրային պատմության ավարտի և մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ ու փառավոր Գալստյան մասին։ Սակայն եկեղեցական համայնքի մի որոշակի մաս կա, որը ոչ թե ուղղակի հիշում է, որ հայտնությունն
05/02/2022
- Այստեղ՝ անկյալ աշխարհում, ինչպես արդեն ասացի, կա սատանա, դժոխք, մահ,- նկատեց հայրը։- Այդ ամենն այստեղ կա, իրականում կա։ Դա այլ ասպարեզ է, չարիք է, խավար և այն, ինչ պատկանում է խավարին։ Մարդը, որ Քրիստոսինն է, պետք է սիրի Նրան, և երբ նա սիրի Քրիստոսին, կազատվի սատանայից, դժոխքից ու մահից։ Կհարցնես ինձ՝ իսկ դու հասե՞լ ես դրան։ Ոչ, դեռ չեմ հասել, ես խնդրում եմ դա, ուզում եմ։ Ե՛վ երբ մենակ եմ լինում, և՛ ընդհանրապես ամենուր ձգտում եմ այդպես ապրել։
04/02/2022
Փետրվարի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակում, այցելեց Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքի, որ բնակվում է Դավթաշեն 4 փ․, տ․ 8 հասցեում: Ծայրահեղ կարիքի մեջ հայտնված ընտանիքը բաղկացած է երեք հոգուց. հաշմանդամություն ունեցող Օֆելյա Մարտիրոսյանը միայնակ է խնամում իր երկու անչափահաս թոռնիկներին: Երեխաների ծնողները լքել են ընտանիքը՝ ողջ հոգսը թողնելով
02/02/2022
Քրիստոնյայի համար երկրային կյանքը նախադուռն է հավիտենության, այն դեպի Երկնային Արքայություն տանող նեղ ուղի է, որը ոչ այլ ինչ է, քան սիրո և զոհողության ուղի: Այդ ուղով ընթացող քրիստոնյան ջանում է աճել սիրո մեջ՝ նմանվելով Աստծուն՝ որպես Նրա սիրելի զավակ: Զոհաբերվող սիրո մեծագույն օրինակը հանդիսացավ Քրիստոս. Նա սիրեց մեզ և մեզ փրկելու համար Ինքն Իրեն ընծայեց Աստծուն՝ որպես անուշահոտ ընծա և զոհ (Եփես. 5:2): Աստծուց հեռու կյանքը պատուհասել է մարդկանց
01/02/2022
Փարիսեցիներն ու դպիրները շարունակ որոգայթ էին լարում Հիսուսի շուրջը, խարդախորեն ցանկանում էին Նրան հանցանքի մեջ բռնել: Իրենք իրենց խստակրոն օրինապահ ու արդար ձևացնելով, եկան Հիսուսի մոտ և ցանկանում էին իմանալ Նրա կարծիքը կայսրին տրվող հարկերի մասին: Բացահայտ որոգայթ էր պատրաստվում: Եթե Հիսուս ասեր, որ հարկ է տուրք տալ, նշանակում է Նա թշնամի է Իսրայելին, եթե ոչ՝ Նրան կարելի է տանել Պիղատոսի առջև՝ որպես Հռոմի դեմ հրահրիչներից
31/01/2022
Արդյո՞ք կա մեկը, որ աշխարհիս երեսին գոնե մի փոքր ապրելով, չգիտի, թե ինչ է նշանակում հայտնվել փակուղում։ Այդ ո՞ւմ է, որ իրադրությունը, մարդիկ, առողջական վիճակը կամ երկրում ու աշխարհում կատարվող գործընթացները, իսկ ամենակարևորը՝ սեփական սխալները ոչ մի անգամ չեն հանգեցրել փակուղու։ Միգուցե և կան այդպիսիք, իհարկե, սակայն մեր մեծամասնությունը, վստահ եմ, մեկ անգամ չէ, որ հայտնվել է նման հանգամանքներում։ Եվ փորձից ելնելով, կարող եմ ասել, որ դա միշտ
29/01/2022
Քրիստոնեությունը, հուդայիզմը և մուսուլմանությունը իրենց սրբությունների շարքում մեկ ընդհանուր սրբություն ունեն, որն է նախնիների գերեզմանները: Նույն բանը չենք կարող ասել բուդդիզմի մասին, որովհետև այդ կրոնի հետևորդները վառում են մեռածների մարմինները և մնացորդը ցանում օդի մեջ կամ կերակրում թռչուններին: Երբ մեկը վիրավորական խոսք է ասում Մուհամեդի մասին, մուսուլմաններն ահավոր զայրանում են, որովհետև դա սրբապղծություն է նրանց համար, քանի
28/01/2022
Քրիստոս նոր Կյանք է։ Քրիստոս ամեն ինչ է։ Նա ուրախություն է, Նա կյանք է, Նա լույս է, ճշմարիտ լույս, որն այնպես է անում, որ մարդ ուրախանում է, ձգտում է վեր, տեսնում է ամեն ինչ, տեսնում է բոլորին, ցավում է բոլորի համար, ուզում է, որպեսզի բոլորն Իր հետ միասին լինեն, և բոլորը՝ Քրիստոսի կողքին։ Երբ մենք որևէ իր կամ գանձ ենք գտնում, չենք ցանկանում դրա մասին որևէ տեղ խոսել։ Սակայն երբ քրիստոնյան գտնում է Քրիստոսին, երբ ճանաչում է Նրան, երբ Քրիստոս նրա