15/12/2020
Բազում են մեզ ուսուցանվող վարդապետության օրինակները, որոնք Դավթի քահանայական սաղմոսների միջոցով ցույց են տալիս, որ ինքը՝ Դավիթը, զորացած էր Սուրբ Հոգով: Մարգարեն, իր կրքերի մասին մեզ պատմելով և իր առաքինասեր կյանքից օրինակներ բերելով, այդ առակավոր խոսքերի միջոցով մեզ հայտնապես ուսուցանում է համբերություն ունենալ, երբ, օրինակ, ասում է. «Տե՜ր, որքա՜ն շատացան ինձ նեղողները» (Սղմ. Գ 2): Երբեմն էլ սաղմոսերգուն Աստծու բարերարության հետ
14/12/2020
«Առանց հավատի անհնար է Աստծու բարեհաճությունը շահել»,- գրել է Ս. Պողոս առաքյալը (Եբր.11:6): Առաքյալի խոսքով՝ հավատալ՝ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդեպ հույս ունենք, և համոզված լինել այն բաներին, որոնք չեն երևում (Եբր. 11:1): Բոլոր ժամանակներում աստվածահաճո կյանքով ապրող անձինք ամուր հավատ են ունեցել, ինչի շնորհիվ հաղթահարել են բազմաթիվ հոգսեր, դժվարություններ և փորձություններ: Նրանք, Տիրոջ խոսքի համաձայն, ինչ որ հավատով
12/12/2020
Ազատում մեղքերից Շատ մարդիկ այսօր տանջվում, դատապարտվում են իրենց խղճի կողմից երբեմն գործած մեղքերի և հանցանքների համար: Դավիթ թագավորի օրինակը կարող է նրանց ուղղություն ցույց տալ: Դավիթն իր ամբողջ կյանքն ապրել է սրբությամբ և եղել Աստծո արդար: Նա համարվում է նաև Քրիստոսի նախօրինակը` իբրև հաղթող և բարի հովիվ: Քրիստոս ըստ մարմնի սերում է Դավթի սերնդից (Մատթ. 1.1): Սակայն մի ծանր մեղք Դավիթ թագավորին կարող էր զրկել այդ արդարությունից, եթե չլիներ
10/12/2020
Պատկերագրության մեջ «Զաքարիայի ավետումը» սյուժետային նկարի հանդիպում ենք Էջմիածնի ավետարանի (ձեռ. №229) ձեռագրի վերջում (թերթ 228ա): Զաքարիայի ավետումը ներկայացված է տաճարում, որի սյուներն ու ոսկյա կամարը զարդարված են թանկարժեք քարերով: Զաքարիայի հագին քահանայապետերին հատուկ շքեղ զգեստ է, ինչպես նկարագրված է Աստվածաշնչում (Ելք 28:4-39)՝ խույրը, վակասը, որ միացած է երիզներով «ի վերայ երկոցունց կողմանց», բոժոժներով եզերված պատմուճանը՝
08/12/2020
Սիրելի զավակներ մեր ի հայրենիս և ի սփյուռս, Պատերազմի արհավիրքից հետո ցավի, մտահոգության և տագնապի ծանր օրեր ենք ապրում։ Հազարավոր մեր հերոս զավակների նահատակությունը, պատմական Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, պատերազմի աղետալի հետևանքները և արտաքին վտանգի առավել մեծ սպառնալիքը ալեկոծել են մեր հոգիները, խաթարել համերաշխությունը և ազգային միասնականությունը հայրենիքում ու սփյուռքում։ Ստեղծված ծանր իրադրությունը և ներքաղաքական
07/12/2020
Մեղուները մի այսպիսի օրենք ունեն, որ նրանցից ոչ ոք չի կարող փեթակից դուրս գալ, մինչև որ նրանց թռիչքի «թագավորը» չառաջնորդի իրենց: Իսկ ես, ահավասիկ, այժմ տեսնում եմ, որ Տիրոջ ժողովուրդը քաղաքից դուրս է ելել երկնային ծաղիկ վկային փնտրելու համար, որպեսզի վերջինս առաջնորդի իրեն: Ո՞վ էր, ուրեմն, այդ վկան, որ շատերի մեջ այս նախանձախնդրությունը շարժեց, ո՞վ էր, որ ձմեռային տխրությունը գարնանային հրճվանքի փոխակերպեց: Արդ, այժմ ժողովրդի ողջ
04/12/2020
«Մարդկանցից ո՞վ կարող է ճանաչել մարդու խորհուրդները, եթե ոչ նույն ինքը՝ մարդու հոգին, որ նրա մեջ է» (Ա Կորնթ. 2:11): Ըստ Տիրոջ խոսքի՝ մարդուն հատուկ է հոգու այնպիսի խորություն, որի մեջ դիմացինը չի կարող խորամուխ լինել, ուստի որևէ անձի մասին կարծիքը կարող է մակերեսային լինել: Այսինքն՝ հնարավոր է մարդուն տարբեր տեսանկյուններից բնութագրել, բայց խորությամբ նրան ճանաչելու հնարավորությունը տրված է միայն իրեն, եթե, իհարկե, մարդը ցանկանում է
03/12/2020
Նմանություն Կայենին Մեզ համար խրատական է Կայենի և Աբելի պատմությունը: Աստված ընդունեց Աբելի ընծան, որովհետև նա իր ունեցած ամենալավն էր ընծայել, մինչդեռ Կայենը տվել էր խոտանը, այն, ինչն իրեն քիչ էր պետք (Ծննդ. 4.3-7): Ցավոք, մենք հաճախ այսպես ենք Աստծուն ընծայում մեր սրտերը կամ էլ ժամանակը: Մեր ողջ ժամանակը տրամադրում ենք մեր մարմի խնդիրները լուծելուն կամ մարմնի հանգիստը կազմակերպելուն և Աստծուն հիշում ենք կամ եկեղեցի ենք այցելում այն ժամանակ,