16/06/2020
Հունիսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Ժողովի օրակարգում ընդգրկված էին համավարակի կանխարգելմանն ուղղված քայլերին, հոգևոր կրթական հաստատություններին, Մայր տաճարի հիմնանորոգության ընթացքին և ազգային-եկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Համավարակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և թեմերի կողմից
16/06/2020
Այս պատվիրանով (Ելք 20:15) Տերն արգելում է յուրացնել ուրիշի արդար սեփականությունը համարվող նյութական ու բարոյական բարիքները: Մարդը կարող է սեփականություն ձեռք բերել զանազան՝ արդար և անարդար եղանակներով: Վերջինի մասին է ութերորդ պատվիրանը, որն արգելում է ամեն տեսակի անօրինությամբ ձեռք բերված ունեցվածքը: Գողը հակառակ է Աստծուն և թշնամի՝ մարդկանց: Աստծուն հակառակ է, որովհետև Տեր Աստված ասաց Ադամին. «Քո երեսի քրտինքով ուտես հացդ» (Ծնն.3:19):
15/06/2020
Գերաշնորհ Սրբազան Հա´յր, Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, ողջ աշխատակազմի և հավատացյալ հայորդիների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնության եպիսկոպոսական ձեռնադրության տարեդարձը: Ձերդ Սրբազնության բարեխնամ առաջնորդությամբ թեմական կառույցները և հավատացյալ ժողովուրդն առաջնորդվում են հոգևոր ու ազգային կյանքի վերարժևորման մշտանորոգ տեսլականով: Աղոթում ենք, որ Աստված պարգևի քաջառողջություն և անսպառ եռանդ՝ եպիսկոպոսական
15/06/2020
Ելքի սաղմոսներն ավարտվեցին, հետևաբար օրհնությամբ, գոհությամբ և խոստովանությամբ են ավարտում՝ ասելով. 1. Օրհնեցէ՛ք զանուն Տեառն, օրհնեցէ՛ք, ծատայք Տեառն, զՏէր. ո՛ կայք ի տուն Տեառն, ի գաւիթս Աստուծոյ մերոյ: Օրհնեցե՛ք Տիրոջ անունը, օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրո՛ջ ծառաներ, որ գտնվում եք Տիրոջ տանը, մեր Աստծու տան գավիթներում: Որովհետև փառք տվեց իր անվանը՝ դարձյալ ստեղծելով մեզ, և նրա անունը բոլոր ծառաների և բոլոր արարածների վրա է, քանզի ծառաները
12/06/2020
Ապագայի անորոշության մեջ կարևոր է, որ յուրաքանչյուր ոք հավատարիմ մնա աստվածատուր իր կոչմանը, սիրո և մարդասիրության ուղին ընտրելով, բարին գործի, սիրտը մաքուր պահի՝ իր հոգսերը վստահելով Երկնավոր Հորը: Յուրաքանչյուր անձ Երկնավոր Հոր հանդեպ սիրո միջոցով իր որդիական մաքուր ու անարատ զգացմունքն է արտահայտում: Այդ սիրո միջոցով աստվածային ընտանիքի անդամները միմյանց հանդեպ իրենց իրական առաքելությունն են վերագտնում: Մեծ ընտանիքի անդամներից
11/06/2020
Հայոց դարձի պատմությանը նվիրված տեսարանների ենք հանդիպում պատկերաքանդակներում: Հետաքրքիր օրինակներից է Հառիճի հուշակոթողը (Հայաստանի Պատմության Պետական Թանգարան), որի երրորդ նիստին միմյանց տակ երկու առանձին ուղղանկյուններում պատկերված են Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ թագավորը: Խարաբավանքի կոթողի (Հայաստանի Պատմության Պետական Թանգարան) նիստերից մեկի վրա խոզագլուխ Տրդատ թագավորի պատկերաքանդակն է: Խոզակերպ ֆիգուրը պատկերված է դիմահայաց,
10/06/2020
Յուրաքանչյուր ոք ձգտում է երջանկության, և աստվածապարգև երջանկությունը շնորհված է բոլորին: Այն կարող են վայելել նրանք, ովքեր հետամուտ են Աստծո կամքի իրագործմանը: Շատ հաճախ մարդն իր ուժն ու էներգիան վատնում է այնպիսի բաների վրա, որ այսօր կան, իսկ վաղը կարող է չլինեն, ինչի արդյունքում մարդն սկսում է արագընթաց կյանքն իր մութ կողմերով ընդունել որպես իրական կյանք՝ հեռանալով իրական կյանքի աղբյուրից՝ Աստծուց: Յուրաքանչյուրի մեջ բարին առավել
09/06/2020
Աստված մարդուն արարել է Իր պատկերի ու նմանության համաձայն, այսինքն՝ սուրբ և անբիծ: Ուստի յուրաքանչյուրի պարտքն է իր մարմինն անարատ պահել, քանի որ այն Սուրբ Հոգու տաճար է: Տասը պատվիրաններից «Մի՛ շնացիր»-ը (Ելք 20:14), արգելում է անառակ ցանկություններն ու անպատկառ խոսքերը, քանի որ պիղծ խորհուրդներով, անպարկեշտ վարք ու բարքով, մանավանդ շնությամբ ու անառակությամբ կորցնում ենք ոչ միայն մարմնի, այլ նաև հոգու սրբությունը, քանի որ այս ախտն արատավորում