16/03/2020
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մտահոգությամբ և աղոթքով ենք հետևում կորոնավիրուսի համավարակի շուրջ աշխարհում տեղ գտնող զարգացումներին: Այս դժվարին ժամանակներում, երբ մարդկությունը փոթորկված է համավարակի վտանգով, որից անմասն չէ Հայաստան աշխարհը, և խռովահույզ է նաև մեր կյանքը, հայրաբար հորդորում ենք մեր հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին՝ առավելագույն զգուշություն ցուցաբերել և խուսափել հանրային շփումներից և կուտակումներից։ Կոչ
16/03/2020
Աստիճանների օրհներգություններ Այս սաղմոսով հայտնում է անսասան հույսի մասին, որ պետք է անսասանություն ունենանք Տիրոջ հանդեպ՝ ասելով. 1. Ո յուսոյ ի Տէր, որպէս լեառն Սիովն, մի սասանեսցի յաւիտեան՝ որ բնակեալն է յԵրուսաղէմ: Ով ապավինում է Տիրոջը, նման է Սիոն լեռանը, Երուսաղեմում բնակվողը հավիտյան չի սասանվի: Որևէ ուրիշ լեռան չի նմանեցնում Տիրոջն ապավինածին, այլ՝ Սիոնին, որ բազմաթիվ չարչարանքներ, ավերածություն և այլ բաներ կրեց, սակայն
14/03/2020
- Հա՛յր, երբ իմ խցում աղոթում եմ, անհանգստանում եմ, որ հանկարծ քույրերից մեկը դուռը չբացի, և դա ինձ շեղում է: - Եթե ես աղոթում եմ, և որևէ մեկը դուռը բացում է, ապա ավելի լավ է կացնով գլխիս խփի, քան ինձ տեսնի աղոթելիս: Ասես թռիչքի ժամանակ թևերդ կոտրեն: Դուք դեռևս հոգևոր վիճակներ չեք վերապրել աղոթքի ժամանակ, որպեսզի հասկանաք, թե ինչ է նշանակում մարդուն անհանգստացնել, երբ նա աղոթում է: Չեք զգացել Աստծու հետ այդ հաղորդակցությունը, երբ մարդն ասես վերանում
13/03/2020
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Եկեղեցու գլուխն է, իսկ Նրա հետևորդները Նրա մարմնի՝ Եկեղեցու անդամները, Քրիստոսի ընտանիքի անդամները: Քրիստոսահիմն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ձգտում է կենդանի հավատ ունենալ, հավատ, որից անպակաս է սերը և որը մարդուն փրկություն է պարգևելու: Ըստ հայրաբանության՝ հավատը արմատն է, գործերը՝ ծառը, իսկ փրկությունը՝ պտուղները: Փրկության համար բավարար չէ միայն հավատը, մարդուն փրկում է միայն կենդանի և գործուն հավատը,
12/03/2020
«Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը և առաջին պատվիրանը: Եվ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը: Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքը և մարգարեները» (Մատթ. ԻԲ 37-40): Հիսուս Իր այս երկու՝ մեկմեկու լծորդված պատվիրաններով ցույց է տալիս, որ մարդու անհատական, ընկերային և ընտանեկան կյանքում խիստ կարևորություն ունեն հավատն ու բարոյականությունը, առանց որոնց
11/03/2020
Քրիստոսի հետևյալ խոսքերը, թե՝ «Առանց Ինձ դուք ոչինչ անել չեք կարող» (Հովհ. 15:5) ուղղված է մարդուն՝ նրա ողջ կյանքի համար: Աստված մարդկանցից յուրաքանչյուրին անգին մի գանձարան՝ կյանք է պարգևել, որը հանդիսանում է սկիզբը հավիտենական կյանքի: Աշխարհ գալով՝ մարդը հնարավորություն ունի ճանաչելու աստվածային մեծագույն պարգևը՝ հավիտենական կյանքը: Աստված մարդուն կյանք պարգևելով՝ նրան անսահման վեր բարձրացրեց կենդանական աշխարհից: Մարդը արարչագործության
10/03/2020
17. Եղիայ մա՛րդ էր իբրև զմեզ չարչարելի՛. և յաղօթս եկաց, և ո՛չ տեղեաց յերկիր զերիս ամս և զվեց ամիս: 18. Եւ դարձեալ եկաց յաղօթս՝ և ետո՛ւն երկինք զանձրև՝ և բուսայց երկիր զպտուղ իւր: Եղիան մարդ էր մեզ նման՝ կրքերի ենթակա. նա աղոթեց, ու երկրի վրա երեք տարի ու վեց ամիս անձրև չտեղաց: Ապա դարձյալ աղոթեց, և երկինքը անձրև տվեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը: Երբ ասաց, թե արդարների աղոթքները շատ ազդեցիկ են օգնելու համար, և օրինակ չբերեց, թե որքան ազդեցիկ
09/03/2020
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի համաձայն՝ այս տարի մարտի 8-ին Մեծ պահքի հոգենորոգ շրջանի երրորդ կիրակին էր՝ «Անառակի կիրակին»: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագի մասնակիցները, ունկնդրելով Տեր Վահան քահանա Առաքելյանի քարոզը, հաղորդ դարձան այն կարևոր խորհրդին, որն ազդարարում էր մարդկության նկատմամբ Աստծո սերն ու գթասրտությունը և մարդկության փրկության Աստծո ծրագիրը: Այնուհետև, Ս. Պատարագի ավարտին, Զորավոր Ս. Աստվածածին