3 Հոկտեմբեր, Եշ
07/04/2019
Քառասնորդական պահքի վեցերորդ կիրակին նվիրված է Հիսուս Քրիստոսի գալստյանը: Այս կիրակիի ընթացքում եկեղեցին վերհիշում է նախ Փրկչի առաջին գալուստը, ապա անդրադառնում երկրորդ գալստյան խորհրդին: Այսօր հիշատակությունն է մեծագույն գալուստը Ամենամեծի, քանի որ այդ գալստյամբ Նա «փրկեաց զմեզ ի մահուանէ, փրկեաց զհոգիս ի տանջանաց դժոխոց» (Գրիգոր Տաթևացի): Քրիստոս Իր երկրորդ գալուստը անվանել է «վերջին օրը» (Հովհաննես 6:39), «դատաստանի
05/04/2019
Լուսավոր հավատքն չի կարող արտահայտվել այլ կերպ, քան կյանքով ու գործով: Լուսավոր ու գործուն հավատք ունեցողը գործում է ի փառս Աստծո և հօգուտ մերձավորի՝ դառնալով այն լույսը, որի մասին Տերն ասաց. «Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5:16): Լուսավոր հավատք ունեցողը մեծ պատասխանատվությամբ է մոտենում այն առաքելությանը, որին կոչվել է ի վերուստ: Զորավոր Ս. Աստվածածին
04/04/2019
Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան կիրակի` մեզ հիշեցնելով Քրիստոսի գալուստը աշխարհ: Քրիստոս եկավ և մարդկությանը բարձրացրեց հոգևոր-բարոյական ավելի բարձր հարթակի: Նախքան դա մարդկությունն ավելի շատ գնում էր կրքերի հետևից: Եվ Քրիստոս Իր ուսուցմամբ ոչ միայն ցույց տվեց ճիշտ ճանապարհը, այլև մարդկությանը շնորհներ տվեց` Իր ավանդած պատվիրանները կատարելու համար: Քրիստոսի գալստյան մասին մարգարեությունները եղել են Մովսես մարգարեից
04/04/2019
Երկրորդ գալստյան պատկերներում Քրիստոս Իր ամենազոր առաքելությամբ հայտնվում է մարդկանց: Երբ անցել են երկրային փորձություններն ու չարչարանքները՝ մատնություն, անարգանք, խաչելություն, թաղում ու հարություն, Նա Իր համբարձումից հետո Հոր կամքով հայտնվում է որպես մահվան դեմ հաղթանակած Փրկիչ: «Երկրորդ գալստյան» թեմայի հետ կապված մեջ են բերվում Աստծո արքայության վայելմանը արժանի արդար մարդկանց ուղղված Քրիստոսի խոսքերը՝ «Եկե՛ք, Իմ Հո՛ր
03/04/2019
Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի՝ Մեծ պահքն արդեն կիսվել է, և քրիստոնյան շարունակում է ապաշխարության ճանապարհի մյուս կեսն անցել՝ ընթանալով դեպի Սուրբ Հարություն: Պահեցողության այս ճանապարհին Տիրոջով զորանալու մեծ փափագն էր, որ ապրիլի 3-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի աղոթքի ուղին հարթեց դեպի Արտաշատի տարածարաշրջանի Մրգավան գյուղի Ս. Հակոբ եկեղեցի: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք.
03/04/2019
Ապրիլի 3-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Նալբանդյան Կարինեին (41տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Կարինեն միայնակ է խնամում իր չորսամյա որդուն՝ Արսենին (4տ.), ով Դաունի համախտանիշ ունի: Երեխայի ծնունդից հետո ամուսինը լքել է ընտանիքը, և Կարինեն իր որդու հետ տեղափոխվել է իր մայրիկի
03/04/2019
Հիսուսի հրաշափառ ծննդյան ավետման մասին պատմվում է Ղուկասի ավետարանում, որը ավետմանը նվիրված միջնադարյան մանրանկարների գլխավոր սկզբնաղբյուրն է: Ավետման տեսարանը ներկայացնում է Հիսուսի մարդեղության՝ երկրային առաքելության սկզբնավորումը: Մանրանկարիչների համար սկզբնաղբյուր են ծառայել նաև պարականոն երկերը, որոնք են՝ Հակոբ Տեառնեղբոր ավետարանը, Հիսուսի մանկության ավետարանը և այլն: Ղուկաս ավետարանիչն ասում է, որ հրեշտակի խոսքերից
02/04/2019
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը կոչվում է նաև արմատ հավատո: Լուսավորիչ է ասվում նրա համար, որ մարդկանց հեթանոսության խավարից բերեց ճշմարիտ լույսի: Նաև Գրիգոր Լուսավորչի գերեզմանի մոտ շատ կույրեր բժշկվում էին և լուսավորվում: Արմատ հավատո է կոչվում Լուսավորիչը, որովհետև մարդկանց փոխանցեց աստվածային շնորհները: Ինչպես որ ծառի արմատը սկզբում է և օգտակարն իր միջով փոխանցում է ճյուղերին ու տերևներին, ճիշտ այդպես էլ Գրիգոր