06/09/2018
Անթիմոս, Ղևոնդիոս, Եվպրեպիոս, Կոզմա և Դամիանոս. հինգ եղբայրներ էին Արաբիայից, որոնք ապրել են 3-րդ դարի վերջում: Նրանց խնամել և դաստիարակել է առաքինի և քրիստոնյա մայրը՝ Թեոդոտիան (Աստվածապարգև): Ամուսնու մահից հետո նա ջանադրորեն ծառայել է Աստծուն՝ ապրելով աստվածահաճո կյանքով: Թեոդոտիան այնպիսին էր, ինչպիսին այն այրին, ում գովաբանում է Ս. Պողոս առաքյալը. «Իսկական այրին նա է, ով ոչ ոք չունի, իր հույսը դրել է միայն Աստծո վրա և գիշեր-ցերեկ իր
05/09/2018
Սուրբ Կույսը դեռևս մանուկ հասակից ապրում էր Աստծո տաճարում և իր օրերն անց էր կացնում սրբությամբ և աղոթքներով: Այն ժամանակ դեռ ոչ ոք չգիտեր, որ Աստծո տաճարին ընծայված այս մանուկը հետագայում պետք է լիներ ողջ տիեզերքը ստեղծող Աստծո մայրը: Հավանաբար շատերի համար զարմանալի կլինի այն փաստը, որ մուսուլմանական կրոնի մեջ ևս ընդգրկված է Սուրբ Մարիամը, և ընդհանրապես մուսուլմանների համար Հիսուսի մայր Մարիամը հանդիսանում է ամենակատարյալ կնոջ կերպարը,
04/09/2018
Չորս ավետարանիչներից միայն Ղուկասն է նկարագրում Հովհաննես Մկրտչի մայր Եղիսաբեթին կատարած Մարիամի այցելությունը: Երբ Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Կույս Մարիամին նրա հղության ավետիսն է տալիս, ասում է նաև. «Ահա քո ազգական Եղիսաբեթն էլ, չնայած, որ ծեր և ամուլ էր, այս վեցերորդ ամիսն է, ինչ հղի է: Իմացիր, որ Աստծո համար անկարելի բան չկա» (Ղուկաս 1:36-37): Շարունակության մեջ Ղուկաս ավետարանիչը գրում է. «Նույն օրերին Մարիամը ճանապարհ ընկնելով
03/09/2018
Ի կատարած. սաղմոս Դավթի: Նույն միտքն ու զորությունն ունի [ինչ նախորդ սաղմոսինն էր]: 1. Լուր, Աստուած, աղօթից իմոց յաղաչել ինձ առ քեզ. յերկիւղէ թշնամւոյն փրկեա՛ զանձն իմ: Աստվա՛ծ, երբ աղաչեմ քեզ, աղոթքս լսի՛ր, թշնամու սարսափից փրկի՛ր ինձ: Ի դեմս Դավթի և եկեղեցու, և այն բոլոր սրբերի, որոնք աղոթքով խոսում էին Աստծո հետ: Թշնամու սարսափից փրկի՛ր ինձ, քանզի միայն քեզանից եմ երկյուղում, ինչպես որ դու ասացիր օրենքի և Ավետարանի միջոցով: 2. Ծածկեսցես
02/09/2018
Հայոց աշխարհի ամեն մի քարը, հողը, թուփը, լեռներն ու աղբյուրները, բերդերն ու ամրոցները, Հայոց երկնամերձ տաճարները զրուցում են անցորդի և ուխտավորի հետ, զրուցում և պատմում այն հերոսական անցյալի մասին, որ զարդարել է հայ ժողովրդի բազմադարյան ուղին: Շիրակ աշխարհի սառնորակ աղբյուրներով, պատմական կոթողներով և սրբավայրերով հարուստ Սառնաղբյուր գյուղն էլ շատ ասելիք ունի իր այցելուներին և ուխտավորներին: Սեպտեմբերի 2-ին Սառնաղբյուրի հարուստ պատմությանն
01/09/2018
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր մանկավարժներին, ուսանողներին ու աշակերտներին՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով: Կրթության ու գիտության հանդեպ սերը առաջընթացի ու հաջողությունների գրավական է թե՛ անձնական, թե՛ ժողովուրդների ու պետությունների կյանքում, ուժ ու զորություն՝ դժվարություններ հաղթահարելու, նորանոր իրագործումներ արձանագրելու: Մեր երկրի զարգացումը, մեր երազած հայրենիքի
01/09/2018
Բարեխոսություն նշանակում է միջնորդություն՝ ի նպաստ ուրիշի, հետևաբար, բարեխոսել նշանակում է միջնորդել կամ խնդրել ուրիշի բարիքի համար: Աստվածաշունչ Մատյանում հանդիպում ենք բազում անձանց օրինակների, ովքեր աղոթել և բարեխոսել են ուրիշների համար: Օրինակ՝ Մովսես մարգարեն բազմիցս բարեխոսել է Իսրայելի ժողովրդի համար: Սամվել մարգարեն իր ազգի փրկության համար աղաղակելով աղոթել է: Հոբը իր երեք ընկերների համար աղոթեց ու բարեխոսեց և Աստված Հոբի
31/08/2018
Հայ մանրանկարչության և որմնանկարչության մեջ կերպարները հանդես են եկել իրենց գունային դրսևորմամբ, ունեցել իրենց գունային խորհրդանիշները: Յուրաքանչյուր գույն իր խորհրդանշական իմաստն ունի: Ըստ գույների է պատկերագրվել խորհուրդը: Մանրանկարի մեջ գույնը նույն դերն է խաղում, ինչ բառը կամ նախադասությունը՝ գրականության մեջ: Միջնադարում գրված «խորանների մեկնության» գույների տեսության համաձայն՝ գործածական են եղել յոթ գույներ՝ սպիտակ,