16/07/2018
Հուլիսի 16-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և եկեղեցու սոցծրագրերին մշտապես աջակից ամերիկաբնակ Կարեն Վարդանյանն իր ընտանիքի հետ այցելեցին Էլբակյան ընտանիքին, որ բնակվում է Արմավիրի մարզի Էջմիածնի տարածքի Բաղրամյան գյուղի 3-րդ շ. 7-րդ բն. հասցեում: Ընտանիքի ավագը՝ Էլբակյան Հռիփսիմեն (71 տ.), Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցում
14/07/2018
Թադեոսը, որ Ավետարանում հիշվում է մի քանի անունով՝ Հուդա Հակոբոսի որդի, Ղեբեոս, մեկն է Քրիստոսի տասներկու առաքյալներից: Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի հետ նա համարվում է Հայոց երկրի առաջին լուսավորիչը, որ տարածեց քրիստոնեության լույսը Հայաստանում: Երբեմն նրան նույնացնում են Հուդա Տեառնեղբոր հետ, ով գրել է Նոր Կտակարանի ընդհանրական թղթերից մեկը: Ըստ մեր ազգային ավանդության՝ Թադեոս առաքյալը նախ գնում է Եդեսիա, ուր ըստ Քրիստոսի խոստումի, բժշկում
13/07/2018
Ողորմածությունը մի առաքինություն է, որ զերծ է սահմաններից: Քրիստոնեությունն իր հետևորդներին կոչում է առանց սահմանափակումների սիրել Աստծուն, մերձավորին և ինքն իրեն՝ որպես Աստծո պատկերը կրող արարածի: Հայր Պաիսիոս Աթոսացին ասում է, որ Աստծո կամքի կատարումը ոչ թե Աստծուն, այլ մեզ է հարկավոր. «Մեզ հարկավոր է Աստծո կամքը կատարել, որպեսզի ազատագրվենք մեր հին մարդուց: Հավատավոր մարդու բոլոր ուժերը պետք է ուղղված լինեն նրան, որ նա հավատարմորեն
12/07/2018
Եսային Ամոս մարգարեի որդին էր: Նա Աստվածաշնչյան մեծ չորս մարգարեներից առաջինն է: Այս մարգարեներն այսպես են կոչվում ծավալով ավելի մեծ գրքեր ունենալու պատճառով, քան մնացած տասներկուսը: Եսային ապրել է Քրիստոսից առաջ ութերորդ դարում, ծնվել և գրեթե ամբողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում: Ամուսնացած էր և ըստ իր իսկ վկայությամբ, ուներ մարգարեուհի կին և զավակներ: Սուրբ Եսայու մարգարեական գործունեությունը սկսվում է Երուսաղեմի Ոզիա թագավորի մեռնելու
11/07/2018
Հուլիսի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ծխական խորհուրդը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեց Արագածոտնի թեմի սրբավայրեր: Հայ եկեղեցու անսասանությանն ուղղված ուխտավորների աղոթքի ուղին կանգ առավ Մուղնիի Ս. Գևորգ, Կարբիի Ս. Աստվածածին, Ուշիի Ս. Սարգիս եկեղեցիներում և Սաղմոսավանքում: Բոլոր սրբավայրերում ուխտավորները միասնական աղոթք հնչեցրին առ Տեր, որ Ամենակարողն Իր ամենազոր Աջով պահպանի
11/07/2018
Հուլիսի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և եկեղեցու սոցծրագրերին մշտապես աջակից ամերիկաբնակ Կարեն Վարդանյանն իր ընտանիքի հետ այցելեցին Նիկողոսյան կարիքավոր ընտանիքին, որ վարձակալությամբ բնակվում է Էրեբունի 42 փ. 90 տուն հասցեում: Նիկողոսյան ընտանիքում մեծանում են երեք որդիներ, որոնցից երկուսը հաշմանդամ են: Կրտսեր որդին՝ Դավիթը (5 տ.), վահանաձև գեղձի հետ կապված խնդիր ունի, որի պատճառով նրա մոտ
10/07/2018
Հուլիսի 10-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Ժողովին անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ վերջին շաբաթներին իրականացվող հակականոնական գործողություններին, այդ թվում և Դիվանատան շենք ներխուժելու և Մայր Աթոռի աշխատանքը խոչընդոտելու փաստերին։ Քննարկելով ստեղծված կացությունը՝ ԳՀԽ անդամներն անընդունելի
10/07/2018
Այսուհետև՝ մի՛ ապականիր. արձանագիր Դավթի, երբ նա Սավուղի երեսից փախել թաքնվել էր քարայրում: Մի՛ ապականիր քեզ հուսացածներին: Եվ նորից՝ Եզեկիայի բարեկամները շրջում էին [մաքրելու Սուրբ Գիրքը] հեթանոսական ապականիչ խոսքերից, որտեղ չէին գտնում թագավորի մատանու նշանը, իսկ որտեղ որ գտնում էին, թողնում էին [հետևյալ գրությունը]. «կատարածը մի՛ ապականիր»: Երբ քարայրը պաշարվել էր Սավուղի կողմից, այդ ժամանակ ասաց այս սաղմոսը: 1. Ողորմեա՛ ինձ, Աստուած,