6 Հոկտեմբեր, Կիր
27/12/2016
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, շարունակում է Ս. Ծննդյան տոնին ընդառաջ աջակցել սոցիալապես անապահով ընտանիքներին: Հերթական ընտանիքը, ում այցելեց համայնքը դեկտեմբերի 27-ին, Աբրահամյան ընտանիքն էր, որ վարձակալությամբ բնակվում է Իսակովի 44/4 բն. 18 հասցեում: Յոթ անդամներից բաղկացած ընտանիքը բանկից վարկով գումար է վերցրել և չվճարելու արդյունքում կորցրել է բնակարանը: Սոցիալապես
27/12/2016
- Հա՛յր, իսկ վանքն ի՞նչ աստիճանի կարելի է զարդարել: - Մեր օրերում որքան ամեն ինչ պարզ լինի, այնքան ավելի լավ, որովհետև այժմ Բյուզանդիայում չենք ապրում: - Օրինակ՝ պատկերակալը, ի՞նչ զարդանկար պետք է ընտրել դրա համար: - Իհա՛րկե վանական: Ուրիշ էլ ի՞նչ: Թող ամեն ինչ հնարավորինս պարզ ու համեստ լինի: Երանելի Պախոմիոսը (1) թեքեց վանքի սյունը, որպեսզի մարդիկ իր ձեռքի գործով չհիանան: Հիշո՞ւմ եք այդ դեպքը: Իր մենաստանում Երանելին մեծ ջանքերի շնորհիվ
26/12/2016
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական ծրագրերի շրջանակներում՝ թիրախ-խումբ ընտրելով սոցիալապես անապահով ու բազմազավակ ընտանիքներին և զինհաշմանդամներին: Ծրագրին իրենց աջակցությունն են բերում թե՛ համայնքը և թե՛ հայաստանաբնակ ու արտերկրում բնակվող հավատավոր
25/12/2016
Դեկտեմբերի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց տարեվերջյան Ս. Պատարագը: Արարողության ավարտին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը եկեղեցում սպասավորող փոքրիկ դպիրների հետ զարդարում էին եկեղեցու բակը Ս. Ծննդյան խորհրդանիշներով: Նկատելի էր, թե ինչ ջանասիրությամբ էին տղաները օգնում Տեր Հորը Ս. Ծննդյան մսուրը պատրաստելիս, Կենաց ծառի խորհրդանիշ տոնածառը զարդարելիս: Տեր Գրիգորի խոսքով այդ նույն ջանասիրությամբ
24/12/2016
Դեկտեմբերի 24-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ը նշեց Ամանորը: Կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Տերունական աղոթքով սկսեց ամանորյա միջոցառումը: Տեր Հայրը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի անունից ամանորյա և Սուրբ Ծննդյան շնորհավորանքներ և օրհնություն փոխանցեց երեխաներին, նրանց ծնողներին և աշխատակիցներին: «Սրտագին
23/12/2016
Դեկտեմբերի 23-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, աջակից եղավ Սարգսյան բազմազավակ ընտանիքին: Հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը ընտանիքի զավակին՝ 2.5-ամյա Էմանուելին, և նրա մորը՝ Մարիամ Ղազարյանին (36 տ.), տեղափոխեց Սուրբ Աստվածածին բժշկական կենտրոն, որպեսզի երեխան անցնի ԷԷԳ (էլեկտրոէնցեֆալոգրաֆիա) հետազոտությունը: Վեց անչափահաս զավակների մայրը նշեց,
21/12/2016
Դեկտեմբերի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Mantalun ռեստորանում նշեց Ամանորը՝ իրենց բնորոշ սովորությամբ, խաղերով և հետաքրքիր անակնկալներով: Ամանորյա տոնախմբությունը սկսվեց Տերունական աղոթքով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի
21/12/2016
«Ժամանակը Աստծո կողմից մարդուն տրված մի ողորմություն է՝ ի փրկություն նրա հոգու»,- այս են վկայում եկեղեցու հայրերը: Այդ իսկ պատճառով Ս. Պողոս առաքյալը հորդորում է՝ չձանձրանանք բարիք գործելուց, որովհետև, եթե հարատևենք, արդյունքն անպայման կքաղենք իր ժամանակին: Հետևաբար, քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, բարիք անենք բոլորին, մանավանդ հավատի ճանապարհի մեր հարազատներին (Գաղատացիներ 6:9-10): Փրկարար հորդորի համաձայն՝ ոչ ոք չգիտի մեկ րոպե