6 Հոկտեմբեր, Կիր
08/11/2016
Այսօր, ցավոք սրտի, քրիստոնեական արժեքներից նահանջ է նկատվում: Անգամ կրոնը կարիք է համարվում մարմնական պահանջմունքները բավարարելու անհրաժեշտության նմանողությամբ, և քրիստոնեական տեսակետից անբարոյականության մեջ ապրողներն իրենց մերժելի վարքագծին են հարմարեցնում քրիստոնեական ընկալումները: Սուրբ-գրական թյուր մեկնաբանություններով աղճատվում են քրիստոնեական արժեքներն ու գաղափարները: Այսօր արևմտյան երկրներում սովորական են միասեռականություն
07/11/2016
Այսօր մարդիկ գեղեցկության են ձգտում և գայթակղվում են դրանով: Դա ձեռնտու է եվրոպացիներին (1), նրանք անդադար պտտում են իրենց պտուտակահանները՝ ինչ-որ նոր բան պատրաստելով՝ ավելի գեղեցիկ ու իբրև թե ավելի պրակտիկ, որպեսզի նույնիսկ ձեռքերդ շարժելու կարիք չլինի: Նախկինում, հին գործիքներով աշխատելիս, մարդիկ իրենք էլ էին ամրանում: Իսկ այժմյան մեխանիզմներով ու սարքավորումներով աշխատելուց հետո պետք է ֆիզիոթերապիայի ու մերսման օգնությանը դիմես: Զարմանալ
06/11/2016
Շաբաթվա յոթ օրերից Տերունի օրը՝ կիրակին, քրիստոնյան նվիրաբերում է Տիրոջը՝ սրբացնելով այն Սբ. Պատարագի մասնակցությամբ և բարի գործերով: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամները, սպասավոր Վաչագան սրկ. Դոխոլյանի գլխավորությամբ, հերթական Տերունական օրը՝ նոյեմբերի 6-ը, սրբացրին ուխտագնացությամբ, որ նվիրել էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օծման և գահակալության տարեդարձին: «Մեր ուխտի աղոթքն է, որ Տերն Ամենայն Հայոց
04/11/2016
Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը գահակալության տարեդարձի առթիվ: Աստծո կամոք Դուք ստանձնել եք աշխարհասփյուռ հայությանն առաջնորդելու դժվարին և պատասխանատու առաքելությունը, և Ձեր քաջեռանդ ու կորովի հովվապետությամբ Հայ Առաքելական մեր Սուրբ եկեղեցին առաջնորդվում է դպրության ու մշակույթի, եկեղեցաշինության ու հայրենասիրության վերարժևորման առաքելահաստատ տեսլականով:
04/11/2016
Նոյեմբերի 4-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրի շրջանակում, Ալեքսանյան ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր By Lili ապրանքանիշի հիմնադիր տնօրեն Լիլիթ Շահումյանը: Կարիքավոր ընտանիքի անդամ 66-ամյա Ծաղիկ Ալեքսանյանն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին: Տիկին Ծաղիկն իր տղայի և չորս թոռների հետ միասին ապրում է Արարատյան 1-ին զանգվածի
03/11/2016
Նոյեմբերի 2-3-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Ժողովի բացմանը ԳՀԽ հոգևորական և աշխարհական անդամներին հայրապետական իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց անցնող օրերին Նյու Յորքում անցկացված Գերագույն հոգևոր խորհրդի, Հյուսիսային
02/11/2016
Քրիստոսի Մարմնի անդամները՝ աստվածային բազմազան շնորհներով օժտված, ջանում են իրենց կյանքում իրականություն դարձնել պարզ մի օրենք՝ սիրո օրենքը. «Վերցրեք միմյանց բեռը և այդպիսով կատարեցե՛ք սիրո օրենքը» (Գաղատացիներ 6:2): Սբ. Պողոս առաքյալը սերն անվանել է Քրիստոսի օրենքը: Ինչպես շենքի կառուցման մեջ ոչ բոլոր քարերն են, որ նույն նշանակությունն ունեն, մեկն անկյունաքար է, մյուսը հիմքի համար է, նույն կերպ է նաև Քրիստոսի Մարմնում՝ եկեղեցում:
01/11/2016
Լեհաստանի կաթոլիկ եպիսկոպոսները Հելոուինը դատապարտող դիրք են գրավել, ասելով, որ այն հեթանոսական տոն է՝ իր սատանայական էությամբ երեխաների համար վտանգավոր, և դիմել են հավատացյալներին՝ կոչ անելով հրաժարվել դրանից: Օրինակ՝ արքեպիսկոպոս Անջեյ Ձիեգան հովվական ուղերձ է հղել իր թեմի քրիստոնյաներին, որում ասվում է, որ Հելոուինի զվարճանքների ետևում քրիստոնեկան կյանքը քայքայելու նպատակ է թաքնված: Հելոուինն իրենից մի շարք հնարքներ է ներկայացնում՝