6 Հոկտեմբեր, Կիր
30/09/2016
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում ամեն օր՝ ժամերգություններին և կիրակի օրը՝ Սբ. Պատարագին, ատյանում և Սբ. Խորանում սպասավորող սարկավագների և դպիրների մեջ կարող ենք տեսնել նաև շապիկ հագած մանկահասակ տղաների: «Հայ ընտանիքում առաջնային խնդիրը պետք է լինի երեխային դեռ մանկուց աստվածային լույսի ներքո դաստիարակելը: Մեր փոքրիկ տղաների մասնակցությունը եկեղեցական արարողություններին լիացնում է եկեղեցին՝ «մանկահասակ երեխաների բերանից
29/09/2016
Սուրբ Սահակը և Սուրբ Համազասպը հարազատ եղբայրներ են Արծրունյաց իշխանական տոհմից: Նրանք որդիներն են Գագիկ Արծրունու, որոնք ապրել են 8-րդ դարում, Կոստանդինի կայսրության և Հայաստանում Արաբական տիրակալության ժամանակ: Այս իշխանները իրենց կրտսեր եղբոր՝ Մեհրուժանի հետ մասնակցել են 775թ-ի հակաարաբական ապստամբական շարժմանը: Երեքն էլ ոչ միայն քաջ ու անվանի էին պատերազմում, այլ նաև բարեպաշտ և իրենց կրոնին սիրով կապված իշխաններ էին: Տասը տարի հետո
28/09/2016
Սեպտեմբերի 28-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ընդունեց «Ամենախելացին» նախագծի աշխատակազմի անդամներին ու երրորդ եթերաշրջանի հաղթող Տիգրան Պետրոսյանին: Սրբազան հայրը շնորհավորեց Տիգրանին հաղթանակի առիթով` կարևորելով գիտելիքի նկատմամբ սերն ու գիտելիքով հաջողությունների հասնելու ձգտումը: Հայկ Պետրոսյանը, ով այդ եթերաշրջանի խաղում հաղթող էր ճանաչվել «Կրոն»
27/09/2016
Բազմաթիվ հակասություններ առաջացնող այս թեմային անդրադառնալու առիթ հանդիսացավ մոտ 6 ամսից ավել քաղաքում բաժանվող հայտարարությունն այն մասին, որ մի կազմակերպություն բուժում է անբուժելի հիվանդություններ, անեծքներ, դեպրեսիաներ և այլն: Շատ աղանդների այցեքարտն է դարձել բժշկությունների գովազդը, ընդ որում սովորական հիվանդություններից արդեն չեն բուժում, միայն ծանր, անբուժելի հիվանդություններ, հետո անեծքներ, հոգեկան խանգարումներ, դեպրեսիաներ:
26/09/2016
Քրիստոնյայի համար կյանքի ամեն մի պահն իր Փրկչին առավել մոտենալու միջոց է: Այդ պատճառով Քրիստոսին հետևող անձն իր աստվածատուր ժամանակը փորձում է իմաստավորել աստվածահաճո կյանքով: Եկեղեցու հայրերը շատ հաճախ հորդորում են ուշադիր լինել ինքդ քո հանդեպ, ուշադիր լինել, թե ինչ է կատարվում հոգումդ և արդյո՞ք կատարվածն ուղղորդում է դեպի փրկություն: Մեր հոգում են գտնվում այն ամենի արմատներն, ինչ մենք իրագործում ենք կյանքում, ուստի անհրաժեշտ
25/09/2016
«Քրիստոսը հաճեց բնակվել Սուրբ Նշանի մեջ՝ Հայոց աշխարհի պահպանության և փրկության համար». յուրաքանչյուր հայ քրիստոնյա հոգևոր մեծ ուրախություն և մխիթարություն է ապրում այս խոսքերից, որ հնչեց Տիրոջ կողմից 7-րդ դարում Վարագա լեռան մոտ հայտնված խաչանիշ լույսից: Արևմտյան Հայաստանի Վարագա լեռան վրա Սբ. Հռիփսիմեին պատկանող Քրիստոսի Խաչափայտի մասունքի գտնվելու զարմանահրաշ պատմությունն արդեն 1400 տարի է, որ Հայ եկեղեցին հիշատակում է և տոնախմբում:
23/09/2016
Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Էջմիածնի և Երևանի ծննդատներ` հայրապետական իր օրհնությունը բերելու նորածիններին ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առիթով: Երևանում Ամենայն Հայոց Հայրապետը ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելեց Հանրապետական կլինիկական ծննդատուն: Ծննդատան առջև Գարեգին Բ Հայրապետին դիմավորեց ծննդատան բուժանձնակազմը` գլխավոր
23/09/2016
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը՝ այցելելով կարիքավոր ընտանիքների: Սեպտեմբերի 23-ին համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Մանուկյան ընտանքին: 31-ամյա Մանուկյան Ալլան, իր տատիկի և երկու զավակների՝ Հրաչյայի (13 տ.) ու Մերիի (11 տ.) հետ միասին բնակվում է Նորաշեն թաղամասի 47/7շ., բն. 2 հասցեում: