6 Հոկտեմբեր, Կիր
21/08/2016
Վեհափառ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի և հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի առթիվ: Հայցում ենք Տիրոջ զորակցությունը` մաղթելով քաջառողջ արևշատություն շարունակելու հովվապետի Ձեր առաքելությունը որպես Լուսավորչի Աթոռի արժանընտիր Գահակալ: Թող Աստված անսպառ ուժ և կորով պարգևի Ձեզ` նոր իրագործումներով ու շնորհներով զարդարելու մեր Եկեղեցու առաքելությունն ի շինություն մեր երկրի
21/08/2016
«Երանի՜ այն մարդուն, որ դիմանում է փորձությանը, որովհետև փորձությունից հաղթական դուրս եկողը որպես մրցանակ կստանա այն կյանքը, որ Տերը խոստացավ տալ իրեն սիրողներին»,- ասել է Հակոբոս առաքյալն իր ընդհանրական նամակում՝ նաև նշելով, որ փորձության մեջ եղող որևէ մեկը թող չասի, թե Աստված փորձում է իրեն, որովհետև Աստված մասնակից չէ այն փորձություններին, որոնք չարից են գալիս, ոչ էլ Ինքն է փորձության ենթարկում մարդկանց: Փորձության պատճառները
20/08/2016
Մարդկային հարմարությունները բոլոր սահմաններն անցել են և այդ պատճառով էլ դժվարությունների են վերածվել: Բազմապատվել են մեքենաները՝ բազմապատկվել են հոգսերը: Մեքենաներն ու երկաթի կտորներն արդեն իրենք են մարդուն թելադրում՝ հենց իրեն մեքենայի վերածելով: Այդ պատճառով էլ մարդկանց սրտերը պողպատյա են դարձել: Ներկայումս գոյություն ունեցող բոլոր տեխնիկական միջոցների առկայության դեպքում մարդու խիղճն անմշակ է մնացել: Հնում մարդիկ կենդանիների
17/08/2016
Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու տիկնանց միության ատենապետուհի Սաթենիկ Սիմոնյանի հետ - Աստված փուլ առ փուլ է հայտնվել մարդուն. «Ի սկզբանէ էր Բանն:…և Բանն մարմին եղև, և բնակեաց ի մեզ»: - Աստվածճանաչողությունն Աստծո հետ ընդհատվող հանդիպումների ընթացք է, որն սկսվում է դեպի Աստված կատարած առաջին վճռական քայլից: Մինչև Աստծուն հանդիպելը ես Աստծո հետ էի, բայց չէի գիտակցում, կամ, ավելի ճիշտ՝ Աստված էր ինձ
14/08/2016
Ընդհանրական եկեղեցին և Հայ Առաքելական Սբ. եկեղեցին մասնավորապես առանձնահատուկ հարգանք, սեր և ակնածանք է տածում Սբ. Մարիամ Աստվածածնի հանդեպ: «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է այն զավակը, որ կրում ես քո որովայնում»,- այսպես է ողջունել Սբ. Կույսին Գաբրիել հրեշտակապետը (Ղուկաս 1:42): Դարեր շարունակ և այսօր էլ ի կատար է ածվում Սբ. Կույսի շրթունքներից հնչած այս խոսքը. «Այսուհետև բոլոր սերունդները երանի են տալու ինձ» (Ղուկաս 1:48): Հայ
13/08/2016
Երկնավոր Հոր համար Իր պատկերն ու նմանությունը կրող յուրաքանչյուր մի որդի անկրկնելի է: Հոգածու Հոր սերը վայելող ամեն մի որդի փորձում է ավելի լավ ճանաչել իրեն սնող և խնամող Ծնողին: Հայրն Իր որդիներին Իրեն ճանաչելու բազմաթիվ ճանապարհներ է շնորհել, մնում է միայն, որ որդիներն իրենց կողմից ջանք թափեն փնտրելու և գտնելու այդ ճանապարհները, որոնք միավորվում են՝ դառնալով դեպի Հայրը տանող միակ փրկարար ուղին: Աստվածճանաչողության և Աստծուն մոտենալու
12/08/2016
Սբ. Պողոս առաքյալը սիրո ճանապարհով ընթացողներին ասում է. «Բավական է, որ նվիրելու հոժարություն ունենաք, և Աստված կընդունի ձեր նվերը, եթե այն համապատասխան է ձեր ունեցածին, որովհետև Նա ձեր չունեցածը չի սպասում ձեզնից» (Բ Կորնթացիներ 8:12): ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, օգոստոսի 12-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքն այցելեց Աշխեն Սարգսյանին (45 տ.), ով իր 8-ամյա դստեր՝ Դիանա Ավետիսյանի հետ
11/08/2016
Մեր հայրերը գրեթե ամենքն էլ մեծ ակնածությամբ ու պատկառանքով են արտահայտվել Տիրամոր մասին, անվանելով նրան` Աթո՛ռ փրկության, Աղբյու՛ր անսպառ լույսի, Անապական կույս և Անապական տաճար, Առաքելություն կատարյալ և հարյուրավորներ են այն սքանչելի բնորոշումները, որ տրվել են Տիրամորը: Հայտնի է, որ ողջ հավատացյալ մարդկության համար Տիրամայրը ամենամեծ սուրբն է և մեծ սրբերը իրենց հերթին նրա բարեխոսություններով են առավել արժանավորվել Քրիստոս Տիրոջը