6 Հոկտեմբեր, Կիր
09/01/2016
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի տնօրեն՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հրավերով Հայաստան է ժամանել քրիստոնեական հասարակական բարեգործական «Հին Աշխարհ» (“Старый Свет”) հիմնադրամի վարչության նախագահ, վերականգնողական ծրագրերի տնօրեն, Ռուս Ուղղափառ համալսարանի դասախոս, հոգեբան՝ Եվգենի Պրոցենկոն: Հայաստանում նա հանդես եկավ երկօրյա սեմինարներով: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ
09/01/2016
-Մարդ ստեղծենք Մեր պատկերով: -Ստեղծենք նրան օգնական: -Եկե՛ք իջնենք և խառնենք նրանց լեզուները (Ծննդոց 1:25; 2:18; 11:7): Աստծո կողմից ասված վերոնշյալ խոսքերին հանդիպում ենք Ծննդոց գրքում: Բայերն այստեղ գործածված են հոգնակի թվով՝ «ստեղծենք», «եկե՛ք իջնենք», «խառնենք», ինչպես նաև «Մեր» դերանունը, որոնք, անշուշտ, ցույց են տալիս Աստվածային Անձերի բազմությունը: Աստված չասաց, թե՝ «Գնացե՛ք, իջե՛ք և խառնեցե՛ք նրանց լեզուները»,-
08/01/2016
Հավիտենականության շավիղներով ընթանալիս մարդ-Աստված փոխհարաբերության խորքում, այսպես ասած, խարսխված է մի պայման, որն էական է այդ հարաբերության արտացոլման մեջ: Անշուշտ, այդ առումով առաջին միտքը, որ գալիս է, հավատն է առ Աստված: Առանց հավատի, առավել ևս հավատի հիմնասյունի` վստահության առ Աստված, չի կարող լինել ամուր հաղորդակցություն Արարչի հետ: Բայց քրիստոնյայի համար շատ անգամ վերացական է մնում, թե ինչպիսի հավատի մասին է խոսքը, մանավանդ ամբիոններից
06/01/2016
«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Փառք ի բարձունս Աստուծոյ, և յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» (Ղուկ. 2:14): Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Սուրբ Ծննդյան ավետիսն այսօր առաջնորդել է մեզ դեպի մեր եկեղեցիները, որպեսզի խնդությամբ և հոգու երկյուղածությամբ խոնարհվենք Մանուկ Հիսուսի` աշխարհի Փրկչի սնարի առջև: Բեթղեհեմի մսուրում ծնվեց Քրիստոս, և Փրկչի աշխարհ գալով սկսվեց ճանապարհը Աստծո հետ հաշտության, մեղքի պատճառով
06/01/2016
«Ահա կոյս յղասցի եւ ծնցի որդի, եւ կոչեսցեն զանուն նորա Էմմանուէլ, որ թարգմանի՝ Ընդ մեզ Աստուած» (Մատթեոս 1:23): Սիրելի՛ հավատավոր զավակներ, Կամոքն Բարեգութ Աստծո՝ օրեր առաջ տարեմուտով ուղենշվեց համայն մարդկության նոր կենսընթացը: Իսկ այսօր վերստին պանծացվում է 2015 տարի առաջ Բեթղեհեմում կատարված սքանչելի և խորհրդավոր եղելությունը. Աստված Երկնքից խոնարհվեց և մարդացավ: Աստվածային մարմինը հագավ մարդկային բնություն՝ ի սեր ամենքիս,
01/01/2016
Ամիսների սկիզբն իմաստավորելու հնագույն և գեղեցիկ ավանդույթ ունի Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին: Ավանդույթի համաձայն՝ բոլոր եկեղեցիներում Նոր տարվա մուտքն ազդարարվում է աղոթքով: «Տարվա առաջին ամսվա առաջին օրից, եթե ցանկանում եք օգուտ քաղել,- ասում է Սբ. Հովհան Ոսկեբերանը,- ապա տարեվերջում գոհացեք Արարչից, որ Նա ուղեկցեց ձեզ այդ հորձանուտով: Սրտաբեկ խորհեք ձեր կյանքի անցած օրերի շուրջ. արդյո՞ք անպտուղ չեն անցել տարիները, ժամանակը ապարդյուն
29/12/2015
Ինչպես ԱՀԹ-ի բոլոր եկեղեցիներում, այնպես էլ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում ամեն երեքշաբթի Հանգստյան ժամերգության ավարտին կատարվում է խոկման արարողություն: Դեկտեմբերի 29-ին տարեվերջյան խոկման արարողությանն առաջին անգամ շարականներ և Սբ. Պատարագից հատվածներ երգեցին «Զորավոր մանկունք» երկսեռ, եռաձայն երգչախումբը: Խոկման արարողությանը՝ քարոզին, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը մաղթեց ներկաներին աստվածային խաղաղություն՝
27/12/2015
Արդեն կես տարի է, որ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ գործում է կիրակնօրյա դպրոց: Ամանորի և Սբ. Ծննդյան տոների նախաշեմին կիրակնօրյա դպրոցի սաներն իրենց մանկավարժ Սիրանուշ Գյումրույանի օգնությամբ ջանացել էին իրենց ձեռքով պատրաստել ամանորյա զարդարանքներ և խաղալիքներ: Դեկտեմբերի 27-ին Սբ. Պատարագի ավարտին եկեղեցու բակում կիրակնօրյա դպրոցը կազմակերպել