7 Հոկտեմբեր, Բշ
11/08/2015
Ամեն մի հող սուրբ է իր տաճարներով: Աստվածատուր փոքրիկ մի հողակտոր կա աշխարհի երեսին, որ իր վրա կրում է հազարից ավելի եկեղեցիներ ու վանքեր: Այս սրբացված հողակտորն Արցախ աշխարհն է՝ հոգևոր տաճարների դարբնոցը: Այս սուրբ հողի վրա՝ Ամարաս ավանում, առաջին վանքն է հիմնել մեր առաջին հայրապետը՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչը, իսկ վանքի կառուցումն ավարտել է նրա թոռը՝ Գրիգորիսը՝ Արցախի առաջին եպիսկոպոսը: Նույն տեղում՝ Ամարասում, առաջին դպրոցն է բացել Սբ. Մեսրոպ
10/08/2015
Եթե մենք Աստծուց ինչ-որ բան ենք խնդրում, սակայն ինքներս ոչինչ չենք զոհաբերում, ապա մեր խնդրանքն այդքան էլ արժեք չունի: Եթե ես ձեռքերս ծալած, նստած ասում եմ. «Տե՛ր Աստված, խնդրում եմ բուժիր այսինչ հիվանդին» և ինքս ոչ մի զոհողության չեմ գնում, ապա դա նույնն է, թե ուղղակի լավ խոսքեր եմ ասում (քամուն եմ տալիս դրանք): Իսկ եթե ես սեր ունեմ, զոհաբերություն, ապա Քրիստոս դա տեսնելով՝ կկատարի խնդրանքս, եթե իհարկե այն ի բարօրություն ուրիշի է լինելու:
07/08/2015
Հոգևոր կյանքում արթուն և սթափ լինելն անչափ կարևոր է: Հավատքի և աղոթքի մեջ արթուն և հաստատուն լինելու բազում օրինակների կարելի է հանդիպել Հին և Նոր Կտակարաններում: Իսկ ամենամեծագույն օրինակը` մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսն է, Ում կյանքի յուրաքանչյուր դրվագը և ուսուցումներն այդ մասին են վկայում ու հիշեցնում: Երբ Քրիստոս անապատում քառասուն օր փորձվում էր չարից, ապա Նա գործածեց հզոր մի զենք՝ Աստծո խոսքը, որով հաղթեց չարի փորձությունները, որոնցից
04/08/2015
Երեկ երեկոյան, երբ վանք էի գնում հսկմանը մասնակցելու, տեսա, որ մի անկյունում մի հայր է կանգնած հաշմանդամի սայլակում նստած իր փոքրիկ որդու հետ: Մոտեցա նրանց, գրկեցի ու համբուրեցի փոքրիկին: «Գիտե՞ս, որ դու հրեշտակ ես»,- հարցրեցի նրան: Իսկ նրա հայրիկին ասացի. «Քեզ համար մեծ պատիվ է հրեշտակին խնամելը: Ուրախացեք, որովհետև երկուսդ էլ Դրախտ եք գնալու»: Նրանց դեմքերն ուրախությունից փայլեցին, որովհետև աստվածային մխիթարությունն զգացին: Նրանք,
03/08/2015
Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու տիկնանց միության անդամ, հեռուստալրագրող Սուսաննա Աբրահամյանի հետ Ո՞վ է հարթել Ձեր ուղին դեպի Աստված: Իհարկե Աստված: Արարիչն Ինքն է ճանապարհ հարթում դեպ Իրեն, առավելապես, երբ տեսանելի են բարեբեր այն հունդերը, որոնք արդեն իսկ նվիրաբերված են Աստծուն: Բացելով հոգու յուրաքանչյուր փակված դուռ՝ փառավորյալ Տերը`Լույսի միջոցով, էլ ավելի է մոտեցնում մարդուն Ճշմարտությանը, որովհետև մարդ արարածը
31/07/2015
«Թրթուրն այնպես չի ուտում ծառը, ցեցը՝ բուրդը, ինչպես նախանձի հուրը խժռում է նախանձողի ոսկորները և ապականում հոգին» Սբ Հովհ. Ոսկեբերան Արարիչ Աստված արաչագործության թագ ու պսակ հանդիսացող մարդուն ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ, ստեղծեց կատարյալ, անբիծ ու անթերի, բայց երբ բանսարկուի նախանձով մեղքն աշխարհ մտավ, մեղքի հետ նաև մահը, ըստ հետևյալ խոսքի. «Մահն աշխարհ է եկել բանսարկուի նախանձով» (Իմաստ. 2:24), մարդը վտարվեց եդեմական
30/07/2015
Ես մեղավոր ու անցավոր, Հազար անգամ ապաշխարող, Սակայն երբեք չարդարացող, Ես մեղավոր մի ուխտավոր: Էջմիածին, Էջմիածին Էջմիածին, Էջմիածին: Նրանց ուխտի ճանապարհը նաև այս շարականն էր զարդարել: Հուլիսի 23-ին, վաղ առավոտյան, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից Սուրբ Անանիայի մատուռում «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ, միասնաբար աղոթեցին և ուխտի մեկնեցին Ծաղկաձորում
30/07/2015
Երբ մարդ ցավ է զգում իր մերձավորի համար, ապա դա որոշակի կերպով Աստծո գորովն է շարժում: Աստված ուրախանում է, որովհետև այդպիսի մարդն, իր սիրով, ցույց է տալիս, որ սերտ կապի մեջ է Աստծո հետ և դա նրան աստվածային մխիթարություն է բերում: (Եթե այդ աստվածային սփոփանքը չլիներ) մարդ չէր կարողանա տանել մերձավորի համար զգացած ցավը: - Հա՛յր, ինչպե՞ս կարող ենք ուրիշի ցավը զգալ: - Եթե դու նույնպես ցավ ես զգում, ապա ուրիշ մարդու ցավի մասին ես մտածում, փոխարինում