7 Հոկտեմբեր, Բշ
16/06/2015
Հունիսի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի «Ոսկե Շղթա. Հայ քնարերգության ընտրանի» գրքի շնորհանդեսը: Դավիթ Գասպարյանը 50-ից ավելի գրքերի, դասագրքերի հեղինակ է, Մովսես Խորենացու անվան շքանշանակիր: Շնորհանդեսին օրհնության խոսք ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Սրբազան հայրն
15/06/2015
«ՀԱՍԱԿՈՎ ԻՆՁՆԻՑ ԲԱՐՁՐ, ՀԱՎԱՏՔՈՎ ԼԵՑՈՒՆ» Գարեգին Ա Այս խոսքերը հնչել են Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու Սուրբ Խորանից, երբ երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսն Արագածոտնի հավատավոր ժողովրդին էր ներկայացնում նորանշանակ թեմակալ առաջնորդին: Ես այն երջանիկներից եմ, ով իր կյանքում մասնակից է եղել թեմի հոգևոր վերազարթոնքին: Երիտասարդությանս տարիներին ես հայտնվեցի մի զարմանահրաշ աշխարհում, ուր սեր ու բարություն էր քարոզվում: Արագածոտնի
14/06/2015
Հունիսի 14-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի կողմից թեմական երիտասարդական կառույցների այն անդամներն, ովքեր այս տարի ավարտեցին հանրակրթական դպրոցները, նվեր ստացան Նոր կտակարաններ ու «Հավատով խոստովանիմ» աղոթագրքեր: Դրանք երիտասարդներին հանձնեց թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը: Տեր հայրը շրջանավարտներին փոխանցեց Սրբազան հոր շնորհավորանքները, մաղթեց, որ առաջնորդվեն
14/06/2015
Հունիսի 14-ին ուխտավորների մի խումբ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ ուխտի մեկնեցին Նորավանք և Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցի: Այս ուխտավորներին համախմբել և բարեկամացրել էր տարեսկսզբյան ուխտագնացությունը: Նրանք Տեր Գրիգորի առաջնորդությամբ տարին սկսել էին Երուսաղեմ ուխտագնացությամբ՝ առիթ ունենալով Հիսուս Քրիստոսի ծնունդը նշել Տնօրինական սրբավայրերում, իրենց սրտից ու հուգուց
12/06/2015
Ինչպե՞ս հաղթահարել ծուլությունը. հարց, որ յուրաքանչյուրն իր կյանքում գոնե մեկ անգամ իրեն ուղղած կլինի: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ծուլությունը համարում է մահացու մեղք: Աստված մեզ շնորհել է թանկագին մի պարգև՝ ժամանակը, որի ճիշտ կամ սխալ գործածության համար պատասխանատու ենք լինելու Աստծո առջև: Այդ պատճառով էլ հարկ է ժամանակը ծուլությամբ չանցկացնել: Սբ. Անտոն Անապատականը հորդորում է սիրել աշխատանքը, որը սրտին մաքրություն է տալիս: Ծուլությունը
10/06/2015
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի նիստի մասնակիցները հունիսի 10-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին: ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամներն անմար կրակի առջև ծաղիկներ զետեղեցին, ապա կատարվեց համատեղ հոգևոր արարողություն: Ներկաներն աղոթեցին Հայոց Ցեղասպանության ընթացքում զոհված հայորդիների, ինչպես նաև հույն
10/06/2015
Ամեն մարդ, իր աղոթքով, իր (քրիստոնեական) կյանքով, պետք է սրբագործի իր աշխատանքը և ինքն էլ օրհնվի: Իսկ եթե աշխատավայրում ուրիշ մարդիկ են ենթարկվում նրան և նա պատասխանատվություն է կրում նրանց համար, ապա պետք է նաև հոգևոր կերպով նրանց օգնի: Եթե ինչ-որ մեկը ներքուստ բարի վիճակում է գտնվում, ապա իր աշխատանքը ևս օրհնվում է: Օրինակ՝ եթե պատանիները վարպետի մոտ են գնում, որպեսզի իր գործը նրանց սովորեցնի, ապա պետք է միաժամանակ օգնի նրանց հոգևոր կյանքով
08/06/2015
Հունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի հերթական նիստը: ԵՀԽ Գործադիր կոմիտեի հնգօրյա ժողովն այս տարի որոշվել է անցկացնել Հայաստանում` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի` ԵՀԽ-ում համանախագահության առիթով: Նիստը բացվեց միասնական աղոթքով: Ընթեցվեց Ս. Գրիգոր