30 Սեպտեմբեր, Բշ
18/07/2022
Ընկերներիցս մեկը որպես գաղտնիք պատմեց, որ շատ կոպիտ վերաբերմունքի է արժանացել խիստ կողմնորոշումներ ունեցող մարդկանց կողմից, որի արդյունքում խիստ նվաստացել ու վիրավորվել է և հոգեպես ընկճվել։ Հայր Պորֆիրիոսը հանգստացրեց նրան, ամեն ինչ իր տեղը դրեց՝ գործի դնելով իր միշտ հաջողված «հոգեկան ռենտգենը»։ Նա ասաց նրան․ «Դու լավ մարդ ես, շատ զգայուն, հանգիստ, դու Աստծու ոչխարներից ես։ Բայց երբ քեզ կոպիտ են վերաբերվում, ամփոփվում ես
16/07/2022
Տասներկու առաքյալներն ընտրվեցին Հիսուսի կողմից: Նրանք կոչվեցին առաքյալներ, որովհետև ուղարկվեցին՝ Աստծու պատվիրանները քարոզելու մարդկանց: Առաքյալները Քրիստոսի անմիջական առաջնորդությամբ պատրաստվեցին իրենց ապագա մեծ առաքելության համար. ականջալուր եղան Նրա քարոզությանը, ականատեսը՝ Նրա հրաշքների և վկաները՝ Քրիստոսի հարության: Քրիստոս Իր համբարձումից առաջ առաքյալներին պատգամեց՝ ասելով. «Ամեն իշխանություն տրվեց Ինձ երկնքում և երկրի
15/07/2022
- Հա՛յր, փորձությունները միշտ լինում են հօգո՞ւտ մարդկանց: - Կախված է այն բանից, թե մարդն ինչպես է փորձություններին վերաբերվում: Նրանք, ովքեր բարի տրամադրվածություն չունեն, սկսում են հայհոյել Աստծուն փորձությունների ժամանակ: «Ինչո՞ւ դա պատահեց ինձ,- տրտնջում են այդպիսիք։- Տե՛ս, ախր ուրիշների մոտ ամեն ինչ այնքա՜ն լավ է: Ի՞նչ Աստված է, որ թույլ է տալիս այս ամենը»: Այդպիսի մարդիկ «մեղա՜ Քեզ, Տեր» չեն ասում, բայց տանջվում են: Իսկ
14/07/2022
- Աստծուն ծառայելով՝ մարդ հայտնվում է դրախտում,- սովորեցնում էր հայր Պորֆիրիոսը։- Եթե ճանաչես ու սիրես Քրիստոսին, ապա կապրես դրախտում։ Քրիստոս դրախտն է։ Դրախտը սկսվում է արդեն այստեղից։ Եկեղեցին երկրային դրախտն է՝ նման նրան, որը երկնքում է։ Երկնքի դրախտը ճիշտ այնպիսին է, ինչպիսին երկրինը։ Այնտեղ բոլոր հոգիները մեկ են, ինչպես Սուրբ Երրորդությունը՝ երեք Անձ, մեկ էություն։ Մեր գլխավոր հոգսը մեզ Քրիստոսին նվիրելն է, միավորվելը Եկեղեցուն։
13/07/2022
Հայերենը Աստծուց տրված պարգև, օրհնություն և բարիք է հայ ժողովրդին սուրբ Մեսրոպ Մաշտոցի միջոցով, որովհետև կան ազգեր, որոնք ժամանակի ընթացքում կորցրել են իրենց մայրենի լեզուն զանազան պատճառներով, այլ խոսքով՝ նրանց նոր սերունդը չի կարող գրել, կարդալ և խոսել իրենց մայրենի լեզվով, օրինակ՝ ասորիները և ղպտիները: Հայոց լեզվի մեջ կան բազմաթիվ սքանչելի բառեր, որոնք մի կողմից լեզուն ավելի հարստացնում են և մյուս կողմից մարդու ամենօրյա կյանքի մաս
12/07/2022
Ութերորդ դարի մեր Կաթողիկոսներից Սուրբ Հովհան Օձնեցին ողջ կյանքի ընթացքում գաղտնի խարազանազգեստ է հագել, այսինքն` մարմինը ծակծկող զգեստ, իսկ արտաքինից եկեղեցական շքեղ զգեստներ: Եկեղեցական շքեղ զգեստների գործածությունը հիմնված է պաշտամունքի համար Հին Կտակարանում նշվող հատուկ զգեստների գործածության աստվածային պատվերի վրա (Ելք 28.1-14, 39.1-7): Եվ քահանայական ձեռնադրության կանոնում էլ դրանք կոչվում են աստվածաստեղծ զգեստներ: Երբ Հովհան Օձնեցին
11/07/2022
Քրիստոնեությունը միավորում է մարդուն Աստծու, իր նմանի և ողջ արարչագործության հետ: Նա, ով ճշմարտապես միավորված է Աստծու հետ, չի կարող թշնամության և պառակտման պատճառ դառնալ: Մարդն անգամ ինքն իր հետ է միավորվում միայն Աստծով: Քրիստոս միավորեց բոլորին և խոստացավ. «Որբ չեմ թողնի ձեզ. կրկին կգամ ձեզ մոտ: Շուտով աշխարհն այլևս Ինձ չի տեսնի, բայց դուք կտեսնեք Ինձ, որովհետև Ես ապրում եմ, և դուք էլ կապրեք» (Հովհ. 14:18-19): Ճշմարիտ քրիստոնյան մեծ ուրախություն
10/07/2022
Ժամանակն այսօր շատ ավելի արագ է անցնում, քան նախկինում։ Մարդկանց մեծամասնությունը ժամանակի արագընթաց հոսքի մեջ կորցնում է ներկան ապրելու հնարավորությունը: Այնինչ այս մրցավազքի մեջ անհրաժեշտ է կանգ առնել, վերագտնել ժամանակը և վերագտնել այն Աստծով: Քրիստոսի հետևորդը ժամանակը վերագտնում է Աստծու հետ հաղորդակցությամբ, պահեցողությամբ և բարեգործությամբ: Այսինքն՝ ներկան ապրելով աստվածային ներկայության՝ անանց ուրախության մեջ: Այս տարի՝