6 Դեկտեմբեր, Շբ
14/03/2023
- Ավետարանը հասկացնում է մեզ, որ Քրիստոս ուրախություն է, ճշմարտություն,- ասում էր հայր Պորֆիրիոսը,- որ Քրիստոս դրախտն է։ Հովհաննես Ավետարանիչն ի՞նչ է ասում դրա մասին։ Սիրո մեջ վախ չկա, այլ կատարյալ սերը հեռու է վանում վախը, որովհետև դրա մեջ տառապանք կա։ «Ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ» (Ա Հովհ․ 4։18)։ Մարդը ձերբազատվում է վախի զգացումից աստիճանաբար առաջադիմելով և մուտք է գործում Աստծու սիրո մեջ։ Այդժամ ո՛չ դժոխք կա, ո՛չ վախ, ո՛չ
13/03/2023
Մայիս է՝ ամենագեղեցիկ ու սիրելի ամիսը: Զուր չեն բանաստեղծները կարծում, որ արարչագործ Աստված այս ամսում ստեղծեց աշխարհը: Իր կյանքի ընթացքում ո՞վ երբևիցե չի փորձել այդ ամիս, պայծառ արևի շողերի ներքո դուրս գալ բնության գիրկ՝ դեպի գյուղի անքուն պահապան լեռան լանջը: Ինչպիսի՜ սքանչելիքներ, ինչպիսի՜ բերկրանք: Բնությունն արթնացել է իր բոլոր պերճանքներով ու զարդերով և տիեզերքի զարթոնքն է իրականացնում: Դաշտերն ու լեռներն իրենց երփներանգ գույներով,
11/03/2023
Այն մասին, թե ինչպես կարող է միայնության ցավը թև տալ մարդուն – պատմում է հոգեբան Միրոսլովա Իվանովնան: Լինում են այնպիսի հոգեվիճակներ, երբ տանջող տխրությունը սեղմում է կոկորդդ, երբ հնարավոր չէ նույնիսկ այն դեպքում ուրախանալ, երբ բոլորը համառորեն փորձում են ուրախացնել քեզ, դա մի զգացողություն է, երբ թվում է, թե հայտնվում ես լիակատար խավարում, փոսի մեջ, դժոխքում: Դա ընկճվածություն չէ, ինչպես որ սկզբում դուք եք կարծում, մեղքի զգացում չէ,
10/03/2023
Երկյուղածություն Ես ու՞մ եմ նայելու, եթե ոչ` հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են Իմ խոսքից (Եսայի ԿԳ 2)։ Մեծ երկյուղով, երբ մտնելու լինենք, երկրպագենք Թագավորին, որ այնտեղ է, քանզի այնտեղից առաջին իսկ հայտնությունը կարող է զարմացնել տեսնողին. փակված են այժմ դռները մեզ համար, իսկ երբ բաց տեսնենք դրանք (որ փնտրողների
09/03/2023
- Ավետարանը, պատկերավոր կերպով, իհարկե, ասում է այն անարդար մարդու մասին, որը հայտնվելու է այնտեղ, ուր «լաց և ատամների կրճտում» է (Մտթ․ 8։18, 13։42),- հիշեցրեց հայր Պորֆիրիոսը։- Դա ճիշտ է, որովհետև Աստծուց հեռու ամեն ինչ հենց այդպես է։ Եվ Եկեղեցու սուրբ հայրերից շատերը, որ գրել են սթափության մասին, խոսում են մահվան ու դժոխքի վախի մասին։ Նրանք ասում են․ «Մահվան հարատև հիշողությո՛ւն ունեցիր»։ Եթե խորությամբ մտածես այս խոսքերի վերաբերյալ,
08/03/2023
Գարնան զարթոնքով լեցուն մարտի 8-ի այս տոնական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում մեր մայրերին, քույրերին ու դուստրերին և երախտագետ սրտով մեծարում նրանց նվիրյալ ու սիրառատ ջանքերը ընտանեկան կյանքի բարօրության ապահովման գործում, ինչպես նաև՝ գովարժան ավանդը պետական ու հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում: Սիրելի մայրեր և քույրեր, ընտանիքին ու հայրենիքին ձեր նվիրումով են պահպանվում
07/03/2023
«Ես եմ աշխարհի լույսը» (Հովհ. 9։5): Կյանքի խավարը լուսավորող այն պայծառ ջահն է Հիսուս, որ շրջում էր Հրեաստանում մահվան ստվերի մեջ նստողներին լուսավորելու և տգիտության խավարը փարատելու համար: Հիսուս Իր կյանքի ընթացքում մշտապես քաղցրաբարո եղավ՝ Իր ապրած օրերը նվիրելով միայն բարիք գործելուն և լուսավորելուն, մխիթարեց, դաստիարակեց, մարդուն սրտով ու մտքով բարձրացրեց, արդարացրեց ու սրբեց նրան Իր Հորն ընծայելու համար: Մեր Փրկիչը երբևէ
06/03/2023
Ամեն օր և առավել ևս տերունի օրերին քրիստոնյան իր աղոթքներում հիշում է հարազատներին, ընկերներին, հայրենակիցներին, իր մեծ ընտանիքը՝ եկեղեցու համայնքը: Քրիստոնյայի աղոթքն է, որ բոլորը, Աստծու կամքն իրագործելով, աստվածային ներկայության օրհնությունը վայելեն և ընթանան փրկության ուղով: Միմյանց համար աղոթելը միայն անունների թվարկում չէ, այլ սրտանց, ջերմեռանդ և հարատև աղոթք, ինչպիսին ունեին անդամալույծի չորս ընկերները, որ ցանկանում էին Տիրոջ