15 Հունիս, Բշ, Պահք
26/07/2023
Մաս Ա Զարմանալի է, որ Եհովայի վկաները փորձում են իրենց ուսուցումները մարդկանց ներկայացնել որպես աշխարհի միակ ճշմարիտ կրոն: Մինչդեռ եթե այդ ուսուցումները քննենք Աստվածաշնչի լույսի ներքո, պիտի հիասթափվենք՝ տեսնելով դրանց մոլորությունը ճշմարտությունից և հակասումը աստվածաշնչական պատվիրաններին: Եհովայի վկաների դավանանքը ներքնապես հետապնդում է կործանարար նպատակներ՝ 1. բաժանել հային իր 2000 տարվա պատմություն ունեցող հոգևոր
25/07/2023
Աղոթել կարելի է միայն Աստծու շնորհի օգնությամբ։ Ոչ մի աղոթք չի կարող արվել առանց աստվածային շնորհի։ Վերհիշեք Սիրաքի իմաստությունը․ «Թող իմաստությամբ ասվի օրհնությունը, և Տերը հաջողություն կտա նրան» (15։10): Այսինքն՝ միայն նա, ով ունի աստվածային իմաստությունը, կարող է փառաբանել Աստծունայնպես, ինչպես հարկն է։ Եվ միայն Տերն է տալիս դրա համար անհրաժեշտ շնորհը։ Երբ գալիս է շնորհը, երբ գալիս է սերը, այդժամ արտաբերում ես Քրիստոսի անունը,
24/07/2023
Արարչության պսակի՝ մարդու համար հավատը բնական վիճակ է: Հավատը հոգու համար նույնն է, ինչ շնչառությունը մարմնի համար: Եթե կյանքը ծով է՝ խռովված փոթորիկներից, ապա հավատն այն հուսալի և ամուր նավն է, որ փոթորիկներից չվախենալով՝ մարդկանցից յուրաքանչյուրին առաջնորդում է դեպի հավիտենական կյանքի հանգիստ ափերը: «Երանի կյանքի ծովի այն լողորդին, որ հաճախ նայում է դեպի երկինք: Կենդանի հավատը բացում է հոգու աչքերը, և մարդը սկսում է տեսնել հոգևոր
22/07/2023
Տարբեր հարթակներում հաճախ է քննարկվում կրոնի դերի և նշանակության մասին հարցը: Կարծիքները տարբեր են, երբեմն՝ իրարարամերժ, երբեմն՝ համահունչ միմյանց: Մարդկության սկզբնավորումից ի վեր հասարակությունները, պատմության էջերը շրջելով, մշտապես դավանել են այս կամ այն կրոնը, որովհետև զգացել են, որ կարիք ունեն փոխհաղորդակցության հոգեղեն իրականության հետ: Այդ զգացումը ձեռքբերովի կամ արհեստական չէ, այլ բնական է, բխում է անհատի ներսից, կրոնական
21/07/2023
Աստվածային նախախնամությանը հուսացող անձը քաջ է, և վախը խորթ է նրա համար, քանի որ նա այն խոր հավատն ունի, որ ինքը մենակ չէ, այլ գտնվում է Աստծու հովանու և ողորմության ներքո: Քաջ է նա, ով ամեն օր ջանում է ընթանալ քրիստոնեական սխրանքների նեղ ճանապարհով: «Քաջ է նա, ով կարողանում է իշխել հինգ զգայարանների վրա՝ թույլ չտալով, որ վնասեն իր ներքին մարդուն»,- ասել է աբբա Եվագրիոսը: «Քաջությունը մերձավորին նվաճելու և հաղթահարելու մեջ չէ, ինչը
20/07/2023
- Հա՛յր, ի՞նչ է նշանակում «քեզ բարի դրախտ» արտահայտությունը: - Քեզ բարի ճանապարհ դեպի դրախտ: - Իսկ միգուցե՞ այդ արտահայտությունը նշանակում է. «Մաղթում եմ, որպեսզի բարի դրախտում հայտնվես»: - Դու երբևէ լսե՞լ ես, որ ինչ-որ մեկը ոչ բարի դրախտի մասին խոսի: Սակայն ինչ էլ որ պատահի, քաղցր դրախտ հասնելու համար մարդ այս կյանքում պետք է շատ դառնություն ճաշակի: Այսպես նա իր անցած փորձությունների «ելքի թույլտվությունը» կունենա
19/07/2023
- Պատկերացրու,- մի օր ասաց հայր Պորֆիրիոսը,- որ հանգիստ քայլում ես փողոցում, և մի ուրիշ մարդ էլ է հանգիստ գնում իր գործերով։ Մեկ էլ հանկարծ դանակը ձեռքին մի խուլիգան է դուրս թռչում նրբանցքից, հարձակվում այդ մարդու վրա, սկսում ծեծել նրան, մազերից քաշել ու, վերջապես, թողնում է նրան մայթին ընկած՝ արնաքամ լինելու։ Այդ տեսարանից կզայրանա՞ս այդ վիրավոր մարդու վրա, թե՞ կխղճաս նրան։ Հայր Պորֆիրիոսի հարցն ինձ փակուղի մտցրեց, և ես էլ իմ հերթին հարցրի
18/07/2023
Մարդ արարածն իր ողջ կյանքում միշտ հետաքրքրված է երկնքով: Նա, նայելով երկնքին, ո՛չ միայն զմայլվել է դրա մեծությամբ ու գեղեցկությամբ, այլ նաև փափագել է իմանալ՝ ի՞նչ կա երկնքի հեռավոր խորքերում, գրել է ոտանավորներ և երգեր երկնային զարդերի՝ Արևի, Լուսնի, աստղերի մասին, մինչև իսկ դրանց անուններով կոչել է իր զավակներին: Մարդը ցանկացել է իր երկրավոր կյանքի ավարտին, երբ ֆիզիկապես մահանա, իր հոգին գնա երկինք և հավիտյան բնակվի այնտեղ: Երկինքները