17/12/2025
Աշխարհի մէջ չկա՛յ մարդ մը որ իրեն յատուկ նեղութիւն եւ ցաւ չունենայ։ Չկա՛յ մարդ մը որ մխիթարողի եւ մխիթարութեան կարիքը չզգայ։ Գրեթէ ամէն մարդ գթացող եւ կարեկցող կը փնտռէ։ Ամէն մարդ պէտք ունի իր շուրջ տեսնելու յուսադրիչ եւ գօտեպնդիչ անհատներ։ Որքան յաճախ կոշտ վերաբերմունքով մը կամ խօսքով մը կը խոցոտենք մեր նմանը որ արդէն իսկ խոցոտուած է, տրուած ըլլալով որ կ՚անցնի ծանր պարագաներէ եւ նեղութիւններէ։ Որքա՜ն զգոյշ պիտի ըլլայինք չվիրաւորելու
16/12/2025
Ինչպե՞ս են բնորոշվում նախանձը և խանդը եկեղեցական հեղինակների ուսուցմամբ: Նախանձը մարդու վշտանալն է ուրիշների հաջողության համար և ուրախանալն է այլոց անհաջողություններով: Եկեղեցական հեղինակները նախանձը համարում են կործանարար մեղք, որովհետև նաև այս բառը, ինչպես նշում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, նշանակում է, որ մարդը նախ իր անձին և հոգուն է վնասում, ապա` բարեկամներին, ընկերներին: Նախանձը համարվում է չար ուժերի ազդեցության հետևանք, եկեղեցական
15/12/2025
Կայէն եւ Աբէլ Ադամին եւ Եւային առաջին երկու զաւակներն էին։ Կայէն երկրագործ էր, իսկ Աբէլ՝ հովիւ (Ծն 4.2)։ Երկուքն ալ Տիրոջ ընծայ բերին. Տէրը ընդունեց Աբէլին ընծան, իսկ Կայէնին ընծան՝ մերժեց։ Ասիկա պատճառ եղաւ որ Կայէն սպաննէ Աբէլը։ Գանք հիմա յաւելեալ մանրամասնութեանց։ Կայէնի կատարած սպաննութիւնը ընդհանրապէս կը վերագրուի իր եղբօր նկատմամբ իր ունեցած նախանձին, եւ ասիկա ճիշդ է, բայց պէտք է փնտռել այդ նախանձին բուն պատճառը։ Այդ նախանձին պատճառը
14/12/2025
Մարդն արավել է Աստծու պատկերով, որպեսզի Նրա նմանությամբ ապրի և արարի՝ հաղորդակցվելով Իր Արարչի հետ: Երբ աստվածապարգև ազատության մեջ մարդն ընտրում է առաքինազարդ և ոչ մեղսալից ուղի, ապա ապրում է իր Արարչի հետ սիրո միության մեջ և չի հեռանում Նրանից: Առաքինազարդ ճանապարհին քրիստոնյան իր Արարչի հետ հաղորդակցվում է նաև ուխտագնացություններով: Դեկտեմբերի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» արանց միությունը հերթական ուխտի
13/12/2025
Ո՞րն է «Աստված» բառի մեկնաբանությունը: Խոսրով Անձևացին` Սուրբ Գրիգոր Նարեկացու հայրը, իր «Ժամակարգության մեկնության» մեջ ասում է, որ «Աստված» բառն արարչագործության ակնարկումն ունի, նշանակում է «աստ էած», այսինքն` գրաբարից թարգմանաբար` մեզ այստեղ բերեց, այս կյանքի բերեց: Ըստ մեկ այլ կարծիքի` Խոսրով Անձևացին իր բացատրության մեջ նկատի ունի ոչ թե «աստ»` «այստեղ» բառը, այլ «աստ» ասելով` հաստումն, ստեղծումն,
12/12/2025
«Եկէք երթանք ամայի տեղ մը, ուր առանձին կրնանք ըլլալ եւ հոն քիչ մը կը հանգչինք» (Մր 6.31)։ Բոլոր անոնք որոնք կը վազեն Աստուծոյ դաշտին մէջ, շատ կարեւոր է իրենց համար ժամանակ առ ժամանակ առանձնանալ եւ աղօթքի ու խոկումի նուիրուիլ։ Անդադար վազելը, յարատեւ աշխատանքը եւ չափազանց զբաղած ըլլալը, կրնայ յոգնեցնել մեզ ու տապալել։ Յիսուս չափազանց զբաղած մէկը չէր։ Ան յաճախ ժամանակ կը գտնէր առանձնանալու եւ աղօթելու։ Ինչպէս ինքնաշարժ մը կարիքը ունի
11/12/2025
«Աստված մեր ապավենն է» (Սաղմ. 61.7-8) Եթե տխուր հոգեվիճակով ենք ապրում, նշանակում է` ամբողջովին մեզ Աստծո կամքին չենք հանձնել: Ով ապրում է Աստծո կամքով, նա չի անհանգստանում, տագնապում, վհատվում և հուսահատվում, որովհետև հասկանում է, որ յուրաքանչյուր պարագա, իրողություն իր կյանքում` թե՛ լավ, թե՛ վատ, կատարվում է հանուն իր հոգու փրկության, որպեսզի կարողանա պատրաստ լինել մտնելու հավիտենական կյանք: Եթե ինչ-որ բանի կարիք ունի, նա իրեն հանձնում
10/12/2025
Երբ Աստուած փարաւոնին ներկայանալու եւ Իսրայէլի ժողովուրդը Եգիպտոսէն դուրս բերելու առաքելութեան կանչեց Մովսէսը, ան առարկեց որ «ծանրախօս եւ ծանրալեզու» մէկն է ինք, եւ հետեւաբար, չէր կրնար ստանձնել աստուածատուր առաքելութիւնը։ Աստուած անոր ըսաւ. «Գնա՛ հիմա ու ես՝ քու բերնիդ հետ պիտի ըլլամ եւ քեզի պիտի սորվեցնեմ ինչ որ պիտի խօսիս» (Ել 4.10-12)։ Մովսէս իր խօսելու անկարողութենէն կը վախնար եւ ահա Աստուած իրեն խօսելու կարողութիւն շնորհեց։