11 Նոյեմբեր, Գշ
08/09/2025
«Աստուած ա՛յնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդին տուաւ, որպէսզի անոր հաւատացողը չկորսուի, այլ յաւիտենական կեանք ունենայ» (Յհ 3.16)։ «Աստուած… սիրեց աշխարհը»։ Երբ Սուրբ Գիրքը կը հաստատէ թէ Աստուած սիրեց աշխարհը, յստակօրէն ցոյց կու տայ, որ Աստուած չսիրե՛ց աշխարհի մէկ մասը միայն, չսիրե՛ց մարդկութեան որոշ մէկ խաւը միայն, չսիրե՛ց Հրէաստանն ու Հրեայ ժողովուրդը միայն, այլ սիրեց ողջ աշխարհը, համակ մարդկութիւնը։ Ճի՛շդ
06/09/2025
«Մեր կյանքի օրերի թիվն է յոթանասուն տարի կամ առավելագույնը՝ ութսուն տարի… Ինձ ցույց տուր Քո Աջը և սրտով խոնարհներին՝ Քո իմաստությունը» (Սաղմոս 89:10, 12): Սաղմոսերգուն փաստում է, որ մարդկային կյանքն այնքան էլ երկար չէ և բոլորի փափագն է կյանքի յուրաքանչյուր օրն ապրել առողջ և երջանիկ: Ս. Գիրքն իր ընթերցողներին քայլ առ քայլ բացահայտում է առողջության բանաձևը: «Եվ Աստված Ինքը, որ խաղաղություն է պարգևում, թող կատարելապես սրբի ձեզ, և ձեր
05/09/2025
Մեր Քրիստոնէական կեանքին նպատակը սիրելն է եւ ո՛չ թէ սիրուիլը: Չենք կրնար մարդոց ստիպել որ մեզ սիրեն: Սէրը ստիպողութիւն չի ճանչնար: Սիրուելու համար պէտք է սիրել: Ուրիշներուն կողմէ սիրուիլը՝ արդիւնքն է ուրիշները մեր սիրելուն: Սիրելը մեր պարտականութիւնն է, իսկ սիրուիլը՝ մեր իրաւունքը։ Իր պարտականութիւնը չկատարող մարդը իրաւունք չունի իր իրաւունքը պահանջելու ուրիշներէն։ Սիրելը մեր պարտականութիւնն է ուրիշին հանդէպ, մինչ սիրուիլը՝ ուրիշին
04/09/2025
Ուրվականներ, գոբլիններ, վամպիրներ, ջիներ, դևեր, հրեշտակներ... Այսպես են տարբեր մարդիկ նկարագրում այն ոգիներին, որոնց համարում են կա՛մ չար, կա՛մ բարի: Իսկ իրականում ինչպե՞ս են նրանք առաջացել: Կրոնի հետ առնչություն ունեն հրեշտակներ, դևեր, ոգիներ, երբեմն նաև ուրվականներ, մուսուլմանության մեջ ջիներ, իսկ գոբլինները և վամպիրները առասպելաբանական, ժողովրդական պատումների մեջ ի հայտ եկող էակներ են: Հեքիաթային ժանրում կա թզուկների կերպարը, որոնք
03/09/2025
Այն երկխօսութիւնը որ տեղի ունեցաւ Յիսուսի եւ Պետրոս առաքեալի միջեւ առաւե՛լ հարստացուցին եւ իմաստալից դարձուցին ոտնլուայի արարողութիւնը։ Յիսուս սեղանէն ելլելով, ղենջակ մը առաւ եւ մէջքին կապեց եւ սկսաւ իր աշակերտներուն ոտքերը լուալ։ Երբ հասաւ Պետրոսի կարգը, ան մերժեց որ Քրիստոս իր ոտքերը լուայ։ Քրիստոս անոր ըսաւ. «Եթէ ոտքերդ չլուամ՝ ինծի հետ բաժին պիտի չունենաս» (Յհ 13.8)։ Քրիստոսի այս խօսքը կարեւոր ճշմարտութիւն մը կը պարունակէ։ Ոեւէ
02/09/2025
Հավատքի նշանակալի պտուղներից է վճռականությունը, որն առաքինություններից մեկն է, որ զարդարում է մարդուն: Առանց դրա հոգևոր կյանքի ընթացքը կարող է դոփել միևնույն տեղում: Վճռականության ոգին հավատքն է՝ ընդելուզված հույսով և սիրով: Մանանեխի հատիկի առակը ցույց է տալիս, թե այդ փոքրիկ հատիկն ինչպիսի ձգտում ունի աճելու և դառնալու հսկայական մի ծառ, որ երկնքի թռչունները գալիս և նրա ճյուղերի վրա հանգստանում են (Մատթ. 13.31-33): Փոքրիկ մանանեխի հատիկի օրինակը
01/09/2025
Ոտնլուայի արարողութիւնը կանխող պահը կը ներկայացնէ Քրիստոսի սիրոյն կրկնապատկուիլը եւ աշակերտներուն մարմաջը «տէր» եւ «մեծ» կոչուելու։ Յովհաննէս առաքեալ կարձանագրէ, որ երբ Յիսուս գիտցաւ որ «հասած է ժամը, երբ այս աշխարհէն իր Հօրը քով պիտի երթայ, սիրեց անոնք որոնք այս աշխարհի մէջ իրեն հետեւորդ էին եւ ծայր աստիճան սիրեց զանոնք» (Յհ 13.1)։ Սիրեց զանոնք, որովհետեւ անոնք իր Հօրը պարգեւն էին իրեն տրուած (Յհ 17.11)։ Սիրեց, որովհետեւ անոնք
31/08/2025
Քրիստոնյայի ողջ կյանքը Տիրոջ հետևյալ խոսքի արձագանքն է՝ հետևիր Ինձ (Մատթ. 9:9): Տիրոջը հետևող քրիստոնյան հարատև աղոթքի՝ Տիրոջ հետ հաղորդակցության մեջ է, ինչը շատ հաճախ դրսևորվում է ուխտագնացություններով և միասնական աղոթքներով: Օգոստոսի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը ուխտի մեկնեց Գուգարաց թեմի սրբավայրեր: Ճանապարհին ուխտավորներն ունկնդրեցին սբ. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հոգենորոգ աղոթքները, որ բժշկություն,