22/09/2025
Չփախչինք Աստուծմէ։ Եւ ինչո՞ւ փախչինք Աստուծմէ որ մեզի բարիք ընելու համար է որ մեզի կը մօտենայ (Եր 32.41): Ինչո՞ւ փորձենք հեռանալ Տիրոջմէն որ կուզէ մեզ հանգստացնել այնպէս` ինչպէս մայր մը կուզէ իր տղան հանգստացնել (Ես 66.13): Ինչո՞ւ լքենք զԱստուած որ կը կամենայ մեզ պաշտպանել իր որսը պաշտպանող առիւծի նման (Ես 31.4): Ինչո՞ւ թողունք կեանքի ջուրին աղբիւրը՝ Աստուած, եւ մեզի համար փորենք ծակոտ գուբեր որոնք չեն կրնար ջուր պահել (Եր 2.13): Աստուծմէ փախչելու
21/09/2025
Անկախության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին՝ ի հայրենիս և ի սփյուռս։ Անկախ պետականության վերահաստատումը դարավոր նվիրական իղձ էր, որը մեր ժողովուրդն իրականացրեց հավաքական կամքով, իր բարօր ու խաղաղ կյանքը կառուցելու և ազգային արժեքներով ապրելու ձգտումով։ Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը անցնում են ծանր փորձությունների միջով՝ դիմագրավելով հետպատերազմյան
20/09/2025
Անսահման ուրախութեամբ կը լեցուին մեր սիրտերը երբ կը լսենք, որ անսահմանն Աստուած կու գայ իւրաքանչիւրիս անձնական պաշտպանը դառնալու (Սղ 59.17)։ Որքա՜ն լաւ է ապաւինիլ մշտարթուն պահապանի մը (Սղ 121.4)։ Ի՜նչ հրճուանք է պաշտպանութիւնը վայելել աշխարհին յաղթած անպարտելի Տիրոջ մը (Յհ 16.33)։ Որքա՜ն ապահով պէտք է զգանք մենք զմեզ, որ Տէր Յիսուսի նման մեր մազերն անգամ համրած Աստուած մը ունինք (Մտ 10.30): Աստուած մը, որ գիտէ թէ ի՛նչ բաներու պէտք ունինք (Մտ 6.32), որ
19/09/2025
Աշխարհում երբևէ չի գտնվի այնպիսի խենթ վաճառական, որ իր ողջ ունեցվածքը ծովը նետի՝ հուսալով, որ կորցրածն ամբողջովին ետ կվերադարձնի: Ցավալիորեն, երբեմն մարդը, իր հոգու փրկության հանդեպ անտարբեր գտնվելով, մեղանչում է՝ հեշտությամբ կորցնելով Տիրոջ կողմից պարգևած հոգու մաքրությունը և չարի թակարդն ընկնելով, այն կեղծ հույսով է ապրում, որ մոտ ապագայում կխոստովանի իր մեղքերը և կվերականգնի կորցրած մաքրությունն ու օրհնությունը: Իսկ զղջալու համար
18/09/2025
Գերաշնո՛րհ Սրբազան Հայր, Արարատյան Հայրապետական թեմի հոգևորականաց դասի և հավատացելոց անունից հղում ենք մեր ջերմագին շնորհավորանքները և բարեմաղթանքները Ձերդ Սրբազնության ծննդյան տարեդարձի առթիվ: Ի սրտե մաղթում ենք Ձեզ քաջառողջ, երկար տարիներ, կենաց արևշատություն և արդյունաշատ առաջնորդություն։ Աղոթք ենք առաքում առ Տեր և հայցում Ամենակալի զորակցությունը, առատ օրհնություններն ու շնորհները, նաև մշտատև առաջնորդությունը Ձերդ Սրբազնության
17/09/2025
Աստուծոյ մարդուն կեանքը մակերեսային չէ՛ ու չի՛ կրնար ըլլալ: Սուրբ Հոգիին պարգեւած կեանքը խորունկ եւ խորհրդաւոր կեանք մը կըլլայ: Աստուծոյ Հոգին կօգնէ մեզի ամենօրեայ աճ արձանագրելու մեր հոգեւոր կեանքին մէջ: Սուրբ Հոգիով է որ օր ըստ օրէ կը խորանանք մեր աստուածսիրութեան եւ մարդասիրութեան մէջ, մեր հաւատքին եւ հաւատարմութեան մէջ։ Աստուած խորունկութեան Աստուած է: Աստուած չի՛ սիրեր մակերեսայնութիւնն ու ծանծաղութիւնը: Աստուած խոր սէր ըլլալով,
16/09/2025
Տխրությունն ունի տարբեր անվանումներ և աստիճաններ, ինչպես՝ տրտմություն, թախիծ, վիշտ, ցավ, կսկիծ և այլն: Երբեմն հուսահատությունը անվանում են տխրություն, սակայն իրականում դրանք տարբեր հոգեվիճակներ են: Այսօր տխրությունը հաճախ դեպրեսիա են անվանում, բայց այստեղ էլ կարող ենք տեսնել տարբեր մոտեցումներ: Այս կյանքում չկա այնպիսի մարդ, որ տխրությունը շրջանցի: Մենք չենք կարող անտարբեր լինել կյանքի ծանր ցնցումների հանդեպ: Առաջին հերթին մեր էմոցիաները
15/09/2025
Աստուծոյ Օրէնքը անարգելը Աստուծոյ շնորհքը անարգելուն հետ չի նոյնանար։ Աստուծոյ շնորհքը անարգող մարդուն պատիժը անհունօրէն աւելի մեծ պիտի ըլլայ, որովհետեւ ան Քրիստոսի արեան դէմ է որ մեղանչած կը սեպուի։ Նո՛յնը կը հաստատէ Պօղոս առաքեալ. «Եթէ Մովսիսական Օրէնքը խախտողը «երկու կամ երեք հոգիի վկայութեամբ մահուան կը դատապարտուի» առանց գթութեան, որքա՜ն աւելի ծանր պատիժի արժանի պիտի համարէք այն անձը՝ որ ոտնակոխ կընէ Աստուծոյ Որդին,