11 Նոյեմբեր, Գշ
21/08/2025
Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների և հոգևորականաց դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Տարիներ առաջ Միածնաէջ Մայր Տաճարում Ձեզ փոխանցվեց Լուսավորչի Աթոռի գահակալությունը: Շուրջ երկուսուկես տասնամյակ Դուք ստանձնեցիք Հայոց ազգին հավատքի և եկեղեցասիրության ճամփաներով ուղղորդելու և փրկակար հավատքն անսասան պահելու առաքելությունը: «Եկեղեցին սոսկ քարեղեն կառույց չէ,
20/08/2025
Որոշ դասակարգի պատկանող մարդոց մօտ կը գտնենք տարօրինակ մտածողութիւն մը, ըստ որուն, «Աստուած նախասահմանած է թէ որո՛նք պիտի փրկուին եւ որո՛նք՝ ոչ»։ Աստուածաշունչը սակայն տարբեր բան կուսուցանէ։ Ան կուսուցանէ թէ Աստուծոյ փափաքն է, որ բոլո՛ր մարդիկը փրկուին եւ ո՛չ թէ ոմանք միայն։ «Ա՛յդ է բարին եւ այդ կը փափաքի Աստուած, մեր Փրկիչը, որ կուզէ որ բոլոր մարդիկը փրկուին եւ հասնին ճշմարտութեան ճանաչումին, թէ՝ մէկ Աստուած կայ միայն, եւ Աստուծոյ
19/08/2025
Մարդկային ողջ պատմության ընթացքում Տերը ողորմած և համբերատար է գտնվել մարդկության հանդեպ: Սուրբ Գիրքը բազմիցս է վկայում Տիրոջ համբերատար լինելու մասին. Ելք գրքում կարդում ենք, որ երբ Տերն անցավ Մովսեսի առաջ, ասաց. «Տեր Աստված եմ, գթացող և ողորմած, համբերատար, բարեգութ և ճշմարիտ» (Ելք 34:6), «Գթասիրտ, ողորմած է Տերը, համբերատար և ողորմաշատ» (Սաղմոս 102:8-9), «Թող համբերության և ամեն տեսակ քաջալերանք պարգևողը՝ Աստված, շնորհ տա ձեզ»
18/08/2025
Հետեւեալը Սատանային եւ անոր չար ոգիներուն եւ դեւերուն մասին շատ համառօտ ձեռնարկ մըն է։ Աստուած Սատանան չէ ստեղծած իբրեւ Սատանայ, ինչպէս ոմանք կենթադրեն։ Աստուած զանիկա ստեղծեց իբրեւ քերովբէ մը (Եզ 28.14), որուն անունն էր Արուսեակ (Ես 14.12)։ Արուսեակ քերովբէն իր ստեղծումէն քանի՞ հարիւր կամ քանի՞ հազար տարի ետք ըմբոստացաւ Աստուծոյ դէմ եւ Սատանայի վերածուեցաւ, ո՛չ ոք գիտէ։ Բայց մեր միտքին մէջ մէ՛կ բան յստակ պէտք է ըլլայ, որ Աստուած զանիկա չստեղծեց
17/08/2025
Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է և տոնվում է օգոստոսի 15-ի մոտակա, այսինքն՝ օգոստոսի 12-ից 18-ը հանդիպող կիրակի օրը: Այս տոնը ծագել է քրիստոնեության հնագույն ժամանակներից ու հաստատվել 582թ-ին Մավրիկիոս կայսեր կողմից: Իր Աստվածային Որդու համբարձումից հետո Սուրբ Մարիամի ապրած կյանքի մասին խոսում է միայն ավանդությունը: Ըստ այդմ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո Աստվածամայրը՝ իր Որդու պատգամին
16/08/2025
Շողակաթի տոնը Հայ եկեղեցին նշում է սբ. Աստվածածնի վերափոխման տոնի կիրակիին նախորդող շաբաթ օրը, և հիշատակն է Էջմիածնի Լուսավորչաշեն Տաճարի նավակատիքի: Այս տոնը Սուրբ Կույսի տոնի նախորդ օրն է նշվում, քանի որ սկզբնապես Մայր տաճարը նվիրված է եղել Աստվածածնին, և նրա օծումն ու սրբագործումը կատարվել է սբ. Աստվածածնի վերափոխման տոնի նախօրյակին: Իսկ տոնի «Շողակաթ» մակդիրը (Լույսի շողի կաթելը) կապված է սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի հետ, ինչպես
15/08/2025
Երբ մահանում է լեզուն, որով գրված է գիրքը, փաստորեն այն ևս մահանում է: Քչերը կարող են կարդալ այն հին լեզուներով, որոնցով գրվել է Աստվածաշունչը: Սակայն գիրքը ողջ է: Ինչպե՞ս է այն վերապրել և սովորել խոսել մարդկության ժամանակակից լեզուներով: Աստվածաշունչը գրվել է եբրայերեն և հունարեն: Եբրայերեն գրվել է Հին Կտակարանը, հունարեն` Նոր Կտակարանը: Նոր Կտակարանի հունարեն լեզուն տարածված էր հռոմեական կայսրության սահմաններում, որը և նպաստեց նաև նորկտակարանյան
14/08/2025
Դարձի եկած մը կրնա՞յ իր փրկութիւնը կորսնցնել։ Գտնելու համար այս հարցումին ճշգրիտ պատասխանը, նախ պէտք է փորձենք գտնել պատասխանը ուրիշ մէկ հարցումին.- կարելի՞ է դէմ դնել Աստուծոյ շնորհքին թէ ոչ։ Ե՛ւ Աստուածաշունչը ե՛ւ մարդկային փորձառութիւնը ցոյց կու տան, որ այո՛, կարելի է դէմ դնել Աստուծոյ շնորհքին։ Փրկութեան հրաւիրող Աստուծոյ շնորհքը անդուլօրէն կը գործէ բոլոր մարդոց մէջ, եւ սակայն, անուրանալի է որ մարդոց ջախջախիչ մեծամասնութիւնը իրենց