25 Նոյեմբեր, Բշ
24/04/2021
Արդեն վեց տարի է, ինչ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին սրբադասել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին՝ ապրիլի 24-ը հռչակելով «Յիշատակ Սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեան Հայոց վասն հաւատոյ եւ վասն Հայրենեաց»: Ապրիլի 24-ին, հանուն հավատի և հայրենիքի նահատակված սրբերի նվիրական հիշատակը սուրբ պահելու և նրանց բարեխոսությունը հայցելու նպատակով, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը,
23/04/2021
Հրեա փիլիսոփաներն իրենց աստվածաբանությունը հիմնում էին Աստվածաշնչի ուսուցումների և մարգարեությունների վրա: Սակայն միջին դարերում առաջ եկան հրեա մտածողներ, ովքեր իրենց մտքերը հաստատեցին փիլիսոփայական սկզբունքներով: Նրանք այսպես վարվեցին, որովհետև տեսան, որ մուսուլման աստվածաբաններն իրենց աշխատություններում գործածում են հույն փիլիսոփաների տեսությունները: Այդ ժամանակ մահմեդական մտածողները, հունարեն լեզուն սովորելով, արդեն կարողանում
22/04/2021
«Աստված սեր է» (Ա Հովհ. 4:8)։ «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. 3:16)։ Եթե հավատքի բարոյական արժեքը բովանդակվում է «Պիտի սիրե՛ս քո Տեր Աստծուն... և քո ընկերոջը, ինչպես քո անձը» պատվիրանի կատարման մեջ, հավատքի վարդապետությունն էլ ամփոփվում է «Աստված սեր է» խոսքում։ Միայն նա կարող է տեսնել իր կյանքի կերպարանափոխումը,
21/04/2021
«Ամեն բանի համար շնորհակա՛լ եղեք, որովհետև Աստված այդ է սպասում ձեզնից, որ միացած եք Հիսուս Քրիստոսին» (Ա Թես. 5:18),- պատգամում է Սուրբ Գիրքը՝ մատնանշելով քրիստոսնեական կյանքի կարևորագույն առաքինություններից մեկը՝ երախտագիտությունը: Երախտագիտությունը ցավալիորեն քիչ հանդիպող առաքինություն է մարդկանց մեջ, առավել ևս Արարչի և Նրա անթիվ ու մեծագույն բարերարությունների հանդեպ, որ Նա շնորհել ու շնորհում է մարդկանցից յուրաքանչյուրին:
20/04/2021
- Հա՛յր, ինչպե՞ս է ավելի լավ աղոթել՝ բարձրաձա՞յն, շշուկո՞վ, թե՞ մտովի: - Բարձրաձայն աղոթելով շուտ կհոգնես: Ուստի երբեմն շշուկով աղոթիր, երբեմն էլ՝ մտովի: Մտքում աղոթելն ամենալավն է, բայց քանի որ ոչ բոլորը կարող են մշտապես մտովի աղոթել, օգտակար է նախ շշուկով աղոթել՝ որպես նախապատրաստություն: Կարող ես սկսել շշուկով աղոթելուց, ապա շարունակել մտովի, հետո կրկին՝ շշուկով, և ապա նորից՝ մտովի: Այդպես հաջորդաբար արա մինչև որ աղոթքը միայն մտովի արվի,
19/04/2021
9. Մի՛ չար փոխանակ չարի հատուցանել, կամ բամբասանս ընդ բամբասանաց. այլ զնորին հակառակն՝ օրհնե՛լ, զի յա՛յս իսկ կոչեցարուք՝ զի զօրհնութիւնն ժառանգիցէք։ Չարի փոխարեն չար մի՛ հատուցեք, կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետև այդ բանի՛ն իսկ կոչվեցիք, որպեսզի ժառանգեք օրհնությունը։ 10. Զի որ կամի զկեանս սիրել, և զաւուրս իւր տեսանել ՚ի բարութեան, լռեցուսցէ՛ զլեզու իւր ՚ի չարութենէ, և զշրթունս իւր ՚ի չխօսելո՛յ զնենգութիւն։ Եվ
16/04/2021
Սուրբ Գիրքը դարեդար ավետում է Աստծու խոսքը և մարդկանց առ Աստված հաշտության կոչում: Այդ կոչին բազմիցս հանդիպում ենք Պողոս առաքյալի նամակներում. «Ահա թե ինչու մենք Քրիստոսի պատգամավորներ ենք, այնպես որ մեր միջոցով կարծես Աստված Ինքն է խոսում ձեզ հետ, և աղաչում ենք ձեզ հանուն Քրիստոսի. հաշտվեցե՛ք Աստծու հետ» (Բ Կորնթ. 5:20): Զարմանք և հիացմունք է պատճառում սուրբգրային այս խոսքը. Աստված Ինքն է խնդրում, որ մարդիկ հաշտվեն Իր հետ, այնինչ նախ
15/04/2021
«Մի՞թե ես մեղավորի մահն եմ տենչում,- ասում է Տերը՝ Աստված,- և ոչ թե այն, որ նա չար ճանապարհից հետ դառնա ու ապրի» (Եզեկ. 18:23): «Որովհետև Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը» (Ա Թես. 4:3): Ո՞րն է Աստծու կամքը աշխարհում տեղի ունեցող աղետների ու ահավոր դեպքերի վերաբերյալ: Սա ամեն մի բարեպաշտ, խորհող քրիստոնյայի օրվա կարևոր հարցերից է: Աղետների ժամանակ մենք միշտ կամենում ենք իմանալ, թե որոնք են Աստծու ծրագրերը, նկատառումներն ու միջամտությունները,